Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Իմաստություն (ընթերցարան)


Գործողության սրբազան պտուղները (հնդկական առակ)
 
 


   «Ապրելու արվեստը»

Մի անգամ շաբաթ օրով մի մարդ, Աստծո պաշտամունքի մեջ ընկղմված լինելով, իր որդուն խնդրեց գնալ և մի ռուփով մի քանի բանան գնել:
 
Գործողության սրբազան պտուղները (հնդկական առակ)

Որդին բարի տղա էր: Նա գնեց բանանները, բայց տունդարձի ճանապարհին մի կնոջ տեսավ իր երեխայի հետ. երկուսն էլ քաղցից հազիվ էին ոտքի վրա կանգնում: Քաղցած երեխան, բանանները տեսնելով, նետվեց դեպի դրանք, իսկ քաղցած մայրը, դա տեսնելով, նետվեց իր երեխայի հետևից ու բռնեց նրան. բայց նրանք երկուսն էլ տեղնուտեղը ուշաթափվեցին քաղցից:

Նրանց տառապանքները տեսնելով՝ երիտասարդը որոշեց, որ շատ ավելի լավ է կերակրել այդ քաղցածներին, քան բանանները տուն տանել: Նա բանանները տվեց մորն ու երեխային, հետո նրանց համար ջուր բերեց: Քաղցն ու ծարավը հագեցնելով՝ այդ երկուսը թեթևություն զգացին և իրենց երախտագիտությունը հայտնելով՝ ուրախությունից լաց եղան:

Պատանին դատարկաձեռն վերադարձավ տուն, բայց հոր տված հարցին, թե բանանները բերե՞լ է արդյոք, հաստատական պատասխան տվեց ասելով, որ իր բերած բանանները սրբազան են. դրանք չեն կարող հոտել և դրանք տեսնել հնարավոր չէ: Որդին հորը բացատրեց, որ ինքն այդ բանաններով կերակրել է երկու սովյալ էակների, և միակ բանը, որ բերել է տուն, իր գործողության սրբազան պտուղներն են:



Տարածել...
 


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: 08.09.15 | Հեղինակ: «Ապրելու արվեստը»

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: erkusov.com (08.09.15) | Հեղինակ: «Ապրելու արվեստը»
Դիտումներ: 2233 | Տեգեր: իմաստություն, Ներաշխարհ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...