«Մեկ  տարի առաջ ծանոթացա մի հետաքրքիր տղայի` Արսենի հետ և անկեղծորեն սիրեցի նրան:  Որոշ ժամանակ  հանդիպեցինք, իսկ կես տարի անց նա առաջարկեց աշխատել իրենց մոտ: Հարազատներս ասացին` «Ինքդ որոշիր»: Ես համաձայնեցի
 
/Հարցեր հոգեբանին - (Մարի 23 տ.) «Ընտրություն ծնողների և սիրելիի միջև» " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 21.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հարցեր հոգեբանին


(Մարի 23 տ.) «Ընտրություն ծնողների և սիրելիի միջև»
 
 


   

 
 
 «Մեկ  տարի առաջ ծանոթացա մի հետաքրքիր տղայի` Արսենի հետ և անկեղծորեն սիրեցի նրան:  Որոշ ժամանակ  հանդիպեցինք, իսկ կես տարի անց նա առաջարկեց աշխատել իրենց մոտ: Հարազատներս ասացին` «Ինքդ որոշիր»: Ես համաձայնեցի: 
Ամեն ինչ լավ էր ընթանում` համատեղ հետաքրքիր աշխատանք, զանգեր, հաղորդագրություններ… Բայց այնպես ստացվեց, որ վերանորոգման հետ կապված` հարկ եղավ որոշ ժամանակ աշխատել տանը: Գործի համար ինձ սեփական համակարգիչ էր պետք, և նա, որպես նվիրված ընկեր ու հիանալի գործատու, տվեց իր նոթբուքը: 
Ամեն ինչ  լավ էր, ես կլանված էի աշխատանքով… երբ ծնողներս ու քույրերս սկսեցին դժգոհություն արտահայտել, խոսել վրաս, թե իզուր էլեկտրաէներգիա եմ ծախսում, տնային ոչ մի գործով չեմ զբաղվում…
Ես, իհարկե,  շատ տխրեցի այդ առիթով և ամեն ինչ պատմեցի Արսենին: Նա զարմացած ասաց` «Քանի տարեկան ես, չէ որ երեխա չես: Մենք կմուծենք վարձավճարը և` վերջ»: 
Այդ դեպքից հետո ծմողներս ինձ ընտրության առաջ դրեցին` կամ Արսենն իր աշխատանքով, կամ` իրենք: Ասացին, որ նրա հետ` իմ շփումներն էլ չեն հանդուրժի: Որոշ ժամանակ ընդհանրապես արգելեցին աշխատել նոթբուքով, արգելեցին զանգել նրան: Իմ հարցին, թե ինչու են այդպես վարվում, պատասխանեցին, թե նա իր առաջարկով վիրավորանք է հասցրել:   Ես ընտրությունն արեցի իրենց օգտին, բայց ասացի, որ այդպիսով դժբախտանալու եմ: 
Վերջապես նրանք թույլատրեցին շարունակել աշխատել նրա հետ այն պայմանով, որ անձնական հարաբերություններ էլ չեն լինելու: Արսենին ոչինչ չբացատրեցի: Միայն ասացի, որ այնպես է ստացվել, որ այսուհետ մեր միջև միայն գործնական շփում կարող է լինել:
Բայց չեմ կարողանում համակերպվել, որ մենք միասին չենք լինելու. ծանր է… մեկ հայացք, ջերմ խոսք կամ նամակ, և արյունս եռում է… Նա նույնպես ցույց է տալիս, որ անտարբեր չէ իմ հանդեպ: Հուշեք ինձ, ինչպե±ս վարվեմ… Չէ որ մենք սիրում ենք իրար: Ես ուզում եմ լինել նրա հետ և, հուսով եմ, նա էլ է ցանկանում այդ: Ի±նչ անեմ, որպեսզի մայրս հասկանա, որ մեր միջև ամեն ինչ լուրջ է: Մի քանի անգամ փորձել եմ ասել այդ մասին, բայց համարձակությունս չի հերիքել: Այսպես էլ չեմ կարող»:

 
Պատասխան
 
 
Ձեր նամակում ներկայացված է բնորոշ իրավիճակ, երբ պետք է ընտրություն կատարել ծնողներին նվիրվածության և սեփական զգացմունքների միջև: Ձեր գրածից դժվար է հասկանալ, թե ինչ հարաբերություններ ունեք Արսենի հետ: Միգուցե դու՞ք էլ կասկածներ ունեք այդ առնչությամբ, և դա է պատճառը, որ ավելի շատ առաջնորդվում եք քույրերի ու մայրիկի կարծիքով: Պարզ չէ նաև, թե հատկապես ինչով է Արսենը վիրավորել նրանց: 
Ծնողների որոշակի տեսակ կա, ովքեր հազվադեպ են խրախուսում որդու կամ դստեր սիրային հարաբերությունները: Գրեթե միշտ ծնողներին թվում է, որ թեկնածուն արժանի չէ իրենց «անկրկնելի» երեխային: Ուստի ամեն առիթ օգտագործում են, որ երիտասարդների կապը խզվի: Սակայն մի բան ակնհայտ է. դուք իսկապես չափազանց մեծ կախում ունեք մայրիկից և քույրերից: Կարծում եմ` այս իրավիճակում կողմնորոշվելու համար ձեզ կօգնեն հոգեբանի հետ դեմ առ դեմ հանդիպումները: 
Մարդկանց խնդիրների մեծ մասը եզակի, միակը չէ: Հեքիաթներն ու առասպելները հնում օգնել են մարդկանց լուծել դրանք` առաջարկելով վարքի որոշակի օրինակներ կենսական կարևոր իրավիճակների համար: Հեքիաթային հերոսը երբեք չի հասնում երջանկության միանգամից. նա պետք է ճանապարհ ընկնի, գնա ճամփորդության, ինչը կփոխի նրան և կընծայի վաստակած երջանկությունը: Հիշենք, օրինակ, «Ալվան ծաղիկե հեքիաթը, որի մեջ աղջիկը, այնուամենայնիվ, վերադառնում է կախարդված հրեշի մոտ` չնայած քույրերի հակառակ պնդումներին: Վերընթերցեք այդ հեքիաթները: Խորհուրդ եմ տալիս կարդալ նաև Ռոբերտ Ջոնսոնի «Նե. կանացի հոգեբանության խորունկ շերտերը» գիրքը: 
Հնարավոր է` ինչպես այս հեքիաթներում է, ձեր քույրերն օգնում են սկսել «դժվար ճանապարհը», ինքնուրույն որոշումների ու փորձությունների ճանապարհը:

Սեր և երջանկություն, անցյալի մոռացում, ամուսնություն և սեքս, երեխաների դաստիարակություն, վախեր և անհանգստություն, ինքնագնահատականի բարձրացում…
  Հոգեբանական ծառայության հեռախոսահամարն է 58-42-34 /www.hogeban.am/:
 

 



Տարածել...


Կատեգորիա: Հարցեր հոգեբանին | Ավելացրեց: 25.02.12

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հարցեր հոգեբանին | Ավելացրեց: erkusov.com (25.02.12)
Դիտումներ: 3491 | Տեգեր: ինչպես դառնալ ինքնուրույն, խնդիրներ ծնողների հետ, Հարցեր հոգեբանին, ինչպես կատարել ճիշտ ընտրություն, ծնողներս դեմ են սիրելիիս | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...