Ֆոբիա բառը լսում ենք ամենուրեք՝ հեռուստատեսությամբ, տարբեր մարդկանցից, կարդում ենք գրքերում, լրատվամիջոցներում: Սակայն ինչ է դա՝ ոչ բոլորս հստակ գիտենք: Ֆոբիաներն առանց պատճառի վախեր են, որոնք ոչ մի տրամաբանական բացատրության չեն ենթարկվում: Թվում է, թե եղածը մի փոքրիկ միջատ է և վախենալու բան չկա, բայց կան մարդիկ, ովքեր աննկարագրելի վախ ունեն միջատներից:
 

Ի՞նչ է նշանակում ֆոբիա
 

Թե ինչից են առաջանում ֆոբիաները, դժվար է ասել: Այն կարող է առաջանալ անցյալում ապրած ինչ-որ տրավմայից, կարող է լինել ուղղակի ինչ-որ թեմայի վրա ֆիքսվածության և ներշնչվողականության հետևանք: Օրինակ՝ եթե մարդն անցյալում տեսել է, թե ինչպես է իր աչքի առաջ շունը մարդ կծել, նրա մոտ կարող է առաջանալ կինոֆոբիա կամ վախ շներից:

/Հոգեկան առողջություն - Ի՞նչ է նշանակում ֆոբիա " />
Загрузка...