Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հարցեր հոգեբանին


Հարց հոգեբանին. Արդյո՞ք հայ տղամարդու վերաբերմունքն այլ է ամուսնալուծված կնոջ նկատմամբ
 
 


   

«Բարև Ձեզ: Թույլ տվեք իմ հարցը հոգեբանին ձևակերպել այս կերպ:
Արդյո՞ք հայ տղամարդու վերաբերմունքն այլ է ամուսնալուծված կնոջ նկատմամբ:

 

Երբ նոր էի ամուսնալուծվել ընկերուհիներս զգուշացնում էին, որ տղաները այլևս լուրջ չեն ընդունի ինձ, կդիտարկեն միայն ժամանակ անցկացնելու համար: Հիմա ուշադրության յուրաքանչյուր արտահայտմանը մեծ կասկածամտությամբ եմ մոտենում: Արդյո՞ք «կուսաթաղանթամոլ» հայ տղամարդիկ իրականում աղջիկներին բաժանում են երկու կատեգորիայի` կույս և անբարոյական:

Ուզում եմ հասկանալ. դա այդպե՞ս է, թե խնդիրը նոր հարաբերություններ սկսելու, ցավ ապրելու իմ վախն է միայն: Այնքան մեծ է վախս, որ անգամ ինձ շատ հաճելի մի անձնավորության հետ որոշեցի այլևս չշփվել, քանի որ առաջին համբույրը չափազանց կրքոտ համարեցի: ժամանակ առ ժամանակ կասկածում եմ կատարածս որոշման վրա, միգուցե չափազանց կասկածամիտ էի: Միգուցե խնդիրը վերաբերմունքը չէ, այլ ուղղակի անփորձ աղջիկների հետ ավելի զգույշ են, իսկ ամուսնալուծվածների հետ ավելի համարձակ: Բայց չէ՞ որ ավելի հեշտ է գրավել անփորձ աղջկա սիրտը, քան հիասթափված, կոտրված մեկինը: Երկրորդ դեպքում ավելի նրբանկատ պիտի լինեն, չէ՞: Ինչպես կարելի է հասկանալ տվյալ մարդը անկեղծ է, թե պատրաստվում է ուղղակի քեզ օգտագործել, քանի որ դու էլ «կորցնելու բան չունես»: Չեմ կարծում, իմ ընտրած տարբերակը` փախչելը, լավ լուծում է, բայց ինչպե՞ս խուսափել ևս մի հիասթափությունից»: Ա.

Պատասխանում է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Քրիստինա Գալստյանը  (Medbalance բժշկական կենտրոն)

- Սիրելի Ա., հարցը բավականին կարևոր և տեղին է մերօրյա շատ երիտասարդների համար, ովքեր, անշուշտ, իրավիճակային ոչ ցանկալի կամ թե ստիպված փոփոխություններով պայմանավորված սեղմում են իրենց ազատության ապրումը: Խոսքս վերաբերում է ներքին ազատությանը, որը ճնշվում է կամ ճնշում ենք հասարակության մեջ առկա ինչ-ինչ երևույթներով, դերերով և դեմքերով պայմանավորված: Անկախ մեր կառուցվածքաբանությունից՝ մեր արժեհամակարգային որակական կողմերից՝ մենք (մեր օրգանիզմը որպես ամբողջություն) ամուսնալուծությունը սահմանում է որպես կորուստ, իսկ ցանկացած կորուստ տրավմատիկ է օրգանիզմի և հատկապես հոգեկանի համար:

Ամուսնալուծությունից հետո սոցիալական նոր դիրքավորում ունեցող օրգանիզմը, հոգեկան աշխարհը, հատկապես կույս ամուսնացած և ամուսնալուծված օրգանիզմը գուցե թե անցում է կատարում դեպի նոր մտածելակերպ, նոր իրադրություն, նոր հարթություն և նոր հարաբերություններ, բայց այնուամենայնիվ նա անցյալի ապրման հետ բավականին երկար ժամանակ մնում է միասնության մեջ, քանի որ անցյալի ապրումը նրա համար նշանակալից է միայն այն իմաստով որ առաջինն էր տալու և տրվելու իմաստով: Այստեղ կարևոր է հասկանալ, որ տալ և տրվել երևույթը վերաբերում է հոգեմարմնական արժեքներին, որով կույսը իր աշխարհընկալման մեջ սահմաններ է դնում, առանձնացնում իրեն կանանց մյուս տեսակներից: Անշուշտ, այս ամենն է խնդիրը, որ հարաբերությունների ձևաչափային փոփոխությունը հետագայում մնում է խնդիր տվյալ տեսակի համար և տանջալից ապրումներ պատճառում կնոջը, թերարժեքում նրա սոցիալական ստատուսը, խոչընդոտում նոր հարաբերություններ սկսելուն և դրանց դրական ընթացքին հավատով վերաբերվելուն... Ասվածից հարկ է ենթադրել, որ որևէ մեկը Ձեզ չի կարող թերարժեքել, Ձեզ պիտակավորել կամ այլևս ոչ ցանկալի համարել, եթե Դուք ինքներդ Ձեզ այդպիսին չընկալեք: Հիշե՛ք մի շատ կարևոր բան. Ձեր կյանքի սահմաններն ու անսահմանությունը սահմանում եք Դուք և միայն Դուք... իսկ հակառակ պարագայում հաստատ գտնվում են մարդիկ, ովքեր իրենց սահմաններով սահմանում են Ձեզ: Ձեր ներքին ազատությունը այն կարևորագույն ապրումն է, որը առավել իմաստուն և նպատակային կդարձնի Ձեր անկրկնելի լինելիությունը:

Դուք անկրկնելի եք, և Ձեր կյանքի որակն ու իմաստությունը Ձեր ազատության մեջ է. Ձեր մտքերի ազատութան... Հանգիստ և անկաշկանդ վերաբերվեք Ձեր հոգեմարմնական ցանկություններին, պահանջներին... Հանգի՛ստ հարաբերվեք հակառակ սեռի հետ և Ձեզանից չհեռանալով՝ աշխատե՛ք Ձեր մեջ առավել զարգացնել Կին տեսակի գունեղությունը: Ձեր կանացիության մեջ է ողջ խորհուրդը և ոչ կուսության...

 




Տարածել...


Կատեգորիա: Հարցեր հոգեբանին | Ավելացրեց: 15.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հարցեր հոգեբանին | Ավելացրեց: erkusov.com (15.03.16)
Դիտումներ: 1495 | Տեգեր: Հարցեր հոգեբանին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...