Մեր որդին անսպասելիորեն տարվել է փողոցային կյանքով և լավ չի սովորում. հարցեր հոգեբանինՀարց.

-12-ամյա տղաս գերազանց սովորում էր, հեռու էր մնում փողոցից: Բայց վերջին ժամանակներս դարձել է փողոցային ընկերախմբի սիրահար և լավ չի սովորում: Նկատել եմ, որ նաև գաղտնի ծխում է: Մեր՝ ծնողների բոլոր ջանքերն անցնում են անօգուտ, անգամ պատիժը չի օգնում նրան: Ի՞նչ կարելի է անել նման դեպքում՝ նրա առաջադիմությունը վերականգնելու և անցանկալի վիճակից դուրս բերելու նպատակով:   

/Հարցեր հոգեբանին - Մեր որդին անսպասելիորեն տարվել է փողոցային կյանքով և լավ չի սովորում. հարցեր հոգեբանին " />

 RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հարցեր հոգեբանին

Մեր որդին անսպասելիորեն տարվել է փողոցային կյանքով և լավ չի սովորում. հարցեր հոգեբանին
 


 


   

Մեր որդին անսպասելիորեն տարվել է փողոցային կյանքով և լավ չի սովորում. հարցեր հոգեբանինՀարց.

-12-ամյա տղաս գերազանց սովորում էր, հեռու էր մնում փողոցից: Բայց վերջին ժամանակներս դարձել է փողոցային ընկերախմբի սիրահար և լավ չի սովորում: Նկատել եմ, որ նաև գաղտնի ծխում է: Մեր՝ ծնողների բոլոր ջանքերն անցնում են անօգուտ, անգամ պատիժը չի օգնում նրան: Ի՞նչ կարելի է անել նման դեպքում՝ նրա առաջադիմությունը վերականգնելու և անցանկալի վիճակից դուրս բերելու նպատակով:     

Պատասխան.

- Այդ տարիքում երեխաները սկսում են ինքնահաստատման ուղիներ փնտրել: Քանի որ նա դպրոցում չուներ այն հնարավորությունները իր ինքնահաստատման ճանապարհին, որոշում Է ընդլայնել իր շփման շրջանակը՝ փողոց, նոր ընկերներ: Ծխելով նա փորձում է ցույց տալ իր՝ արդեն տղամարդ ու մեծ լինելը: Որպեսզի Ձեր երեխան կուլ չգնա այս ամենին, պետք Է նրան ճիշտ ուղու վրա դնել: Պետք Է գտնել նրա համար նոր հետաքրքրություններ, հասկանալ նրա ցանկությունները: Անհրաժեշտ է հնարավորություն տալ «փողոցի» ընկերներին տանը հանդիպել, սեղանի շուրջ նստել, զրուցել: Կարելի է նրանց ինտելեկտուալ ձևով զբաղեցնել և բոլորի համար հնարավորություն ստեղծել՝ դուրս գալու այդ վիճակից: Ամեն դեպքում, պատիժը նպատակահարմար միջոց չէ. այն կարող է հակադարձ ներգործություն ունենալ:

Հոգեբան՝ Ռուբեն Պողոսյան:
Աղբյուրը



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ




Հրապարակման պատրաստեց` Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն
Կատեգորիա: Հարցեր հոգեբանին | Ավելացրեց: erkusov.com (22.05.15)
Դիտումներ: 726 | Տեգեր: քո երեպան, Հարցեր հոգեբանին, Քո փոքրիկը | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...