Հարց սեքսապաթոլոգին. տղամարդու մոտ հնարավո՞ր է մաս-մաս էակուլյացիա մեկ ակտի ընթացքում

Տղամարդու մոտ հնարավո՞ր է մաս-մաս էակուլյացիա մեկ ակտի ընթացքում, այսինքն ֆրիկցիաների սկզբում էակուլյատի մի մասը դուրս գա, այնուհետև, որոշ ժամանակ անց տեղի ունենա օրգազմ, ամբողջական էակուլացիա:

/Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) - Հարց սեքսապաթոլոգին. տղամարդու մոտ հնարավո՞ր է մաս-մաս էակուլյացիա մեկ ակտի ընթացքում " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ)


Հարց սեքսապաթոլոգին. տղամարդու մոտ հնարավո՞ր է մաս-մաս էակուլյացիա մեկ ակտի ընթացքում
 
 
Загрузка...


Հարց

Տղամարդու մոտ հնարավո՞ր է մաս-մաս էակուլյացիա մեկ ակտի ընթացքում, այսինքն ֆրիկցիաների սկզբում էակուլյատի մի մասը դուրս գա, այնուհետև, որոշ ժամանակ անց տեղի ունենա օրգազմ, ամբողջական էակուլացիա: Խնդիրը հետևյալն է՝ ընդհատված սեռական հարաբերությունը որպես պաշտպանական միջոց ընտրելով՝ առաջ է եկել հղիություն, սակայն էակուլյացիան տեղի չի ունեցել հեշտոցում, այդպես հնարավոր է հղիություն, ինձ ասացին, որ մաս-մաս էակուլյացիայի հնարավորություն ունի տղամարդը և դա է պատճառը հղիության, որ սկզբում էակուլյատի մի մաս է դուրս եկել, որը չեք նկատել: Ես փորձեցի համացանցում գտնել նման բան, բայց չգտա, խնդրում եմ ասել Ձեր մասնագիտական կարծիքը:

 

Հարց սեքսապաթոլոգին. Հնարավո՞ր է հղիանալ կամ վարակվել պահպանակի օգտագործման դեպքում

 

Հարցին պատասխանում է բժիշկ- սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը

Առաջին հերթին պետք է ասել, որ բեղմնականխման ընդհատված սեռական հարաբերության մեթոդը քիչ արդյունավետ է և ավելին, տևական ժամանակ կիրառման պարագայում կարող է վնասել տղամարդու ներքին սեռական գեղձերի գործունեությունը՝ առաջ բերելով կոնքի խոռոչում արյան կանգային երևույթներ՝ պատճառ հանդիսանալով տարաբնույթ ֆունկցիոնալ և օրգանական խնդիրների: Այս մեթոդը չի խրախուսվում սեքսոլոգների կողմից նաև այն պատճառով, որ ավելորդ լարվածություն է առաջացնում ամուսինների մոտ, ինչը կարող է խոչընդոտել լիարժեք հոգեսեքսուալ բավականության ստանալը: Սեռական գրգռման ժամանակ տղամարդու սերմնաբջիջները դուրս են բերվում հիմնականում էակուլյացիայի ժամանակ՝ օրգազմի պրոցեսում ակտիվ մեխանիզմով, սակայն մինչև դա հնարավոր է սերմնաբջիջների պասիվ արտահոսք, ինչը կարող է հղիության պատճառ հանդիսանալ: Հնարավոր է նաև տղամարդը չկարողանա իրապես զգալ սերմնաժայքման սկիզբը և էակուլյատի առաջին չափաբաժինը (որում ամենաշատն է սերմնաբջիջների քանակը) անցնի կնոջ սեռական ուղիներ:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 345 | - Վարկանիշ -: 0.0/0