Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 20.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հոգեբանական թեստեր


Հոգեբանական թեստ - էքստրավերտ - ինտրավերտ
 
 
Загрузка...


Շվեյցարացի գիտնական Կարլ Յունգի «Հոգեբանական տիպերը» գրքում հոգեբանական բնութագրման նպատակով առաջին անգամ գործածվեցին «էքստրավերտ» (բառացի թարգմանությամբ՝ արտաքին ուղղվածություն ունեցող) եվ «ինտրավերտ” (ներքին ուղղվածություն ունեցող) հասկացությունները:

Հոգեբանական թեստ - էքստրավերտ – ինտրավերտ


Գիտնականի նկարագրության համաձայն էքստրավերտները ձգտում են ընդլայնել գործնական շփումները, օգտագործել բոլոր հնարավորությունները: Ինտրավերտներն, ընդհակառակն, սահմանափակում են շփումները, ինքնամփոփ են, ավելորդ ծախսեր թույլ չեն տալիս, պահպանում են ուժերը:

Հաշվի առնելով էքստրավերտներին եվ ինտրավերտներին բնորոշող հետեվյալ հիմնական ասպեկտները՝ փորձեք պարզաբանել, թե այդ երկու հիմնական հոգեբանական տիպերից որին եք պատկանում անձամբ դուք:

Հոգեբանական թեստ - էքստրավերտ – ինտրավերտ


Դուք էքստրավերտ եք, եթե.

1. Մեկ օրում առանց դժվարության կարող եք դիտել 2 ֆիլմ, համերգ, բեմականացում եվ այլն, նշանակել միանգամից մի քանի հանդիպումներ եվ հասցնել իրագործել միայն դրանցից մեկ-երկուսը:

2. Ձեր մտերիմների, ծանոթների թվաքանակն օրըստօրե ավելանում է:

3. Ձեր տրամադրությունը փչանում է, երբ հեռուստացույցն ու ռադիոընդունիչը չեն աշխատում: Դուք Ձեզ միայնակ եք զգում, աշխարհից կտրված, եթե անջատում են հեռախոսը:

4. Հեշտությամբ հիշում եք դեմքերը, դեպքերը, կենսագրությունները, սակայն դժվարությամբ եք մտապահում բանաձևերն ու այլոց դատողությունները:

5. Սիրում եք ուտել, զվարճանալ որևէ ընկերախմբում: Խուսափում եք մենակությունից: Պատկանում եք կենսախինդ մարդկանց թվին եվ շփումներ եք փնտրում Ձեր նմանների հետ՝ խուսափելով ինքնամփոփ մարդկանցից:

6. Սիրում եք նմանակել ուրիշներին, անեկդոտներ, զվարճալի պատմություններ պատմել: Ունեք թեթև բնավորություն:

7. Սիրում եք ճառեր, կենացներ ասել: Ընկերախմբում սիրում եք միշտ ուշադրության կենտրոնում լինել:

8. Գիտեք ինչ, որտեղ եվ երբ անել:

9. Արագ շփման մեջ եք մտնում անծանոթ մարդու հետ եվ հեշտությամբ կողմնորոշվում եք նոր միջավայրում, առանց արտասովոր դժվարությունների դուրս եք գալիս բարդ իրավիճակներից:

10. Արագ որոշումներ եք կայացնում, ընդունակ եք ռիսկի դիմել, որը գրեթե միշտ արդարացվում է: Գործուղումները ձեզ համար զվարճանալու միջոց են և դուք դրանք հաճույքով եք ընդունում:

11. Յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում գնահատում եք՝ ինչ ձեռնարկել, եվ գործում եք կախված իրավիճակից:

12. Միշտ բազմաթիվ ծրագրեր, առաջադրանքներ, պրոբլեմներ ու գաղափարներ ունեք, սակայն իրականում ի վիճակի եք իրագործել դրանց մի մասը միայն:

13. Չեք հասկանում և չեք կարեկցում մարդկանց, որոնք անդադար դժգոհում են իրենց առողջությունից:

14. Ձեզ հետաքրքրում է, թե ինչ տպավորություն եք թողնում շրջապատողների վրա:

 


Դուք ինտրավերտ եք, եթե.


1. Անգամ շատ չնչին իրադարձությունը բավական է, որպեսզի կասեցնեք կարևոր որոշման կայացումը:

2. Երբեմն մի ներկայացումը կամ համերգը Ձեզ բավարարում են ողջ ամսվա ընթացքում:

3. Հաճախ եք տրվում հիշողություններին:

4. Սակավաթիվ ընկերներ ունեք: Դժվարությամբ եք մտերմանում մարդկանց հետ:

5. Ավելի հեշտությամբ հիշում եք հիմնական գաղափարները, քան մանրամասները:

6. Գերադասում եք գործ ունենալ փոքրաքանակ, սակայն նախապես մշակված ինֆորմացիայի հետ, քան վերահսկել հաղորդագրությունների ամբողջ հոսքը:

7. Չեք սիրում իրարանցումը, բարձր երաժշտությունը, աղմկոտ ընկերախմբերը:

8. Քիչ քանակությամբ իրեր ունեք, սակայն դրանք կազմում են Ձեր ամբողջության մասնիկը:

9. Սիրում եք լուսանկարվել:

10. Սիրում եք մենակ ուտել: Ձեզ ավելի ազատ եվ անկաշկանդ եք զգում տնային միջավայրում: Խուսափում եք անծանոթ ընկերախմբերից:

11. Դժվարությամբ եք հարմարվում նոր միջավայրին, կոլեկտիվին, իրավիճակին...

12. Սկզբունքային մարդ եք եվ ձգտում եք խստորեն հետեվել ձեր սկզբունքներին:

13. Հետեվողական եք ձեր առողջության նկատմամբ, գտնում եք, որ ավելի լավ է ավելորդ անգամ պրոֆիլակտիկ նկատառումներով դեղահաբ ընդունել, քան հետո բուժել հիվանդությունը:

14. Երբեմն Ձեզ ասում են, որ որոշ հարցերի հարկավոր է ավելի թեթև վերաբերվել, սակայն Դուք այդ կարծիքին չեք:

 


Հաշվարկելով դրական պատասխանները՝ կարող եք եզրակացություն կատարել, թե Յունգի առանձնացրած հոգեբանական տիպերից որն է ձեզ առավել բնորոշ:

Եթե և
«էքստրա» և ինտրա» դեպքերում դրական պատասխանների թվաքանակը նույնը լինի, ուրեմն` դուք երրորդ տիպին եք պատկանում, որը կոչվում է «ամբավերտ»:

Ի դեպ, մարդկանց մեծամասնությունը հենց այս վերջին
տիպին է համապատասխանում:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Հոգեբանական թեստեր | Ավելացրեց: erkusov.com (26.10.11)
Դիտումներ: 5883 | Տեգեր: ինտրավերտ, հոգեբանություն, էքստրավերտ, թեսթ, Կարլ Յունգ, հոգեբանական թեսթ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...