Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ)


Հարց սեքսապաթոլոգիՆ։ «Արդյո՞ք այն, որ սեռական ակտի ժամանակ սերմը դատարկում եմ դրսում, կարող է վնասել ինձ ու կնոջս»
 
 
Загрузка...


Հարց.

Ես ամուսնացած եմ արդեն 12 տարի, ունեմ 3 երեխա, մենք արդեն 5 տարի է ընդհատված սեռական կյանքով ենք պաշտպանվում /ամուսինս դրսում է սերմը դատարկում/։ Արդյո՞ք դա կարող է վնասել մեզ և ինչպե՞ս։
 

Հարց սեքսոպաթոլոգիՆ։ «Արդյո՞ք այն, որ սեռական ակտի ժամանակ սերմը դատարկում եմ դրսում, կարող է վնասել ինձ ու կնոջս»
 

Հարցին պատասխանում է բժիշկ– սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Նախ Դուք պետք է իմանաք, որ ընդհատված սեռական հարաբերությունը ինչպես և մյուս բոլոր հակաբեղմնավորիչ եղանակները 100%-ով չեն պաշտպանում հղիությունից։ Ինչևէ, այս տարբերակը թերևս ամենահեշտ և ամենաէժան տարբերակն է եղածներից, իսկ ահա սեռական առողջության վրա նրա ունեցած ազդեցությամբ այն ամենավտանգավորն է մյուս բոլոր տարբերակներից։ Բանը նրանում է, որ երկարատև կիրառման դեպքում, որը վերաբերում է Ձեր դեպքին, այս ձևով հղիությունից պաշտպանվելը կարող է հանգեցնել շագանակագեղձի խնդիրների առաջացման և որպես հետևանք ազդել սերմնաժայթքման վրա։ Մյուս կողմից, հակաբեղմնավորման այս ձևը բացասաբար է անդրադառնում կնոջ սեքսուալության վրա և կարող է կնոջ մոտ առաջ բերել անօրգազմիա, սեռական ցանկության նվազում, նևրոտիկ ռեակցիաներ։

Փաստորեն պաշտպանելով Ձեր վերարտադրողական իրավունքը՝ Դուք կործանարար հարված եք հասցնում Ձեր և Ձեր կնոջ սեքսուալ առողջությանը։ Խորհուրդ ենք տալիս հակաբեղմնավորման այս ձևին դիմել միայն ժամանակ առ ժամանակ և ոչ մի դեպքում այն չդարձնել հիմնական, մշտական եղանակ։

 



 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) | Ավելացրեց: erkusov.com (11.03.16)
Դիտումներ: 1078 | - Վարկանիշ -: 0.0/0