Արծիվներ և խեցեմորթներ (առակ Օշոյի շարադրմամբ)

Երբ Աստված ստեղծեց մարդուն, նրան հարցրեց, թե նա ով Է ուզում լինել: Մարդը դեռևս ջահել ու անփորձ էր և այդ պատճառով այդպիսի հարցից մի քիչ շփոթվեց ու ասաց.

— Ես չգիտեմ:
Այդժամ Աստված մարդու թևից բռնեց ու տարավ ծովի մոտ: Մարդուն մոտեցնելով ափին՝ Աստված նրան ցույց տվեց ծովի ափին պառկած խեցիներն ու ասաց.
— Եթե ցանկանում ես, ապա կարող ես քեզ համար խեցու կյանք ընտրել, գտնվելու ես ամենախոր հատակում միլիոնավոր քեզ նմանների հետ, և քո սնունդը լինելու է միայն այն, ինչ հոսանքը կբերի: Քո այսօրվա օրը նման է լինելու երեկվա օրվան, և քո ամբողջ կյանքը կանցնի առանց ռիսկի ու ցնցումների: 

 

/Իմաստություն (ընթերցարան) - Արծիվներ և խեցեմորթներ (առակ Օշոյի շարադրմամբ) " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Իմաստություն (ընթերցարան)


Արծիվներ և խեցեմորթներ (առակ Օշոյի շարադրմամբ)
 
 


   

Արծիվներ և խեցեմորթներ (առակ Օշոյի շարադրմամբ)

Երբ Աստված ստեղծեց մարդուն, նրան հարցրեց, թե նա ով Է ուզում լինել: Մարդը դեռևս ջահել ու անփորձ էր և այդ պատճառով այդպիսի հարցից մի քիչ շփոթվեց ու ասաց.

— Ես չգիտեմ:
Այդժամ Աստված մարդու թևից բռնեց ու տարավ ծովի մոտ: Մարդուն մոտեցնելով ափին՝ Աստված նրան ցույց տվեց ծովի ափին պառկած խեցիներն ու ասաց.
— Եթե ցանկանում ես, ապա կարող ես քեզ համար խեցու կյանք ընտրել, գտնվելու ես ամենախոր հատակում միլիոնավոր քեզ նմանների հետ, և քո սնունդը լինելու է միայն այն, ինչ հոսանքը կբերի: Քո այսօրվա օրը նման է լինելու երեկվա օրվան, և քո ամբողջ կյանքը կանցնի առանց ռիսկի ու ցնցումների: Ո՛չ հաղթանակները, ո՛չ պարտությունները քեզ չեն հուզի: Ամբողջ ժամանակ դու միշտ պառկած ես լինելու հատակին՝ միայն բացուխուփ անելով քո փեղկերը: Եվ այդպես առավոտից երեկո, բացել, փակել, բացել, փակել:
Խեցու կյանքը ցույց տալով՝ Աստված մարդուն տարավ լեռները: Եվ այնտեղ բարձր գագաթների մոտ նրան մատնացույց արեց արծվի բույնը:
— Բայց եթե դու ցանկանում ես, կարող ես այս կյանքն ընտրել: Դու կարողանալու ես ճախրել այնքան բարձր, որքան ցանկանաս, կկարողանաս ապրել այնպես, ինչպես ցանկանաս, կկարողանաս հասնել ամենաբարձր գագաթներին և այդ բարձունքներում կհանդիպես քիչ թվով այնպիսիններին, ինչպիսին դու ես: Դու ինքդ ես որոշելու, թե դեպի ուր և ինչպես թռչես, և այդ ամենի գինն այն է լինելու, որ երբեք ոչ մի բան հենց այնպես չի տրվելու քեզ: Դու ամեն օր գնալու ես սնունդ որոնելու և արյուն-քրտինքով ես ձեռք բերելու այն: Դու կարող ես նաև այս կյանքն ընտրել, եթե ցանկանում ես:

Եվ այդ ժամանակներից ի վեր աշխարհում հայտնվեցին մարդիկ, ովքեր ընտրում էին խեցու կյանքը, և քիչ թվով նրանք, ովքեր արծվի կյանք էին ընտրում իրենց համար:



Տարածել...


Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: 07.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 346 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...