Օշոյի մտքերը. «Սիրտը մաքուր է դառնում, երբ դատողությունն այլևս չի իշխում ձեզ»Աշխարհը տանջվում է, քանի որ մարդկության պատմության ընթացքում մենք առաջին անգամ կորցրել ենք Աստծո հետքերը: Ոչ ոք և երբեք այնպես չի տառապել, ինչպես մենք: Անցյալում մարդիկ շատ աղքատ են եղել, մարդիկ քաղցած էին մնում, սակայն երբեք հոգեպես այսքան աղքատ չէին: Մարդիկ երբեք հոգևոր առումով այնպես քաղցած չեն եղել, ինչպես այսօր: Իմ աշխատանքը կայանում է նրանում, որ վերադարձնեմ ձեզ Աստծո ընկալումը: Քանի դեռ մարդը կրկին չի արմատավորվել Աստծո մեջ, նա ապագա չի ունենա: /Իմաստություն (ընթերցարան) - Օշոյի մտքերը. «Սիրտը մաքուր է դառնում, երբ դատողությունն այլևս չի իշխում ձեզ» " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Իմաստություն (ընթերցարան)


Օշոյի մտքերը. «Սիրտը մաքուր է դառնում, երբ դատողությունն այլևս չի իշխում ձեզ»
 
 
Загрузка...


 

Աշխարհը տանջվում է, քանի որ մարդկության պատմության ընթացքում մենք առաջին անգամ կորցրել ենք Աստծո հետքերը: Ոչ ոք և երբեք այնպես չի տառապել, ինչպես մենք: Անցյալում մարդիկ շատ աղքատ են եղել, մարդիկ քաղցած էին մնում, սակայն երբեք հոգեպես այսքան աղքատ չէին: Մարդիկ երբեք հոգևոր առումով այնպես քաղցած չեն եղել, ինչպես այսօր: Իմ աշխատանքը կայանում է նրանում, որ վերադարձնեմ ձեզ Աստծո ընկալումը: Քանի դեռ մարդը կրկին չի արմատավորվել Աստծո մեջ, նա ապագա չի ունենա:

***

Գոյության հետ շփվելու համար մարդը պետք է մաքուր սիրտ ունենա: Սիրտը մաքուր է դառնում, երբ դատողությունն այլևս չի իշխում ձեզ: Երբ դատողությունն է իշխում, սիրը անմաքուր է մնում: Այն ծածկում է սիրտը, ինչպես փոշին է ծածկում հայելին: Դատողությունը ոչ այլ ինչ է, քան մտքերը, այսինքն` փոշին: Յուրաքանչյուր միտք պարզապես փոշու հատիկ է: Դուք պետք է մաքրվեք բոլոր մտքերից, այդ ժամանակ մաքրության կհասնեք:
Մաքրությունը ոչ մի ընդհանուր բան չունի բարոյականության հետ: Իհարկե, մաքուր սիրտը բարոյական է, սակայն բարոյականություն կարդացող մարդը մաքուր չէ: Նա դեռ ապրում է գլխում, նրա բարոյականությունը առաջվա նման իշխում է սրտին: Նա չգիտի մաքրություն, քանի որ անմեղ չէ, այդ պատճառով էլ հիշե՛ք, որ բարոյականությունը մաքրության չի հանգեցնում: Սակայն արդարացի է հակառակը` մաքրությունը հանգեցնում է բարոյականության: Սակայն սկզբում գալիս է մաքրությունը, իսկ նրան հետևում է բարոյականությունը:

Շարունակելի

Թարգմանությունը՝ Հակոբ Բաղդասարյանի:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 486 | - Վարկանիշ -: 0.0/0