Իմաստախոսքեր ըստ Դալայ-Լամայի

Տարօրինակ մարդ արարած

Սկզբից մարդը զոհաբերում է առողջությունը փող աշխատելու համար:
Հետո նա ծախսում է փողը առողջությունը վերականգնելու համար,
Ընդ որում, նա այնքան է անհանգստանում իր ապագայի մասին, որ երբեք չի վայելում ներկան
Արդյունքում նա չի ապրում ոչ ներկայում, ոչ էլ ապագայում:
Նա ապրում է այնպես, կարծես թե չի մահանալու երբեք, իսկ մահանալիս զղջում է, որ չի ապրել:

Կյանքի իսկական իմաստը

Մենք հյուր են այս մոլորակի վրա:
Մենք այստեղ ամենաշատը 90 կամ 100 տարի կարող ենք մնալ:
Այդ ժամանակի ընթացքում մենք պետք է փորձենք անել ինչ-որ լավ, ինչ-որ օգտակար բան:
Եթե դուք կարողանաք օգնել ուրիշներին երջանիկ լինել,
Ապա կբացահայտեք ձեզ համար կյանքի իրական նպատակը` իսկական իմաստը:
/Իմաստություն (ընթերցարան) - Իմաստախոսքեր ըստ Դալայ-Լամայի " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 17.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Իմաստություն (ընթերցարան)


Իմաստախոսքեր ըստ Դալայ-Լամայի
 
 


   

 
Իմաստախոսքեր ըստ Դալայ-Լամայի

Տարօրինակ մարդ արարած

Սկզբից մարդը զոհաբերում է առողջությունը փող աշխատելու համար:
Հետո նա ծախսում է փողը առողջությունը վերականգնելու համար,
Ընդ որում, նա այնքան է անհանգստանում իր ապագայի մասին, որ երբեք չի վայելում ներկան
Արդյունքում նա չի ապրում ոչ ներկայում, ոչ էլ ապագայում:
Նա ապրում է այնպես, կարծես թե չի մահանալու երբեք, իսկ մահանալիս զղջում է, որ չի ապրել:

Կյանքի իսկական իմաստը

Մենք հյուր են այս մոլորակի վրա:
Մենք այստեղ ամենաշատը 90 կամ 100 տարի կարող ենք մնալ:
Այդ ժամանակի ընթացքում մենք պետք է փորձենք անել ինչ-որ լավ, ինչ-որ օգտակար բան:
Եթե դուք կարողանաք օգնել ուրիշներին երջանիկ լինել,
Ապա կբացահայտեք ձեզ համար կյանքի իրական նպատակը` իսկական իմաստը:

Թանկագին մարդկային կյանքը

Ամեն առավոտ արթնացի՛ր այս մտքերով.
"Այսօր ես հաջողակ եմ, քանի որ ես արթնացել եմ,
Ես կենդանի եմ, ես ունեմ այս թանկագին մարդկային կյանքը և ես այն զուր չեմ վատնի:
Ես կուղղեմ իմ ամբողջ էներգիան ներքին զարգացման վրա,
Որպեսզի բացեմ իմ սերը ուրիշներին
Եվ հասնեմ լուսավորության՝ ի բարօրություն բոլոր էակների:
Ես միայն բարի մտքեր կտածեմ ուրիշների մասին,
Ես չեմ վրդովվի կամ վատ մտածի նրանց մասին:
Ամբողջ ուժով ես ուրիշներին օգուտ կբերեմ”:

Երբեք մի՛ հանձնվիր

Ինչ էլ պատահի, երբեք մի՛ հանձնվիր:
Զարգացրու՛ քո սիրտը:
Շատ էներգիա է ծախսվում ձեր կյանքում
Խելքի, այլ ոչ-թե սրտի զարգացման վրա:
Զարգացրու՛ քո սիրտը, եղի՛ր կարեկցող
Ոչ-միայն քո ընկերների նկատմամբ, այլև յուրաքանքյուրի:
Աշխատի՛ր հանուն խաղաղություն: Եվ, կրկնում եմ, երբեք մի՛ հանձնվիր:
Կարևոր չէ՝ ինչ է կատարվում քո շուրջ, ինչ է կատարվել քեզ հետ... երբե՛ք մի՛ հանձնվիր:

Սեր և բարություն

Լույս աշխարհ գալու առաջին իսկ ակնթարթից մենք հայտնվում են մեր ծնողների սիրո, հոգատարության և բարության թևի տակ:
Այնուհետև, կյանքի մայրամուտին, երբ մեզ այցելում են հիվանդությունները, մենք կրկին հանձնում ենք ուրիշների ողորմածությանը:
Եթե մեր կյանքի սկսզբում և վեջում այդքան հույս ենք դնում ուրիշների ողորմածության վրա, ապա ինչու՞ կյանքի ընթացքում մերժում ենք բարություն ցուցաբերել:

Մեր օրերի պարադոքսը

Մեր տներն ավելի մեծ են, իսկ ընտանիքներն ավելի փոքր,
Մենք ավելի շատ հարմարություններ ունենք,սակայն ավելի քիչ ժամանակ,
Ավելի շատ գիտական աստիճաններ, սակայն ավելի քիչ առողջ դատողություն,
Ավելի շատ գիտելիքներ, սակայն սթափ մտածելու ավելի քիչ կարողություններ,
Ավելի շատ մասնագետներ, սակայն է՛լ ավելի շատ խնդիրներ,
Ավելի շատ դեղանյութեր, սակայն ավելի քիչ առողջություն:
Մենք երկար ճանապարհ ենք կատարել դեպի Լուսին և ետ,
Սակայն մեզ համար դժվար է անցնել փողոցը՝ նոր հարևանին հետ ծանոթանալու համար:
Մենք ստեղծել ենք բազմաթիվ համակարգիչներ` հսկայական ինֆորմացիայի պահպանման և պատճենահանման համար,
Սակայն սկսել ենք ավելի քիչ շփվել միմյանց հետ:
Մենք հաղթել ենք քանակի, սակայն պարտվել ենք որակի մեջ:
Սա արագ սննդի, սակայն դանդաղ մարսողության ժամանակն է,
Բարձր հասակի, սակայն ցածր բարոյականությամբ մարդկանց ժամանակն է:
Մեծ եկամտի, սակայն ստոր հարաբերությունների ժամանակ է:
Սա մի ժամանակ է, երբ այդքան շատ բան կա պատուհանից այն կողմ, սակայն ոչինչ չկա սենյակում…

 



Տարածել...


Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: 13.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: erkusov.com (13.03.16)
Դիտումներ: 1466 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...