Ինչպե՞ս է իրականացվում արհեստական սերմնավորումըԵրեխայի ծնունդն ուրախալի իրադարձություն է յուրաքանչյուր ընտանիքում: Երբեմն, ցավոք, պատահում է այնպես, որ հղիանալու երկարատև փորձերն այդպես էլ ապարդյուն են անցնում: Պատճառները տարաբնույթ են լինում, և երբեմն միակ ելքն արհեստական սերմնավորումն է դառնում:

Ինչպե՞ս է կատարվում միջամտությունը

Միջամտության ընթացքում հատուկ կատետրի միջոցով կնոջ արգանդ է ներմուծվում տղամարդու նախապես պատրաստված սերմնաբջիջը: Այնուհետև բեղմնավորումն իրականանում է բնականորեն. սպերմատոզոիդն արգանդափողերով հասնում է ձվաբջջին: Սերմնավորումը կատարվում է դաշտանային ցիկլի ընթացքում, որոշակի օրերին: Սակայն անհրաժեշտության դեպքում միջամտությունը հնարավոր է իրականացնել նաև ձվազատումը նախապես դրդելուց հետո:

/Հարցեր սեքսոլոգին (կանայք) - Ինչպե՞ս է իրականացվում արհեստական սերմնավորումը " />
Загрузка...