Անտուան դը Սենտ-Էկզյուպերիի իմաստուն մտքերըՄարդու նկատմամբ հարգանքը մի պայման է՝ առանց որի մենք առաջընթաց չենք ունենա։

Եթե ուզում ես նավ կառուցել, պետք չէ մարդկանց հավաքել, ծրագրեր կազմել, գործ անել, գործիքներ բերել։ Պետք է մարդկանց վարակել անծայրածիր ծովը տեսնելու ձգտումով։ Այդ դեպքում նրանք իրենք կկառուցեն նավը…

Պետք չէ ասել, որ ջուրն անհրաժեշտ է կյանքի համար. այն հենց կյանքն է։

Երջանկություն բերում է ոչ դրա փնտրտուքը։ Եթե փնտրում ես այն, նստում ես և նստած մնում՝ չիմանալով՝ որ կողմ գնալ։ Իսկ երբ աշխատում ես՝ առանց ձեռքերդ ծալելու, ստեղծում ես, որպես պարգև քեզ երջանիկ են դարձնում։

Երբեք համբերությունդ մի՛ կորցրու. այն դռները բացելու վերջին բանալին է։

/Իմաստություն (ընթերցարան) - Անտուան դը Սենտ-Էկզյուպերիի իմաստուն մտքերը " />
Загрузка...