Ինչու է երբեմն կինը դժվար գրգռվում​Մինչև վերջին ժամանակները կանանց սեռական գրգռման խանգարումները` իբրև ինքնուրույն խնդիր, բժիշկների և հետազոտողների կողմից մատնված էին լրիվ կամ մասնակի անուշադրության: Մինչդեռ համանման խնդիրը տղամարդկանց մոտ` էրեկտիլ դիսֆունկցիան, տասնամյակներ շարունակ եղել է հետազոտության և միջամտոթության առաջնային առարկա և մինչև օրս էլ շարունակում է մնալ հետազոտողների ուշադրության կենտրոնում:

Սիլդենաֆիլի կիրառման համատարած հաջողությունը մեծացրեց կանանց սեռական գրգռման նկատմամբ մասնագիտական հետաքրքրությունը` այն հույսով, որ սեռական գրգռման վրա բարերար ազդեցություն թողնող նմանատիպ մի դեղամիջոց էլ կանանց համար կգտնվի:

/Սեքս ուղեցույց - Ինչու է երբեմն կինը դժվար գրգռվում " />
Загрузка...