Հարց սեքսապաթոլոգին. «Արդյո՞ք պզուկներն առաջանում և շատանում են ձեռնաշարժությունից»

Հարց սեքսապաթոլոգին. «Արդյո՞ք պզուկներն առաջանում և շատանում են ձեռնաշարժությունից»

/Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) - Հարց սեքսապաթոլոգին. «Արդյո՞ք պզուկներն առաջանում և շատանում են ձեռնաշարժությունից» " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 18.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ)


Հարց սեքսապաթոլոգին. «Արդյո՞ք պզուկներն առաջանում և շատանում են ձեռնաշարժությունից»
 
 
Загрузка...


Հարց՝ Ճի՞շտ է արդյոք, որ պզուկները առաջանում և շատանում են պատանեկան տարիքում ձեռնաշարժությամբ զբաղվելու հետևանքով:

 

Հարց՝Ճի՞շտ է արդյոք, որ պզուկները առաջանում և շատանում են պատանեկան տարիքում ձեռնաշարժությամբ զբաղվելու հետևանքով:

 

Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ- սեքսապաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը:

Դա գիտական հիմնավորում չունեցող չափազանցություն է: Պատանեկան տարիքում տեղի է ունենում սեռական հորմոնների կտրուկ ավելացում, ինչը կարող է արտահայտվել այսպես կոչված պատանեկան պզուկների (կորյակների) առաջացումով: Պզուկները հանդիպում են դեռահասային տարիքից սկսած: Բավականին տարածված երևույթ է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում: Որպես կանոն, պզուկներ առաջանում են հիմնականում մարմնի այն մասերին, որտեղ տեղակայված են շատ ճարպագեղձեր՝ դեմք, կուրծք, մեջք: Պզուկների առաջացումը հիմնականում կապված է արական սեռական հորմոնների հետ, քանի որ դրանք ազդում են ճարպագեղձերի աշխատանքի վրա: Իսկ բորբոքված մասերը, որոնք պզուկների պատճառ են դառնում, առաջանում են անձնական հիգիենային չհետևելուց, նաև բակտերիաներից, որոնք ապրում են մաշկի վրա: Ճարպագեղձերի ծորանների խցանումն ու բորբոքումն էլ բերում են մաշկի վնասմանը: Երբեմն այդ երևույթը շարունակվում է մի քանի տարի, և պատանեկան պզուկները դառնում են պատանիների անլիարժեքության բարդույթի պատճառ: Պզուկներից ազատվելու համար ցանկալի է օգտվել հատուկ օճառահեղուկներից (շամպուն), հաճախակի լվացվել, հետևել անձնական հիգիենային և հաճախակի փոխել սպիտակեղենը, սննդակարգից բացառել կծուն, թթուն, սուրճը: Բացի այդ, անհրաժեշտ է ճիշտ հասկանալ խնդրի էությունը և ճիշտ որոշում կայացնել բուժման համար:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 421 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...