Загрузка...
Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


10 մոլորություն ինտիմ մերձեցման մասին
 
 
Загрузка...


10 մոլորություն սեքսի մասին

Առասպել սեքսի մասին №1: Որքան մեծ է քիթը, այնքան մեծ է տղամարդու առնանդամը

Ցավոք, գերմանացի ֆիզիոլոգները հիասթափեցնում են. նման օրինաչափություն չկա: Ամեն ինչ էրեկցիայի հետ է կապված, իսկ քթի չափսը ոչ մի կերպ չի ազդում: Իսկ հայ տղամարդիկ հպարտությունից արդեն քթերը վեր էին ցցում:

Առասպել սեքսի մասին №2: Միայն կանայք են ձևացնում, թե օրգազմ են ապրում

Իհարկե տղամարդկանց մոտ շատ ավելի դժվար է օրգազմի իմիտացիան, սակայն, այո’, լինում են դեպքեր, երբ տղամարդիկ նույնպես ձևացնում են, թե օրգազմ են ապրում:

Առասպել սեքսի մասին №3: Չափսը կապ ունի

Այս պնդման հետ դժվար է չհամաձայնել: Չափսն իհարկե նշանակություն ունի... տղամարդու ինքնագնահատականի բարձրացման համար միայն, իսկ մնացածն արդեն երկրորդական է:

Առասպել սեքսի մասին №4: Գեղեցիկ մարդիկ ավելի լավ սեքս են ունենում

Սա ճիշտ է դեպքերի մի մասի համար միայն։ Բանն այն է, որ գեղեցիկ կանայք, որպես կանոն, իրենց մարմնի հետ կատարյալ ներդաշնակության մեջ են: Այսպիսի ներդաշնակության արդյունքում ծնվում է որակյալ սեքս։ Սակայն մյուս կանայք, որոնք բնավ մոդելային կառուցվածք չունեն, սակայն բարձր ինքնագնահատական ունեն, ոչնչով չեն զիջում մյուսներին։

 
10 մոլորություն սեքսի մասին

Առասպել սեքսի մասին №5: Սեքսով զբաղվելու համար խելք պետք չէ

Իրականում պետք է։ Սեքսի համար պետք է ինտելեկտի այն տեսակը, որը կոչվում է էմոցիոնալ։ Այն կանայք, որոնք բարձր էմոցիոնալ ինտելեկտ ունեն, այսինքն` կարողանում են գնահատել և կառավարել իրենց և դիմացինի էմոցիաները, ավելի շատ օրգազմներ են ունենում, որովհետև ունակ են էրոտիկ թեմաներ երևակայել և կարողանում են կենտրոնանալ, թե ինչ է կատարվում «հիմա և այստեղ»։

Առասպել սեքսի մասին №6: Ճաղատներն ավելի լավն են անկողնում

Համարվում է, որ ճաղատ մարդկանց արյան մեջ ավելի շատ տեստոստերոն կա։ Մեխանիկորեն դուրս է գալիս, որ սեռական ակտն այս տղամարդկանց մոտ ավելի երկար է տևում։ Պարզվում է, որ լիբիդոյի համար պատասխանատու է ոչ միայն տեստոստերոնը։ Դրա վրա ազդում են տրամադրությունը, ֆիզիկական վիճակն ու տղամարդու աշխատանքի տեսակը։

Առասպել սեքսի մասին №7: Ամուսնությունը կործանում է սեքսը

Ամուսնությունից հետո սեքսն իհարկե փոխվում է. այն ավելի հանգիստ է դառնում։ Թող ամուսնական սեքսն այդքան էլ կրքոտ չէ, սակայն այն ազատում է հնարավոր ձախողման վախից։

Առասպել սեքսի մասին №8: Տղամարդկային սերմնահեղուկի քանակը սահմանափակ է

Իրականում նման սահմանափակություն չկա։ Որպես ապացույց կարող ենք ասել, որ միջին վիճակագրական տղամարդն իր կյանքի ընթացքում արտադրում է մոտ 15 լիտր սերմնահեղուկ։

Առասպել սեքսի մասին №9: Տղամարդիկ ավելի սեռաքաղց են

Գերմանացի գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ սեռական ցանկությունը կախված չէ սեռից։ Այսպես, ամուսնական զույգերի 50%-ի մոտ ամուսնու և կնոջ սեռական ցանկությունները գրեթե հավասար չափի են եղել։

Առասպել սեքսի մասին №10: Լողասենյակում հնարավոր չէ հղիանալ

Սա պարզապես խաբկանք է։ Իհարկե տաք ջրի տակ հաջողացնում են գոյատևել ոչ բոլոր սպերմատոզոիդները, սակայն, ճիշտն ասած, դրանք բոլորն անհրաժեշտ էլ չեն։ 400 միլիոն փոքրիկներից կարող է գտնվել արագաշարժ ու ճարպիկ մեկը։

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (12.07.14) | Հեղինակ: Ero-Mix channel W
Դիտումներ: 3140 | Տեգեր: կանայք, սեքս, տղամարդիկ | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...