Ամուսինները ապրում են համատեղ, բայց առանց սեքսի. նորմա՞լ է սա... (18+)
Աշխարհում կան մարդիկ, ովքեր գիտակցաբար հրաժարվել են ինտիմ հարաբերություններից: Նրանց կոչվում են ասեկսուալներ: Դրանց պատճառները կարող են շատ տարբեր լինել՝ հին կարծրացած զգացմունքային տրավմաներ, բնավորության առանձնահատկություն, օրինակ` ցանկություն հասնել ոգու և հոգեկանի որոշակի մակարդակի: Սակայն նման մարդիկ երբեմն ցանկանում են ունենալ ընտանիք:

Ինչպե՞ս են դառնում ասեկսուալներ

Սեռական հարաբերություննեից հրաժարվելու պատճառները կարող են լինել մի քանիսը: Ամենածանրը` ֆիզիկական հիվանդությունն է: Մարմնի ստորին հատվածի կաթվածը, անկարողությունը, միզասեռական համակարգի հիվանդությունները կարող են սեռական գրգռվածություն չզգալու պատճառ հանդիսանալ:

/Սեքս ուղեցույց - Ամուսինները ապրում են համատեղ, բայց առանց սեքսի. նորմա՞լ է սա... (18+) " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Ամուսինները ապրում են համատեղ, բայց առանց սեքսի. նորմա՞լ է սա... (18+)
 
 


   

Ամուսինները ապրում են համատեղ, բայց առանց սեքսի. նորմա՞լ է սա... (18+)Աշխարհում կան մարդիկ, ովքեր գիտակցաբար հրաժարվել են ինտիմ հարաբերություններից: Նրանց կոչվում են ասեկսուալներ: Դրանց պատճառները կարող են շատ տարբեր լինել՝ հին կարծրացած զգացմունքային տրավմաներ, բնավորության առանձնահատկություն, օրինակ` ցանկություն հասնել ոգու և հոգեկանի որոշակի մակարդակի: Սակայն նման մարդիկ երբեմն ցանկանում են ունենալ ընտանիք:

Ինչպե՞ս են դառնում ասեկսուալներ

Սեռական հարաբերություննեից հրաժարվելու պատճառները կարող են լինել մի քանիսը: Ամենածանրը` ֆիզիկական հիվանդությունն է: Մարմնի ստորին հատվածի կաթվածը, անկարողությունը, միզասեռական համակարգի հիվանդությունները կարող են սեռական գրգռվածություն չզգալու պատճառ հանդիսանալ: Դա պարտադրված հրաժարում է, սակայն մարդիկ աստիճանաբար սկսում են հասկանալ, որ դա կարելի է փոխարինել այլ բաներով: Կան նաև մարդիկ, որոնց սեռական հարաբերությունները չեն հետաքրքրում: Այն կարող է հաճույք չպատճառել և անգամ տհաճ ու «կեղտոտ» թվալ: Հաճախ նման մարդիկ ամուսնացած են, ունեն երեխաներ, սակայն սեռական հարաբերություններ ունեցել են միայն երեխաներ ունենալու համար և հետո դրանից հրաժարվել են:

Նման հարաբերություններ հաճախ ծագում են այն զույգեր մiջև, ովքեր մեծահասակ տարիքում են ամուսնանում և առաջնահերթ ու կարևոր են համարում հոգևոր կապը: Սեռական հարաբերություններից հրաժարման պատճառ կարող են հանդիսանալ տհաճ զգացողությունները: Ցավը, դիսկամֆորտը, ամոթը, խղճի խայթը և այլ ֆիզիկական ու հոգեկան խնդիրները մի շարք մարդկանց համար սեռական հարաբերությունները դարձնում են ոչ ցանկալի: Նրանք չեն ցանկանում վերապրել նման զգացողություններ և փոխարենը կարևորում են այլ հարարաբերությունները:

Պատահում են նաև դեպքեր, երբ մարդ սեռական հաճույք ստանում է ինքնուրույն, մենակության մեջ, իսկ զուգընկերոջ հետ չի ստանում: Այդ դեպքերում մարդ բավարարվում է ինքնաբավարարմամբ: Հոգևոր կյանքը երբեմն նույնպես պահանջում է սեռական կյանքից հրաժարում:

Ասեկսուալների հարաբերությունները

Ասեկսուալությունը միայն սեռական հարաբերություններից հրաժարումն է, սակայն այն չի ենթադրում հակառակ սեռի ներկայացուցչի հետ շփման բացառում: Շատ ասեկսուալներ սիրահարվում են, ամուսնանում են, սակայն կառուցում են յուրահատուկ հարաբերություններ: Առանց սեռական հարաբերությունների հոգևոր կողմը մղվում է առաջին պլան: Հոգեպես մտերիմ, իդեալական զուգընկերներ, սիրող մարդիկ՝ այդպես կարելի է նկարագրել սեռական հարաբերություններ չունեցող զույգերի հարաբերությունը: Եթե երկու կողմերին էլ դա ձեռնտու է, հաճախ դրանք երկարատև և կայուն հարաբերություններ են լինում՝ հիմնված փոխադարձ վստահության, փոխըմբռնման և հավատարմության վրա: Իհարկե, այդպիսի հարաբերությունները նման են եղբոր և քրոջ հարաբերություններին:

Կան նաև զույգեր, որոնցից միայն մեկն է ասեկսուալ: Այդ դեպքում մարդիկ ցանկանում են լինել միասին, ապրում են միասին, դաստիարակում են երեխաների, ունեն համատեղ ծրագրեր: Բայց ոչ ասեկսուալ անդամը հնարավորություն է գտնում սեռական բավարարվածություն փնտրել դրսում: Եվ դա չի համարվում դավաճանություն: Հաճախ ասեկսուալը գիտի իր զույգի սեռական կյանքի մասին և հաճախ աջակցում է նրան: Ասեկսուալությունը պետք չէ շփոթել հակասեքսուալության հետ: Վերջիններս բացառում են սեռական հարաբերությունները և իրենց այդ գաղափարը ակտիվորեն քարոզում են ամենուր: Իսկ ասեկսուալները դեմ չեն սեռական հարաբերություններին, պարզապես իրենք դրանով զբաղվել չեն ցանկանում,- գրում է Lady News-ը:


Սեքսի բացակայության հետևանք-հիվանդությունները



Տարածել...


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: 07.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 1795 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...