Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հոգեբանական թեստեր


Թեստ․ Շփվո՞ղ մարդ եք արդյոք․ Որքանո՞վ․․․
 
 


   

Շփվո՞ղ մարդ եք արդյոք: Որքանո՞վ


Անկասկած, շփման մեջ իդեալականն այն մարդն է, որը գիտի իր ուժը, բայց չի ցուցադրում այն. Համեստ է, արժանապատվությամբ լի է, բայց դրանով հանդերձ բարեհամբույր է և քաղաքավարի: Կոլեկտիվում լավ մթնոլորտ է ստեղծում և ցանկացած հանգամանքներում լավ տրամադրություն է պահպանում, ընդունակ է չափավոր տարվել ինչ-որ բաներով, ունի սեփական տեսակետ և ամուր կերպով պաշտպանում է այն՝ ոչ ի վնաս շրջապատողների: Այդպիսի մարդկանց հետ հետ շփումն ուրախություն և հաճույք է պատճառում, իսկ կյանքը ներդաշնակ է թվում:
Իսկ դուք ինչպիսի՞ն եք շփման մեջ: Փորձե՛ք թեստի օգնությամբ պատասխանել այդ հարցին.


Հարցերին պետք է պատասխաանել «այո» կամ ոչ:


1.    Սիրու՞մ եք արդյոք ավելի շատ խոսել, քան լսել:
Այո     ոչ


2.    Կարո՞ղ եք արդյոք անծանոթ մարդու հետ զրուցելու թեմա գտնել:
Այո     ոչ


3.    Արդյո՞ք միշտ եք ուշադրությամբ լսում զրուցակցին:
Այո     ոչ


4.    Սիրու՞մ եք արդյոք խորհուրդներ տալ:
Այո     ոչ


5.    Եթե զրույցի թեման ձեզ համար հետաքրքիր չէ, ապա դա զրուցակցին ցույց կտա՞ք արդյոք:
Այո     ոչ


6.    Գրգռվու՞մ եք արդյոք, երբ ձեզ չեն լսում:
Այո     ոչ


7.    Ցանկացած հարցի վերաբերյալ սեփական կարծիք ունե՞ք արդյոք:
Այո     ոչ


8.    Եթե զրույցի թեման ձեզ անծանոթ է, ապա զրույցը կշարունակե՞ք արդյոք:
Այո     ոչ


9.    Սիրու՞մ եք արդյոք ուշադրության կենտրոնում լինել:
Այո     ոչ


10.    Կա՞ արդյոք գոնե երեք բնագավառ, որոնցից դուք բավական լավ գլուխ եք հանում:
Այո     ոչ


Դուք լա՞վ հռետոր եք արդյոք
Այո     ոչ


 


Արդյունքները

Շփվո՞ղ մարդ եք արդյոք: Որքանո՞վ


Յուրաքանչյուր դրական պատասխանի համար ձեր հաշվին գրանցեք մեկ միավոր և հաշվեք միավորների ընդանուր քանակը:


1-3 միավոր
Երկուսից մեկն է. Կա՛մ դուք այնպիսի լռակյացն եք, որից հնարավոր չէ մեկ բառ դուրս կորզել, կա՛մ էլ այնքան շփվող եք, որ աշխատում եք խուսափել ձեզնից: Բայց փաստը փաստ է մնում. Ձեզ հետ շփվելը միշտ չէ, որ հաճելի է, դրա փոխարեն միշտ չափազանց ծանր է:


4-8 միավոր
Հնարավոր է՝ դուք այնքան էլ շփվող մարդ չեք, բայց գրեթե միշտ ուշադիր և հաճելի զրուցակից եք: Երբեմն դուք ցրված եք լինում, հատկապես անտրամադիր լինելիս, և հենց դրանով էլ կարող եք նեղացնել զրուցակցին՝ նույնիսկ չցանկանալով դա: Ձգտեք ընկերներին թույլ չտալ ձեր վատ տրամադրությունը, այդ դեպքում նրանք ևս ավելի բարի կլինեն ձեր հանդեպ:


9-11 միավոր
Հավանաբար, մարդկանց համար շատ հաճելի է ձեզ հետ շփվելը: Եվ ձեր ընկերները առանց ձեզ չեն կարողանում յոլա գնալ: Դա սքանչելի է: Բայց, խնդրում ենք ձեզ, նաև ուրիշներին թույլ տվեք արտահայտվել:



Տարածել...


Կատեգորիա: Հոգեբանական թեստեր | Ավելացրեց: 20.02.13

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հոգեբանական թեստեր | Ավելացրեց: erkusov.com (20.02.13)
Դիտումներ: 7265 | Տեգեր: հոգեբանական թեսթ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...