Մեր անցյալը մեր արարքներն են: Մեր ներկան նշանակալից չափով հետևանք է մեր անցյալ արարքների:    Մեր ապագան մեր արարքների հետեւանքն է ավելի շուտ, քան մեր գործունեությունը ապագայում: Հետևաբար արարքը այն է, ինչ որոշակիացնում է մեր    կյանքի    ուղին:    Արարքը միաժամանակ և՛ մեր ուղին ցույց տվող աստղ է, և՛ վորձաքար խոչընդոտ է, և՛ այն է, որը մեզ դուրս է բերում լայն ճանապարհ, և՛ այն, որը տանում է փակուղի:

Մեր անցյալը մեր արարքներն են...

Դա այն է, որը բարձրացնում կամ նվաստացնում է մարդուն: Արարքը մեզ տանում է մեր աստեղային ժամին կամ գողգոթային, արարքը մեզ դարձնում է այն, ինչ որ կանք: Որոշ արարքներ մարդը կատարում է անմիջապես, այլ արարքների համար նա պետք է հասունացած լինի: Արարքը պատկանում է նրան, ով այդ արել է:
Եթե միջոցները արատավոր են, ապա նպատակն էլ է արատավոր, եթե միջոցները սև են, ապա նպատակն էլ է սև:
Համբերությունը,    ինչպես սպասումը,    մարդու ունակությունն է հետաձգելու իր շահերը մի անկյուն և սպասել իր ժամին:

/Իմաստություն (ընթերցարան) - Մտորելու համար. Մեր անցյալը մեր արարքներն են... " />
Загрузка...