Մանտրա հաջողության համար

•    Տուր մարդկանց ավելին, քան նրանք ուզում են և արա դա սրտանց:

•    Անգիր սովորիր քո սիրած բանաստեղծությունը:

•    Մի լսիր լսածդ ամեն ինչին, մի ծախսիր ունեցածդ մինչև վերջ, մի քնիր այնքան երկար, որ հոգնես կամ հոգնածություն զգաս:

•    Ամեն անգամ ասելով`  «Ես սիրում եմ քեզ»` պատկերացրու դա աչքիդ առաջ:

•    Ամեն անգամ ասելով` «Ներողություն»` նայիր մարդու աչքերին:
/Իմաստություն (ընթերցարան) - Մանտրա հաջողության համար " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Իմաստություն (ընթերցարան)


Մանտրա հաջողության համար
 
 
Загрузка...


 
Մանտրա հաջողության համար

•    Տու՛ր մարդկանց ավելին, քան նրանք ուզում են և արա դա սրտանց:

•    Անգիր սովորիր քո սիրած բանաստեղծությունը:

•    Մի՛ լսիր լսածդ ամեն ինչին, մի ծախսիր ունեցածդ մինչև վերջ, մի քնիր այնքան երկար, որ հոգնես կամ հոգնածություն զգաս:

•    Ամեն անգամ ասելով`  «Ես սիրում եմ քեզ»` պատկերացրու՛ դա աչքիդ առաջ:

•    Ամեն անգամ ասելով` «Ներողություն»` նայի՛ր մարդու աչքերին:

•    Հավատա՛ սիրուն առաջին հայացքից:

•    Երբեք մի՛ անտեսիր քո երազները:

•    Սիրի՛ր ի սրտե և կրքոտ: Միգուցեև դու ցավ ապրես, բայց դա միակ ճանապարհն է լեցուն ապրելու քո կյանքը:

•    Քո բոլոր վեճերը հարթի՛ր մաքուր ուղիներով, առանց վիրավորելու:

•    Երբեք մի՛ դատիր մարդկանց ըստ նրանց հարազատների:

•    Խոսի՛ր դանդաղ, ընդ որում` մտածելով արագ:

•    Եթե քեզ ուղղում են հարց, որին դու չես ցանկանում պատասխանել, ժպտա և ասա` «Իսկ դուք ինչու եք ուզում իմանալ»:

•    Հիշի՛ր որ ամենանմեծ սերը և ամենամեծ ձեռքբերումները նվաճվում են առավելագույն ռիսկի գնով:

•    Զանգի՛ր մայրիկիդ, իսկ եթե չես կարող, մտածիր նրա մասին:

•    Եթե պարտվել ես, սխալիցդ դաս քաղիր:


Հիշիր ոսկե օրենքների մասին.

•      Հարգի՛ր ինքդ քեզ:

•    Հարգանքով վերաբերվիր ամեն ինչի:

•    Պատասխանատու եղիր քո բոլոր արարքների համար:

•    Թույլ մի՛ տուր փոքր վեճին ընկերությունը խզելու պատճառ դառնալ:

•    Ամեն անգամ, եթե սխալ ես գործել, անմիջապես քայլեր արա այն ուղղելու համար:

•    Ժպտա՛ ամեն անգամ, երբ խոսում ես հեռախոսով, և զրուցընկերները կզգան դա  լսափողի մյուս կողմում:

•    Որոշակի ժամանակ անցկացրու միայնակ:

•    Օգտվի՛ր փոփոխություններից, բայց մի փոխիր  արժեքներդ:

•    Հիշի՛ր, որ լռությունը երբեմն լավագույն պատասխանն է:

•    Ավելի շատ կարդա գրքեր և քիչ դիտիր հեռուստացույց:

•    Վարի՛ր բարի և ազնիվ կյանք, քանի որ երբ տարիներ հետո վերհիշես ապրածդ օրերը, նորովի կվայելես դրանք:

•    Վստահի՛ր Աստծուն, բայց ուշադիր վերաբերվիր ունեցվածքիդ հսկողությանը:

•    Հիշի՛ր, որ կարևոր է լավ մթնոլորտը տանը:

•    Արա՛ ամեն ինչ, որ ձեր տանը լինի խաղաղ ու ներդաշնակ:

•    Եթե վիճել ես հարազատներից մեկի հետ, վեճը հարթելիս քննարկի՛ր միայն ընթացիկ, ներկա խնդիրը:

•    Մի՛ պրպտիր անցյալը:

•    Կարողացի՛ր տեսնել ամեն ինչի ենթատեքստը:

•    Կիսվի՛ր քո գիտելիքներով, դա ուղին է դեպի անմահություն:

•    Նուրբ վերաբերվիր քո մոլորակի հանդեպ:

•    Եղի՛ր բնական, լսիր բնության կանչը:

•    Զբաղված եղիր միայն քո գործերով:

•    Մի՛ վստահիր այն զուգընկերոջը կամ զուգընկերուհուն, ով համբուրվում է բաց աչքերով:

•    Գոնե մեկ անգամ տարվա մեջ այցելի՛ր մի այնպիիսի տեղ, որտեղ երբեք չես եղել:

•    Եթե շատ գումար ես վաստակում, մի մասը տրամադրի՛ր բարեգործութան: Դա լավագույն պարգևն է, որ ճակատահգիրը կարող է տալ քեզ:

•    Հիշի՛ր, որ երբեմն «չհասնելն» էլ ձեռքբերում է:

•    Հիշի՛ր, որ լավագույն հարաբերությունն այն է, երբ սերը միմյանց հանդեպ նախընտրելի է պարզապես միասին լինելու անհրաժեշտությունից:

•    Քո հաջողությունների մասին դատի՛ր ըստ նրա, թե ինչից ես հրաժարվել տվյալ բանին հասնելու համար:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: erkusov.com (13.03.16)
Դիտումներ: 478 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...