Ուժերի գերլարումով կնոջ հետ ունենում են էպիզոդիկ սեռական կյանք, ապա բաժանվում
 
«Քողարկված հոմոսեքսուալիզմը իրենից ներկայացնում է անհատի հոմոսեքսուալ կողմնորոշում, որը նա թաքցնում է բոլորից: Ըստ էության, քողարկված հոմոսեքսուալիզմը դրսևորվում է ինքնարտահայտման անկարողությամբ և գտնվելով փնտրտուքների մեջ կամ չունենալով սեքսուալ կյանք փորձում են թաքցնել իրենց հակումները ամուսնության միջոցով»,- 1in.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը:
 
Ըստ նրա՝ այդպիսի երիտասարդները ունենալով դեռևս տարաբնույթ սեքսուալ ֆանտազիաներ գտնվում են ներ-և/կամ միջանձնային կոնֆլիկտային իրավիճակներում:
 
Քողարկված հոմոսեքսուալների մասին
 
«Այդպիսի անհատների շրջանում առաջանում է հակասություն, որոշ ժամանակ նրանք չեն ռեալիզացնում իրենց սեռական կյանքը կամ ունենում են էպիզոդիկ փորձեր, որոնք կարող են լինել ինչպես հոմոսեքսուալ, այնպես էլ հետերոսեքսուալ բնույթի: Սա, ըստ էության, բիսեքսուալիզմի էլեմենտներ է պարունակում»,- նշեց նա:
 
Սեքսապաթոլոգն ասաց, որ ժամանակի ընթացքում` կախված նրանից, թե որ ուղղությունը կգերակշռի անհատի մոտ, նա կողմնորոշվում է: Այսպիսի մարդիկ վարքային որևէ առանձնահատկությամբ աչքի չեն ընկնում, փորձում են թաքցնել իրենց սեռական կողմնորոշումը: Նրանք դա քողարկելու համար պատրաստ են նույնիսկ ամուսնանալ: 
 
«Ստեղծելով ընտանիք` նրանք որոշակիորեն կարողանում են հասարակության կասկածները ցրել, ուժերի գերլարումով կնոջ հետ ունենում են էպիզոդիկ սեռական կյանք՝ զուտ երեխաներ ունենալու համար»,- նկատեց մասնագետը: 
/Սեքս ուղեցույց - Քողարկված հոմոսեքսուալների մասին " />
Загрузка...