Մարդն իրենից ներկայացնում է մարմնի և հոգու մի ամբողջականություն: Նրա մարմինը հոգու կրողն է, ամբողջ մարդու կրողը: Եվ քանի որ մարդը մի ամբողջականություն է, միասնականություն, որը մենք չենք կարող առանձնացնել, ապա և՛ հոգին, և՛ մարմինը միևնույնն են. հոգին այն է, ինչը չի կարող գոյություն ունենալ առանց մարմնի, իսկ մարմինը հոգու արտահայտությունն է:

 

Սովորեք կարդալ մարմնի լեզու


Մարմնական դրսևորումներն ինքնաբերական երևույթներ են. մենք դա չենք գիտակցում և գրեթե կամ ընդհանրապես չենք կարող այն փոխել (եթե մենք փորձենք դա անել, կկորչի ինքնաբերականությունը, և յուրաքանչյուր մարդ անմիջապես կհասկանա շինծուությունը):

Անհատական մարմնական երևույթների միջոցով կարելի է որոշ չափով հասկանալ անհատի բնավորությունը, ինչպես նաև մարդու տվյալ պահի տրամադրությունը: Այս զգացումը յուրաքանչյուր դեպքում կարելի է երկակի ձևով հասկանալ: Յուրաքանչյուր զգացում ունի 2 տարր' տրամադրության «գույն» և «դրդման ուժ»: Վերջինս միշտ իրականացվում է այս կամ այն շարժման ձևով:

/Հոգեկան առողջություն - Սովորեք կարդալ մարմնի լեզուն " />
Загрузка...