Այս է մարմինը, որ հանձնված է... սիրուն։
Այս է արյունը, որ թռվռում է ժիր երակներում։
Աչքս լու՛յս, տոն է,
այս գիշեր տոն է, մարմնիս կիրակի,
և իգությունս, որ մթերել եմ թանկ հյուրի համար,
սփռել եմ ահա սիրեկանի դեմ։
Համեցիր, վերցրու, անուշ արա, դե,
նայիր, Խաչիկի աղջիկն է, ջանի՛կ, քեզ հյուրասիրում։
Համբուրիր ինձ ու...
Էլ չես ծերանա,
համբուրիր ինձ ու...
չես հիվանդանա,
համբուրիր ինձ ու...
չես մեռնի երբեք։
Չէ՞, բժշկվում են սիրո մահիճում,
կույրը տեսնում է կրքի խլիրտը,
համրը խոսում է թմբուկով սրտի,
կաղը ելնում ու քայլում է մարմնի արահետներով,
Եվ մահվան քնից գեղեցկուհին է զարթնում համբույրով։

/Ero-պատմություններ - Վիոլետ Գրիգորյան. «Այս է մարմինը, որ հանձնված է... սիրուն» " />
Загрузка...