Մեր հայ տղաները սիրում են սեքս: Բայց ոչ ոք կատարյալ չէ, այդ թվում նաև մեր սիրելի տղաները, այն էլ այնպիսի հարցում, ինչպիսին է սեքսը: Այսօր որոշել եմ խոսել սեքսում հայ տղաների սխալների մասին` հիմնվելով անձնական փորձի և մի փոքրիկ ուսումնասիրության վրա:

Առաջին սխալը, որ գրեթե բոլորի մոտ հանդիպում է, եսասիրությունն է, այսինքն` ստանալով ցանկալին, այլևս չեք անհանգստանում աղջկա մասին: Գաղտնիք չէ, որ շատ հաճախ տղամարդիկ ավելի արագ են օրգազմի հասնում, քան կանայք, բայց մ՞իթե կարելի է դրանից հետո մոռանալ, որ միայնակ չես: Չէ՞ որ աղջիկը նույնպես ցանկանում է հասնել հաճույքի գագաթնակետին: Եթե ի վիճակի չես որոշ ժամանակ անց կրկին զբաղվել սիրով, ապա փորձիր որևէ այլընտրանքային ձևով բավարարել ընկերուհուդ: Եվ արա դա ոչ թե հոգնած դեմքով և այնպես, որ դրանից աղջկա մոտ կորչի անգամ ապրելու ցանկությունը, այլ այնպես, որ նա չզգա, որ սեքսի փուլերում ինչ-որ փոփոխություն է եղել: Այլընտրանքային միջոցների մասին խոսելու կարիք չկա. ինքդ էլ շատ լավ գիտես դրանք, միայն թե կարող ես նախապես հարցնել աղջկան, թե դրանցից որ մեկն է ինքը նախընտրում:

/Սեքս ուղեցույց - Միայի օրագրերը. Հայ տղաների սխալները սեքսի ժամանակ (18+) " />
Загрузка...