Մեդիտացիա. «Գագաթ տանող Ուղին»
 

Մենք ձեզ ցույց ենք տալիս Ուղին... 
… Ուղի, որը պարզապես ուղորդում է ձեր գիտակցությունը՝ կողմնորոշելով նրան ճիշտ ուղղությամբ: 

/Իմաստություն (ընթերցարան) - Մեդիտացիա. «Գագաթ տանող Ուղին» " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 19.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Իմաստություն (ընթերցարան)


Մեդիտացիա. «Գագաթ տանող Ուղին»
 
 
Загрузка...


Մեդիտացիա. «Գագաթ տանող Ուղին»
 

Մենք ձեզ ցույց ենք տալիս Ուղին... 
… Ուղի, որը պարզապես ուղորդում է ձեր գիտակցությունը՝ կողմնորոշելով նրան ճիշտ ուղղությամբ: 

Երբ դուք գիտեք, թե ինչ ուղղությամբ պետք է շարժվել, ապա կարող եք նախապատրաստել այն ամենը, ինչն անհրաժեշտ է ձեզ ճանապարհի համար:

Դուք կգտնեք և՛ հոգևոր գործիքներ, որոնք առավելագույնս համապատասխանում են ձեզ, և՛ հոգևոր գործառություններ, և հոգևոր մեթոդներ:
Բայց դուք այլևս չեք խարխափի այսուայնտեղ, որովհետև ուղղությունը, ներքին կողմնորոշիչն ու ձեր գիտակցության կողմնացույցն արդեն ճիշտ են ուղորդված:

... Պատկերացրեք, որ ձեր առաջ տեսնում եք գագաթ՝ ձյունաճերմակ գլխարկով ծածկված Աստվածային Գիտակցության գագաթը:
Երբ դուք ճամփա եք ընկնում դեպի այդ գագաթը, ապա նախ մտնում եք անտառ, թափառում եք կիրճերում, մագլցում եք ժայռերը և արդեն չեք տեսնում գագաթը ձեր առջև: 
Դա նման է այն բանին, որ դուք հայտնվում եք որևէ եկեղեցու կամ կազմակերպության կառույցի մեջ, որն ունի իր կանոնները, արարողակարգերն ու դոգմաները:

Ձեզ տառացիորեն խճճում են դոգմաների ու կանոնների անանցանելի թավուտներում:
Ոչ ոք արդեն չի հիշում, թե ինչի համար են մտցվել այդ կանոնները, բայց ձեզանից պահանջում են, որ դուք այդ կանոններն անպայման պահպանեք. այլապես դուք դժոխքում հրի կմատնվեք, կամ ձեր գլխին կթափվեն այս աշխարհի բոլոր հայտնի դժբախտությունները:

Բայց եթե դուք հիշեք, մշտապես հիշեք այն Աստվածային Գագաթի մասին, դիպի ուր ձգտում եք, ապա կանցնեք իր փշերով ձեզնից կառչող թփուտից, և այն ձեզ ոչ մի վնաս չի հասցնի:
Ճիշտ նույն կերպ՝ եթե դուք մտնում եք դարերով գոյություն ունեցող կրոնների դոգմաներից կազմված խիտ անտառը, և արդեն այդ դոգմաների ու կանոնների ետևում նույնիսկ կապույտ երկինքը չեք տեսնում, ապա հիշում եք Աստվածային Գագաթի մասին, դեպի ուր ընտրել եք ձեր ուղին, և ելք եք գտնում անտառից դուրս գալու համար:

... Երբ դուք շարունակում եք ճանապարհը և սկսում մագլցել նոր ուսմունքներից կազմված ժայռերն ու քարե կիրճերը, որոնք երիտասարդ են ու դեռևս շատ սայթաքուն ու երերուն, ապա հիշում եք Աստվածային Գագաթի մասին և օգնություն ու օժանդակություն եք ստանում՝ ընկերոջ ձեռքի կամ ճոպանի տեսքով, որը դեպի ձեզ է մեկնվում ձեր այն եղբայրների կողմից, որոնք արդեն ավելի վեր են ելել:

… Մեր խոսքը նրանց չէ ուղղված, ովքեր իրենց հանդարտությունն են գտել անտառի բացատում՝ թռչունների ծլվլոցով և թևածող թիթեռներով լցված գետակի ափին:
Այդ բացատները նման են այն աղանդներին և ուսմունքներին, որոնք ձեզ ներշնչում են, թե դուք պետք է ձգտեք երանության՝ գտնվելով ձեր աշխարհում, որ դուք պետք է բոլորին սիրեք, դրսևորեք միայն մարդկային լավ հատկանիշներ:

... Չի՛ կարող կատարելություն լինել ձեր աշխարհում:
Եվ ինչքան երկարատև դուք ձեզ սրբեր երևակայեք, այնքան ավելի ցավոտ հարվածի կենթարկվեք:
Հարված, որ կարթնացնի հիասքանչ բացատի ձեր քնից և կստիպի քայլել դեպի գագաթը՝ հաղթահարելով ինքներդ ձեզ, հաղթահարելով սեփական անկատարությունը:

Վերելքին զուգընթաց՝ ի դերև կելնեն ձեր հին, ցավոտ կետերը՝ ձեր վերքերը, որոնք ստացել եք ոչ միայն այս, այլ նաև ձեր նախորդ մարմնավորումների ընթացքում:
Դուք կշարունակեք առաջ ընթանալ՝ հաղթահարելով ձեր այդ վնասվածքների, ջարդվածքների, վերքերի ու հիվանդությունների ցավը:

Մեր խնդիրն է ձեզ ցույց տալ ուղին, ցույց տալ ճիշտ ուղղությունը, բայց կքայլեք դուք ինքներդ՝ յուրաքանչյուրդ իր անհատական ճանապարհով:
Բայց, ստանալով ճիշտ ուղղություն, այլևս երբեք չեք մոլորվի:

Մենք ձեզ ցույց ենք տալիս Աստվածային իրականության բարձրագույն գագաթին հասնելու Ուղին:

Ահա՛ ուղին: Գնացե՛ք:
Խիզախե՛ք, միայն թե կանգ մի՛ առեք ձեր զարգացման ճանապարհին: 
Առա՛ջ:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: erkusov.com (09.03.16)
Դիտումներ: 437 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...