- Չորս տարի է` ամուսնացած եմ և ունեմ երկու երեխա: Այս չորս տարիների ընթացքում ոչ մի օր չի անցել առանց վեճի: Մի չնչին բացթողում, և սկեսուրս վեճի թեմա ունի: Ուզում եմ առանձին ապրենք, սակայն ամուսինս կարծես թե չի ուզում լքել իր ծնողներին: Այսպես ապրել հնարավոր չէ: Ձեր խորհրդով, խնդրում եմ, օգնեք:
/Հարցեր հոգեբանին - «Արդեն անհնար է ապրել սկեսրոջս հետ..» " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հարցեր հոգեբանին


«Արդեն անհնար է ապրել սկեսրոջս հետ..»
 
 


   

- Չորս տարի է` ամուսնացած եմ և ունեմ երկու երեխա: Այս չորս տարիների ընթացքում ոչ մի օր չի անցել առանց վեճի: Մի չնչին բացթողում, և սկեսուրս վեճի թեմա ունի: Ուզում եմ առանձին ապրենք, սակայն ամուսինս կարծես թե չի ուզում լքել իր ծնողներին: Այսպես ապրել հնարավոր չէ: Ձեր խորհրդով, խնդրում եմ, օգնեք:

Անծանոթուհի


Պատասխանում է հոգեբան Կարինե Նալչաջյանը

-    Փաստորեն նույն տանն ապրում են մարդիկ (այս դեպքում երկու կին` հարս և սկեսուր), ովքեր հոգեբանորեն անհամատեղելի են: Ապրում են նույն պատերի մեջ, միասին կենցաղ են վարում: Որքան երևում է նամակից, ամուսինը կնոջը հալածողների շարքին չի դասվում: Նա առանձին ապրել ասելով` պատկերացնում է ծնողներին լքելը:  Բայց կարելի է առանձին ապրել` առանց ծնողներին լքելու: Ի դեպ, մարզերում այս տրամադրությունն ավելի իշխող է, քան մայրաքաղաքում: Երիտասարդները միշտ էլ ցանկացել են առանձին ապրել, ծնողները` դիմադրել:
Հարկավոր է վերանայել հարաբերությունները. դերերի փոփոխությունը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել միմյանց հասկանալու համար: Եթե հարսը կարողանա իրեն կտրել իր անհատական զգացողություններից և իրեն դնի սկեսրոջ դերի մեջ, ապա նա աշխարհը կտեսնի բոլորովին այլ աչքերով: Կարող է պատկերացնել նաև իր մորը, որը նույնպես սկեսուր է:  Աշխարհին նայելով մոր կամ սկեսրոջ աչքերով` կարելի է շտկումներ մտցնել հարաբերություններում: Եթե ճիշտ բաշխվեն մարդկանց դերերն ու պարտականությունները, խնդիրները քիչ կլինեն: Երբեմն մայրերն իրենց տղայի կյանքում ուրիշ կին պատկերացնել չեն կարողանում, էլ ուր մնաց ընդունեն: Նման դեպքերում տղամարդիկ (ամուսինները) տառապողներն են լինում: Սառնություն է առաջանում, սկսում է ծնողների հետ հարաբերությունները վատթարանալ, նույնիսկ թողնում-հեռանում են: Եթե կա առանձին ապրելու հեռանկար, ինչու՞ լքել. պարզապես գնալ ու առանձին ապրել:
Չնայած նամակից չի երևում, բայց պետք չէ խեղճանալ: Մարդիկ շատ նրբազգաց են դառնում, երբ իրենց «ես»-ն է ճնշվում: Կոնֆլիկտներից խուսափելու լավագույն միջոց է քո «ես»-ը պահելը:



Տարածել...


Կատեգորիա: Հարցեր հոգեբանին | Ավելացրեց: 04.03.13

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հարցեր հոգեբանին | Ավելացրեց: erkusov.com (04.03.13)
Դիտումներ: 4758 | Տեգեր: ընտանեկան խնդիրներ, Ընտանեկան, հարս սկեսուր հարաբերություններ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...