Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Իմաստություն (ընթերցարան)


10 հանճարեղ արտահայտություն «Փոքրիկ իշխանը» գրքից
 
 


   Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը» ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հանճարեղ ստեղծագործությունն է: Մեծերի համար այս մանկական հեքիաթն առաջին անգամ հրատարակվել է 1943 թվականին, և այդ օրվանից աշխարհում չկա մեկը, ով չճանաչի գրքի գլխավոր հերոսին` ոսկեգույն մազերով տղային:

«Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 180 լեզուներով, դրա հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, գրվել է երաժշտություն: Գիրքը դարձել է ժամանակակից մշակույթի մի մասը:

 

Բայց եթե դա մի որևէ մոլախոտ է, հենց որ ճանաչեցիր, պետք է անմիջապես արմատախիլ անես:

Մոլորակը մարդու հոգին է, նրա ներաշխարհը, իսկ մոլախոտը` վատ մտքերը, արարքներն ու սովորությունները, որոնցից պետք է ազատվել, քանի դեռ դրանք խորը չեն գցել իրենց արմատները և չեն կործանել մարդուն:


Պետք է մի երկու թրթուր հանդուրժեմ, եթե ուզում եմ թիթեռների հետ ծանոթանալ:

Որոշ մարդիկ տհաճ են մեզ` թրթուրների պես լպրծուն ու զզվելի: Բայց դա չի նշանակում, որ նրանց մեջ գեղեցիկ ոչինչ չկա: Գուցե նրանք պարզապես իրենց ճանապարհն են փնտրում, և մի օր կվերածվեն գեղեցիկ թիթեռի:


Ես չգիտեի, թե ինչպես կանչեմ, որպեսզի նա լսի, ինչպես հասնեմ նրա հոգուն, որը սահում, հեռանում էր ինձանից... Չէ՞ որ շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը:

Դժվար է անկեղծորեն կարեկցել մյուսներին: Նույնքան դժվար է նաև ներողություն խնդրել, երբ նեղացրել ես ինչ-որ մեկին: Բոլոր բառերն անկարևոր ու սխալ են թվում: Բայց շատ կարևոր է հետ չսովորել ցավել ու կարեկցել: 


Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում:

Երեխաներն ապշեցուցիչ են: Մինչև իրենց չսովորեցնեն «ճիշտ» մտածել, նրանց գլխում հիանալի գաղափարներ են պտտվում: Նրանց երևակայությունն անսահման է և մաքուր: Ափսոս, որ մեծահասակները դա չեն հիշում:


Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն:

Մարդիկ միլիարդավոր բառեր են արտասանում, որոնց մեծ մասը դատարկ ու անպետք է: Իսկ որքան բառերի համար ենք ափսոսում: Բայց աշխարհն այդպես է կառուցված. առանց խոսքի հասարակությունը երևի գոյություն չէր ունենա: Պարզապես պետք չի մոռանալ, թե ինչ ուժ ունի խոսքը: Եվ գնահատել այն մարդկանց, ում հետ կարելի է լռել:


Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին:

Մոլորակի վրա ավելի քան 7 միլիարդ մարդ կա, բայց մեզնից յուրաքանչյուրն ընդամենը մի քանի իսկապես մտերիմ մարդ ունի: Որքան էլ վատ հնչի, բայց մենք սիրում ենք ոչ թե մարդկանց, այլ այն ժամանակը, որ անց ենք կացնում նրանց հետ:


Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:

Միայնակ մարդկանց համար ավելի հեշտ է` քեզ չեն կարող խաբել, ուստի ցավոտ չի լինի: Դժվար է վստահել, ավելի ճիշտ վախենալի է: Եթե լինեին խանութներ, որտեղ ընկերներ վաճառեին, շատերը մշտական գնորդներ կլինեին, բայց բարեբախտաբար նման խանութներ չկան, և մարդիկ ստիպված «ընտելանում» են: Իսկ մենք գիտենք, որ գոյություն չունի այնպիսի ընկերություն, որ չի ստիպում արտասվել:


Այդ դեպքում ինքդ քեզ դատիր,- ասաց թագավորը: -Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես:

Մարդիկ սիրում են միմյանց դատել ու պատիժներ սահմանել. չէ՞ որ դա այդքան հեշտ է: Ասեցիր մարդուն, որ ինքը սխալ է, և ավելին անելու անհրաժեշտություն չկա: Այլ բան է դատել ինքդ քեզ:


Միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորը աչքով չես տեսնի:

«Լսիր սրտիդ». այս արտահայտությունը շատ հաճախ կարելի է լսել երգերում և ֆիլմերում: Այն թերևս «Ես քեզ սիրում եմ»-ից հետո ամենատարածվածն է: Բայց մենք այն լուրջ չենք ընդունում:


Մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:

Այս բառերը մեկնաբանության կարիք չունեն: Ոչ մի վայրկյան չի կարելի մոռանալ մտերիմ մարդկանց մասին: Մենք պարտավոր ենք այնպես անել, որպեսզի նրանք չհայտնվեն արցունքների աշխարհում:


ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔԶՅՈՒՊԵՐԻ - Փոքրիկ իշխանը (AUDIO)  Լսել կամ ներբեռնել այստեղ



 







Տարածել...


Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: 16.09.16 | Հեղինակ: Էքզյուպերի

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: erkusov.com (16.09.16) | Հեղինակ: Էքզյուպերի
Դիտումներ: 1042 | Տեգեր: «Փոքրիկ, արտահայտություն, գրքից, իշխանը», 10, հանճարեղ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...