Ցանկանու՞մ եք, որպեսզի յուրաքանչյուր օրը լեցուն լինի ուրախությամբ ու արեգակնային պայծառությամբ։ Ամեն ինչ ձեր ձեռքերում Է։ Հոգնում եք աշխատավայրում, իսկ տանը չի հաջողվում հանգստանա՞լ։ Արդյունքում ձեզ դատարկված եք զգում և չի ուրախացնում նույնիսկ այն, ինչը նախկինում ձեզ հաճու՞յք Էր պատճառում։ Որպեսզի կյանքը ներկայանա իր բոլոր գույներով, պետք Է վերականգնել ծախսած Էներգիան։ Դրա շնորհիվ տրամադրությունը կբարձրանա և դուք ձեզ երջանիկ կզգաք։
 

Իրականում երջանկությունը շատ մոտ է
 

1. ժամանակ տրամադրեք սպորտին։

Եթե չի ստացվում, ապա մի քանի վարժություններ կատարեք կամ արագ քայլերով զբոսնեք։ Նույնիսկ 10 րոպեանոց զբոսանքը կօգնի լիցքաթափվել։

2. Պլանավորեք օրը։

Իհարկե, կարելի Է մտովի պլաններ կազմել, բայց ավելի լավ Է գրի առնեք օրվա գործերի ցուցակը, այնուհետև ընդգծեք այն կետերը, որոնք հաջողվել Է իրագործել։ Հոգեբանները վստահեցնում են, որ կատարված աշխատանքների դիմաց նշումներ դնելով, մենք հաճույք ենք ստանում։ Բացի այդ, ցուցակներ կազմելով, ստիպված չեք լինի օրվա ողջ տեղեկատվությունը մտապահել։

/Հոգեկան առողջություն - Իրականում երջանկությունը շատ մոտ է " />
Загрузка...