Աստծո մեծ մտահղացումը (առակ)

Մի անգամ աշակերտը գնաց Ուսուցչի մոտ ու նրան հարցրեց.

— Իսկ ընդհանրապես հնարավո՞ր է ըմբռնել Երկինքն ու Երկիրն ստեղծած Աստծո Մեծ Մտահղացումը:

— Դրա համար անհրաժեշտ է, որ դու նախ հասկանաս քո տեղն ու կոչումը կյանքում, իսկ դրա համար ճանաչես խորությունը Սիրո և ատելության, Նվիրվածության ու դավաճանության, Հույսի և հիասթափության, Հավատի ու ժխտման, Իմաստության ու հիմարության, Առատաձեռնության ու ագահության, Բարության ու չարի: Նայել ու սովորել, տեսնել Կյանքի Մեծ Ներդաշնակությունը յուրաքանչյուր քարի ու հասկի մեջ, ձյան ամեն մի փաթիլի ու ջրի կաթիլի մեջ:

 

/Իմաստություն (ընթերցարան) - Աստծո մեծ մտահղացումը (առակ) " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Իմաստություն (ընթերցարան)


Աստծո մեծ մտահղացումը (առակ)
 
 
Загрузка...


Աստծո մեծ մտահղացումը (առակ)

Մի անգամ աշակերտը գնաց Ուսուցչի մոտ ու նրան հարցրեց.

— Իսկ ընդհանրապես հնարավո՞ր է ըմբռնել Երկինքն ու Երկիրն ստեղծած Աստծո Մեծ Մտահղացումը:

— Դրա համար անհրաժեշտ է, որ դու նախ հասկանաս քո տեղն ու կոչումը կյանքում, իսկ դրա համար ճանաչես խորությունը Սիրո և ատելության, Նվիրվածության ու դավաճանության, Հույսի և հիասթափության, Հավատի ու ժխտման, Իմաստության ու հիմարության, Առատաձեռնության ու ագահության, Բարության ու չարի: Նայել ու սովորել, տեսնել Կյանքի Մեծ Ներդաշնակությունը յուրաքանչյուր քարի ու հասկի մեջ, ձյան ամեն մի փաթիլի ու ջրի կաթիլի մեջ, ամեն մի ավազահատիկի ու ծաղկի, երեխայի ամեն մի ժպիտի ու արցունքի կաթիլի. ծառի ամեն մի ճյուղի ու բույսի ամեն մի փշի մեջ: Կարողանալ ունկնդրել ու լսել այդ ներդաշնակությունը քամու հոսանքի ու թռչնի երգի մեջ, առվի խոխոջի ու տերևների սոսափի, քնած երեխայի ֆսֆսոցի ու դեպի դեպո ընթացող տրամվայի հոգնած թխկթխկոցի մեջ:

Դրանից հետո դու պետք է սովորես զգալ, զգալ Մեծագույն Գաղտնիքի ներկայությունը Գոյության ամեն մի րոպեի մեջ, զգալ Երկրի վրա ամենայն կենդանականի Սերն ու Միասնությունը, Ուրախությունն ու Ցավը ամեն մի կենդանի էակի, որ Կյանքի մեծագույն Շրջապտույտի մասնակիցն է: Իր ներսում զգալ զարմանալի արձագանքը Տիեզերական Երաժշտության՝ Ոլորտների Երաժշտության: Զգալ կյանքի առկայությունը յուրաքանչյուր ատոմի մեջ ու ամենահեռավոր աստղի մեջ, ամեն մի ներշնչման ու արտաշնչման մեջ, ձևերի աշխարհի անհամար դրսևորումների հետ ամեն մի հպման մեջ, անցորդի հպանցիկ հայացքի և աշխարհի մյուս ծայրում գտնվող հեռու-հեռավոր անծանոթի հայացքի մեջ, որ ծովափին նստած հեռվում հազիվ նշմարվող առագաստին է նայում:

Եվ երբ այդ ամենը տեսնված ու լսված, ապրված ու վերաիմաստավորված լինի, սովորիր գործել, նվիրել քո սերը այն ամենին, ինչը շնչում և աճում է, ամենին, ինչն ապրում է անգիտակցական ձևերի անշտապ կյանքով, ընդհանրապես ամեն մի արարածի, ամեն մի լուսավոր երազանքի ու ձգտման: Օգնել քո մերձավորին, հենց այնպես, միայն այն բանի համար, որ նա ինչ-որ մեկի օգնության կարիքն ունի: Սովորիր կատարել տվածդ խոստումը, չէ՞ որ դա կարող է ինչ-որ մեկի համար մեծ հույս ու երազանք լինել: Ապրիր ազատ և ուրիշների ազատության նկատմամբ ոտնձգություն մի՛ արա, զսպիր գրգռվածությունդ ու մի՛ ամաչիր կարեկցանքի կամ ուրախության քո արցունքներից:

Մշտապես հիշիր, որ ուժեղը չի վախենում թույլ երևալ, մի՛ վախեցիր ծիծաղելի կամ անճարպիկ, անխելք կամ նաիվ երևալ: Չէ՞ որ այդպիսին թվալ չի նշանակում այդպիսին լինել: Սովորիր քչով բավարարվել, բայց ձգտել ավելիին: Մի՛ ապրիր Երեկվա օրով, այն մեռել է, և լավագույն բանը, որ դու կարող ես անել դրա հետ այսօր, այս է. հասկանալ ու գիտակցել նրա բոլոր սխալները, որպեսզի դու դրանք ուղղես վաղը: Ապրիր ներկայում հավատով և ուրախությամբ, ապագային նայիր հավատով ու հույսով: Սովորիր ամեն մի հայացքի պատասխանել ժպիտով, հանդգնությանը պատասխանել բարեսրտությամբ, անեծքներին՝ օրհնանքով, ատելությանը՝ սիրով: Նվիրիր քո սերը բոլորին, ինչպես արևն է լուսավորում բոլորին անկախ նրանց եկամուտների չափից ու ազգությունից, կրթությունից ու հասարակության մեջ գրաված տեղից, դավանանքից ու սեռից: Ահա այդժամ դու կդադարես այսպիսի անիմաստ հարցեր տալ և միայն ներողամտորեն կժպտաս այդպիսի բան լսելով և հիշելով, որ ինչ-որ ժամանակ, շատ վաղուց ինքդ էլ ես տառապել՝ պատասխանը փնտրելով...

Որովհետև դու ինքդ Աստված կդառնաս:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 654 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...