Անվերջ տարակուսանքներ, ոչ մի կերպ չես կարողանում կողմնորոշվել, թե ինչպիսի տղամարդ է քեզ հարկավոր... Այս թեստը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչ ես ուզում և ինչ պետք է փնտրես:
/Հոգեբանական թեստեր - Ո՞րն է տղամարդու քո՛ տեսակը. թեստ " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հոգեբանական թեստեր


Ո՞րն է տղամարդու քո՛ տեսակը. թեստ
 
 


   
 

Ո՞րն է տղամարդու քո՛ տեսակը. Թեստ



Անվերջ տարակուսանքներ, ոչ մի կերպ չես կարողանում կողմնորոշվել, թե ինչպիսի տղամարդ է քեզ հարկավոր... Այս թեստը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչ ես ուզում և ինչ պետք է փնտրես:

1. Կա այնպիսի կարծրատիպ, որ տղամարդը պետք է տարիքով ավելի մեծ լինի, դա նշանակություն ունի՞ քեզ համար:

1. Այո  1
2. Այո, նա պետք է մեծ լինի տարիքով, բայց ոչ այնքան, որ սերունդների տարբերություն լինի: 2
3. Քեզ դուր է գալիս, երբ տղամարդը բավականաչափ մեծ է լինում կնոջից:  3

2. Քո սիրելին ֆուտբոլի մեծ սիրահար է, դու կկիսե՞ս նրա նախասիրությունը:

1. Ոչ 1
2. Երբեմն 2
3. Դու հաճույքով կիսում ես նրա բոլոր նախասիրությունները:  3

3.Դու պետք է կայացնես կարևոր որոշում, կխորհրդակցե՞ս զուգընկերոջդ հետ:

1. Միայն այն դեպքում, եթե դա վերաբերի մեզ երկուսիս: 2
2. Կարևոր պահերին դու միշտ կխորհրդակցես նրա հետ: 3
3. Դու սովոր ես կարևոր որոշումները միայնակ կայացնել: 1

4.Եթե որոշես բաժանվել նրանից, ինչպե՞ս դա կանես:

1. Առանց սկանդալի դժվար թե գործը գլուխ բերեմ: 1
2. Խաղաղ ձևով կբաժանվեմ: 2
3. Առանց արցունքների պարզապես անհնարին է:  3

5. Երբևէ սիրահարվել ե՞ս քո ուսուցչին կամ դասախոսին:

1. Այո 3
2. Այո, բայց դա ոչ թե սեր էր, այլ պարզապես հրապուրանք: 2
3. Ոչ 1

6. Ինչպե՞ս կնշես քո ծննդյան օրը, եթե լինի հոբելյան:

1. Երկուսի համար ընթրիք կկազմակերպեմ ռեստորանում: 3
2. Կհրավիրես քո բոլոր ընկերներին և մեծ խնջույք կկազմակերպես: 2
3. Նեղ շրջանակում կնշես: 1

7.Նշված մասնագիտության տեր մարդկանցից ո՞վ է քեզ մոտ ամենից շատ զգացումներ առաջացնում:

1. Ոստիկան  2
2. Դատավոր 3
3. Հարկային տեսուչ 1

 


 Պատասխաններ

(7-11 Միավոր)


Քեզ հարկավոր է այնպիսի տղամարդ, ում ամբողջ ուշադրությունը կգրավես միայն դու: Դու պարզապես չես հանդուրժի կողքիդ այնպիսի մեկին, ով պատրաստ չէ կամակորություններդ հանդուրժել կամ քո հոգսերը հոգալ: Սակայն, պետք չէ մոռանալ, որ տղամարդիկ էլ ունեն զգացմունքներ և պահանջներ... Ստանալով ուշադրություն և հոգատարություն՝ մի՛ մոռացիր նաև փոխհատուցել այդ ամենը: Հակառակ դեպքում մեծ է հավանականությունը հայտնվելու կոտրած տաշտակի առաջ:

(12-16 Միավոր)

Քեզ հետաքրքրում է մարդկային բնույթը: Դու փորձում ես հասկանալ և, ինչու՞ ոչ, նաև բացահայտել տղամարդկանց: Կարելի է ասել, որ դու մարդկանցից լավ ես գլուխ հանում: Դրա շնորհիվ շատ տղամարդկանց սրտեր ես գրավել: Իսկ ի՞նչ է քեզ պետք: Քո ուշադրությունը չի կարող գրավել դատարկագլուխ «կազանովան». նա պարզապես անհետաքրքիր կթվա: Քեզ հարկավոր է խելացի, բանիմաց, հետաքրքիր տղամարդ՝ ոչ ստանդարտ ապրելակերպով ու սովորություններով: Նա քեզ համար կդառնա անվերջ հետազոտությունների «օբյեկտ»: Եթե հանդիպես այդպիսի տղամարդու, ապա կարելի է շնորհավորել երկուսիդ էլ. հանուն նրա դու պատրաստ կլինես ամեն ինչի:

(17-21 Միավոր)

Քո իդեալը «սուպերմենն է», ով ունի լավ արտաքին, խելացի է, հումորով: Նա պարզապես կարդում է մտքերդ և իրագործում քո բոլոր երազանքները: Տարօրինակ չէ, որ դու նրան դեռ չես գտել, բայց համաձայն քո բնավորության՝ շարունակում ես իդեալիդ որոնումները: Չենք ասի, որ այդպիսի տղամարդիկ պարզապես գոյություն չունեն, որովհետև հոգու խորքում բոլորս էլ հավատում ենք նրանց գոյությանը: Սակայն, պետք է նաև մի փոքր իրատես լինել և հասկանալ, որ միգուցե  երբևէ չհանդիպես նրան: Փորձի՛ր երկրորդ կեսիդ գտնել իրական, այլ ոչ թե երազների աշխարհում:

Աղբյուր



Տարածել...


Կատեգորիա: Հոգեբանական թեստեր | Ավելացրեց: 24.02.13

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հոգեբանական թեստեր | Ավելացրեց: erkusov.com (24.02.13)
Դիտումներ: 8487 | Տեգեր: Հոգեբանական թեստեր, տղամարդիկ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...