Կարմիր խնձորի ավանդույթը բուն ազգային սովորույթ է և առնչվում է շատ հին մշակութային շերտի հետ, և տարածում է գտել հետքրիստոնեական ժամանակաշրջանում։ Ինչ վերաբերում է մրգի և գույնի ընտրությանը, հեթանոսական և կրոնական նյութերից տեղեկանում ենք, որ Հայաստանում խնձորի պաշտամունք է եղել, այն համարվել է սիրո խոստովանության, բեղմնավորման և պտղաբերության խորհրդանիշ։ Կիսած խնձորը նույնիսկ համեմատվել է կնոջ սեռական օրգանի հետ։ Իսկ կարմիր գույնը ցուցում է կյանք–արյուն–կին սեմատիկ կապը։
 

Ֆիզիկապես կույս են մնում, բայց ինչ ասես անում… կամ «Կարմիր խնձորի» ավանդույթի բովանդակազրկման մասին
 

Ժամանակի ընթացքում կարմիր խնձորի ծիսակարգը վերածվել է խնամիների հավաքույթի, խնջույքը շարունակելու լավ առիթի, որին նաև տղամարդիկ են մասնակցել։ Այսինքն՝ ծեսի բովանդակությունը և մասնակիցների կազմը փոխվել է. ավանդական կենցաղում տղամարդիկ այդ պահին գիտակցաբար հեռանում էին։

/Սեքս ուղեցույց - Ֆիզիկապես կույս են մնում, բայց ինչ ասես անում… կամ «Կարմիր խնձորի» ավանդույթի բովանդակազրկման մասին " />
Загрузка...