Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 25.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հոգեկան առողջություն


Ընտրիր երկրաչափական պատկերը և իմացիր՝ ինչ տիպի մարդ ես. ԹԵՍՏ
 
 


   



Նայեք պատկերված 5 երկրաչափական պատկերներին

1. քառակուսի
2. եռանկյուն
3. ուղղանկյուն
4. շրջան
5. զիգզագ

Ընտրեք նրանցից այն մեկը, որին նայելուց դուք կարող եք ասել. «Դա ես եմ»: Փորձեք զգալ ձեր պատկերը: Եթե դժվարանում եք, ապա ընտրեք այն երկրաչափական պատկերը, որը առաջինը գրավել է ձեզ: Եվ այդպես մնացած 4 պատկերները դասավորեք ըստ համապատասխան կարգի (այսինքն վերջին պատկերը ամենաանհավանականն է, որ դա կարող եք դուք լինել):

Այն պատկերը, որը դուք դնում եք առաջին տեղում, դա ձեր հիմնական սուբյեկտիվ պատկերն է: Այն հնարավորություն է տալիս որոշելձեր խառնվածքի և վարքի գլխավոր, գերիշխող գծերը: Մնացած 4 պատկերները դրանք ինքնատիպ մոդուլյատորներ են, որոնք կարծես ստեղծագործում են ձեր վարքի մեղեդին: Վերջին պատկերի բնութագիրը իրենից ներկայացնում է այն մարդու բնութագիրը, որի հետձեր հարաբերությունները կլինեն ամենադժվարը: Այս դեպքում հարկ է ձեզ նկարագրել 2 կամ 3 պատկերների համակցման միջոցով:

Արդյունքները


Քառակուսի

Եթե ձեր հիմնական պատկերը քառակուսին է, ապա դուք աննկում աշխատող եք: Աշխատասիրությունը և ձեր ձգտումները թույլ են տալիս աշխատանքը ավարտին հասցնել: Սա քառակուսիների ամենաակնհայտ և իրականում աչքի ընկնող գծերից մեկն է: Դիմացկունությունը, հանդուրժողականությունը և հետևողականությունը սովորաբար քառակուսիներին դարձնում են իրենց գործունեության բնագավառում բարձրակարգ աշխատողներ: Դրան է նպաստում նաև նրանց տեղեկատվություն ստնալու անհագուրդ պահանջմունքը: Քառակուսիները ամեն տեսակի հնարավոր տեղեկատվություն հավաքողներ են: Նրանք բոլոր տեղեկությունները համակարգում և դասավորում են ըստ կարգի: Ունակ են անմիջապես մշակելու անհրաժեշտ տեղեկատվությունը: Քառակուսիների համար ամնեկարևորը կարգ ու կանոնի հաստատումն է: Նրանց համար իդեալական կյանքը դա պլանավորված և կանխատեսելի կյանքն է, իսկ անակնկալներն ու իրադարձությունների սովորական ընթացքի փոփոխությունը նրանց սրտով չէ: Նրանք անընդհատ իրենց կողքին «դասավորում» և կազմակերպում են մարդկանց և իրերին: Այս ամենը նպաստում է նրան, որ քառուկուսիները կարող են դառնալ (և դառնում են) հիանալի ադմինիստրատորներ, գործավարներ, կատարածուներ, սակայն նրանցից շատ քչերն են կարող դառնալ լավ տնօրեններ կամ մենեջերներ: Չափազանց մեծ հակումը մանրուքների հանդեպ (հաճախ նույնիսկ լրիվ աննշան), անընդմեջ պահանջը լրացուցիչ ստուգող ինֆորմացիայի, անհրաժեշտ է նրան ճիշտ և լավ մտածված որոշում կայացնելու համար: Որպես կանոն' քառակուսիները զուրկ են օպերատիվությունից: Այնպիսի որակները, ինչպիսիք են կարգ ուկանոնի հաստատումը ամեն ինչում, հնարավոր բոլոր օրենքներին ու նորմերին հետևելը, կարող են զարգանալ նրանց մոտ մինչև պարալիզացնող աստիճանի: Եվ երբ գալիս է որոշման կայացման ժամանակը, որը առավելապես կապված է ռիսկի հետ, քառակուսիները կամա թե ակամա սկսում են հետաձգել որոշման ընդունումը: Բացի այդ, բանականությունը, հուզականկայունությունը, սառնությունը, քառակուսիներին խանգարում են այլ մարդկանց հետ հարաբերությունների կառուցման և շփման մեջ:

Եռանկյուն

Այս ձևը խորհրդանշում է լիդերություն, և հենց դրա մեջ էլ շատ եռանկյունիներ զգում են իրենց իրական էությունը: Եռանկյունիների ամենաարտահայտված առանձնահատկությունը դա գլխավոր նպատակների վրա կենտրոնանալու նրանց կարողությունն է: Եռանկյունիները էներգետիկ, ազուսպ և ուժեղ մարդիկ են, որոնք կարող են իրանց առջև հստակ նպատակներ դնել և հասնել դրանց իրականացմանը: Եռանկյունիները, ինչպես նաև նրանց հարևան քառակուսին (նկարագրված է վերևում) ձախակողմյա կիսագնդային մտածողներ են' ունակ են արագ և խորը իրավիճակային վերլուծությունների, սակայն, հակառակ քառակուսու, որը կողմնորոշված է հիմնականում մանրուքների վրա, եռանկյունին կենտրոնանում է գլխավորի վրա, հիմնական խնդրի, նրա էության վրա: Նրանց ուժեղ գործնական վերաբերմունքը ուղղորդվում է մտավոր վերլուծությամբ և սահմանափակվում այդ խնդրի լուծման շրջանակներում արդյունավետության փնտրման փուլով: Եռանկյունիները շատ ուժեղ մարդիկ են, որոնք ուզում են ամեն ինչում ճիշտ դուրս գալ: Ամենինչում ճիշտ լինելու, գործերը կարգավորելու, ոչ միայն իրենց այլ նաև ուրիշների փոխարեն որոշումներ կայացնելու ուժեղ ձգտումը եռանկյունուն դարձնում է անվերջ հակամարտող և մրցակցող անձ: Ցանկացած գործում նրանց հիմնական կանոներից է հաջողությունը, հաղթանակը և շահը: Նրանք հաճախ են ռիսկի գնում, դրա համար անզուսպ և անհանդուրժող են նրանց հանդեպ, ովքեր կասկածում են իրենց որոշման կայացման մեջ: Եռանկյունիները չեն սիրում սխալ դուրս գալ և շատ դժվարությամբ են խոստովանում իրենց սխալները: Կարել է ասել, որ նրանք տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել, դրա համար էլ չեն սիրում փոխել իրենց որոշումները, հաճախ ծայրահեղ են, չեն հանդուրժում հակաճառություննրը և հիմնականում վարվում են այնպես, ինչպես ուզումեն: Չնայած այդ ամենի' նրանք հաջողությամբ յուրացնում են այն ամենը, ինչը համընկնում է նրանց գործնական կողմնորոշումների հետ, նպաստում է իրենց գլխավոր նպատակների ձեռք բերմանը, և ինչպես սպունգ, նրանք կարծես ներծծում են բոլոր կարևոր և օգտակար տեղեկատվությունները: Եռանկյունիները պատվասեր մարդիկ են: Եթե նրանց համար պատվի հարց է հանդիսանում իրենց կողմից կատարվող աշխատանքի բարձր որակի ապահովումը, եռանկյունին ձգտում է հասնել բարձր դիրքի, ձեռք բերել բարձր ստատուս, այլ կերպ ասած փորձում է «կարիերա ստեղծել»: Մինչև գործի անցնելը եռանկյունին իր առջև գիտակցաբար, թե անգիտակցաբար հարց է դնում. «Ինչ օգուտ կա ինձ դրանից» կամ «Ինչ կտա այն ինձ»: Եռանկյունիներից հիանալի մենեջերներեն դուր գալիս' կառավարման ունակության ամնեաբարձր մակարդակով: Նրանք կարողանում են իրենց վերադասներին հիասքանչ ձևով մատուցել իրենց և իրենց աշխատողների կատարած աշխատանքի բարձր որակն ու կարևորությունը: Եռանկյունիները կարծես հեռվից զգում են շահութաբեր գործը և դրա համար պայքարելիս կարող են ճակատ առ ճակատ բախվել իրենց մրցակիցների հետ: Նրանց հիմնական բացասական որակը դա էգո-կետնրոնացվածությունն է: Եռանկյունիները փառքի ճանապարհին առանձնապես փափկանկատ չեն բարոյական նորմերի հանդեպ և կարող են իրենց նպատակին հասնելու համար տրորել բոլորին: Դա բնորոշ է «բռնկված» եռանկյունիներին, որոնց ժամանակին ոչ ոք չի կանգնեցրել: Եռանկյունիները սիրում են, որ ամենքը և ամեն ինչ իրենց շուրջը պտտվի, առանց որի կյանքը նրանց համար կկորցնի իր հետաքրքրությունը:


Ուղղանկյուն

Այն խորհրդաշում է փոփոխություներ և անցումային վիճակ: Սա անձի ժամանակավոր ձև է, որը կարող են կրել նաև մնացած բոլոր համեմատաբար կայուն ձևերը կյանքի որոշակի ժամանակահատվածում: Այս մարդիկ դժգոհ են կյանքի ձևից, որը հիմա իրենք վարումեն, դրա համար զբաղված են ավելի լավ դիրքի որոնմամբ: Ուղղանկյունային վիճակի պատճառները կարող են տարբել լինել, բայց նրանց միավորողը մեկն է' փոփոխությունների կարևորությունը տվյալ մարդու համար: Ողղանկյունների հիմնական հոգեկան վիճակը հանդիսանում է խանգարման քիչ թե շատ գիտակցված վիճակ, խճճվածություն խնդիրներում և անորոշություն սեփական անձի հանդեպ տվյալ պահին: Ուղղանկյունների հիմնական բնութագրական գծերն են' արարքների անհետևողականությունը, անկանխատեսելիությունը կյանքի անցումային շրջանում: Ուղղանկյունները կարող են շատ արագ փոփոխվել' օր օրի կամ մեկ օրվա սահմաններում: Նրանք հաճախ ունենում են ցածր ինքնագնահատական, ձգտում են ինչ-որ բանում լինել ամենալավը, փնտրում են աշխատանքի նոր մեթոդներ և կյանի նոր ոճ: Եթե ուշադիր փորձեք զննել ուղղանկյուններին, ապա կտեսնեք, որ նրանք անընդհատ փորձում են իրականցնել այլ պատկերների (քառակուսի, եռանկյունի և ալն) կերպարները: Նրանց բնորոշ են կայծակնահար, հզոր և անկանխատեսելի փոփոխությունները վարքում: Ուղղանկյունները սովորաբար շփոթեցնում և լարվածության մեջ են գցում այլոց: Սակայն նաև կարող են գիտակցաբար խուսափել աննպատակ շփումներից: Ուղղանկյունների շփումը այլ մարդկանց հետ ուղղակի անհրաժեշտ է, և հենց դրանում էլ կայանում է անցումային շրջանի ևս մեկ դժվարություն: Սակայն ինչպես բոլորրի մոտ, նրանք ևս ունեն մի շարք դրական որակներ, որոնց միջոցով հաջողությամբ գրավում են իրենց շրջապատի ուշադրությունը: Դա առաջին հերթին հետաքրքրասիրությունն է' բնական հետաքրքրություն իրենց շուրջ կատարվող ամեն ինչի հանդեպ, ձգտումը և քաջությունը: Հենց այդ քաջության շնորհիվ է, որ ողղանկյունները փորձում են անել այն, ինչ երբևէ չեն արել, տալիս հարցեր, որը երբեք չէին համարձակվի նախկինում հարցնել: Մարդիկ ովքեր ապրում են ուղղանկյունային վիճակ բաց են նոր գաղափարնների ձևավորման, մտածողության նոր ձևերի յուրացման, նոր արժեքների ընդունման համար, հեշտ են յուրացնում ամեն նորույթ: Դրա հակառակ կողմի ճշմարտությունը հանդիսանում է նրանց կողմից դրսևորվող ծայրահեղ վստահությունը, ներշնչվածությունը, միամտությունը: Դրա համար շատ հեշտ է ուղղանկյուններին մանիպուլյացիայի ենթարկելը: Գլխավորը, որ պետք է իմանալ ուղղանկյունների մասին, դա հետևյալն է' ուղղանկյունությունը միայն փուլ է, անցումային շրջան: Այն անխուսափելիորեն վերանալու է:
 

Շրջան

Սա ներդաշնակության առեղծվածային խորհրդանիշն է: Ովքեր վստահորեն ընտրում են այս պատկերը, անկեղծորեն հետաքրքրվածեն լավ միջանձային հարաբերությունների կառուցման մեջ: Շրջանի համար բարձրագույն արժեք են հանդիսանում մարդիկ և նրանց բարօրությունը: Մնացած բոլոր 5 պատկերների մեջ ամենաբարեհոգին դա շրջանն է: Նրանք հաճախ առանձին դեր են կատարում, որն է'միավորել ընտանքի, աշխատակազմի անդամներին, կարգավորել խումբը: 5 պատկերներից ամենալավ կոմունիկատորները շրջաններն են: Առաջին հերթին նրա համար, որ օժտված են բարձր զգայունակությամբ, զարգացած էմպաթիայով, ունակ են ցավակցելու և հուզական արձագանք տալու այլ մարդու ապրումներին: Շրջանները ուրիշի ուրախությունն ու ցավը զգում և ապրում են ինչպես իրենց սեփականը: Բնական է, որ մարդիկ ձգտում են դեպի նրանց: Շրջանները շատ հեշտությամբ «կարդում» են մարդկանց և մի քանի րոպեում կարող են բացահայտել խաբեբային, ձևացնողին: Նրանք աջակցում են իրենց վերադասների և կոլլեկտիվի անդամների աշխատանքներին: Սակայն նրանք շատ թույլ մենեջերներ են, ղեկավարներ: Առաջին հերթին նրա համար, որ չափազանց շատ են ուզում դուր գալ բոլորին: Նրանք միշտ ձգտում են խաղաղության, դրա համար երբեմն խուսափում են «ամուր» դիրք հաստատելուց և ոչ շաբլոն որոշումներ ընդունելուց: Շրջանի համար ավելի լավ բան չկա, քան միջանձնային փոխհարաբերությունների մեջ մտնելն է: Նրանք շատ երջանիկ են այն ժամանակ, երբ բոլորը լավ են իրար հետ: Դրա համար, երբ շրջանը կոնֆլիկտ է ունենում, ավելի հավանական է, որ հենց ինքը առաջինը կզիջի: Երկրորդ հերթին շրջանները առանձնապես վճռականությամբ չեն առանձնանում և շատ թույլ են «քաղաքական խաղերում». հաճախ չեն կարողանում ճիշտ ձևով մատուցել իրենց և իրենց թիմին: Այս ամենը տանում է նրան, որ շրջանի հանդեպ բոլորը միշտ առավելություն են վերցնում (օրիանակ ավելի ուժեղ անձինք): Թվում է թե և շրջանը, և եռանկյունը առանձնապես չեն անհանգստանում, թե ում ձեռքում է իշխանությունը, միայն թե բոլորը գոհ լինեն, և ամեն տեղ խաղաղություն տիրի: Սակայն մի բանում նախանձելի հասատատակամություն են ցուցաբերում, երբ գործը վերաբերում է բարոյականությանը, և խախտվում է արդարությունը: Շրջանը գծային ձև է, և ովքեր իրենց նույնացնում են շրջանի հետ, դասվում են աջ կիսագնդային մտածողություն ունեցողների շարքին: Աջ կիսագնդային մտածողությունը ավելի պատկերավոր, ներըմբռնող, հույզերով պատված, ավեի շուտ ամբողջականացնող (ինտեգրացնող), քան վերլուծող է: Դրա համար շրջանի մոտ տեղեկատվության վերաձևավորումը իրականցվում է ոչ թե հաջորդականության սկզբունքով, այլ ավելի շատ մոզայիկ, պոռթկումային,առանձին օղակների բացթողումներով: Դա չի նշանակում, որ հաշվի չեն նստում տրամաբանության հետ, այլ ուղղակի ձևաչափությունները կյանքի հետ կապված հարցերի լուծման ժամանակ առավելություն չեն ստանում: Մտածողության հիմնական բնորոշ գծերն են' կողմնորոշումը դեպի խնդրի սուբյեկտիվ գործոններին (արժեքներ, գնահատակններ, հույզեր և այլն), նույնիսկ հակադարձ հայացքներում ընհանուր կետեր գտնելու ձգտումը: Կարելի է ասել, որ շրջանը բնածին հոգեբան է, սակայն լուրջ բիզնես կառավարելու համար, նրան անհրաժեշտ են գծային պատկերների' եռանկյունու, քառակուսու, աջ կիսագնդային կազմակերպած հմտություններից:


Զիգզագ

Այս պատկերը խորհրդանշում է մշակութայնություն, ստեղծագործականություն, թեկուզ մեկը նրա համար, որ այն ամենայուրօրինակ և միակ ներփակված պատկերն է մնացած 5 պատկերների մեջ: Եթե դուք կտրուկ ընտրել եք զիգզագը, ապա դուք իրական աջ կիսագնդային մտածողություն ունեք, մնացածից տարբեր, այլ մտածողություն: Ինչպես ձեզ ամենամոտ բարեկամին, ձեզ ավելի շատ բնորոշ են մարդկային ներըմբռնողականությունը, ամողջականացումը, մոզաիկությունը: Խիստ դետեկտիվ հաջորդականությունը ձեր ոճը չէ, զիգզագի միտքը հուսահատ ցատկեր է կատարում, դրա համար ձախ կիսագնդային մտածողություն ունեցողներին շատ դժվար է զիգզագին հասկանալը: Աջ կիսագնդային մտածողությունը չի կետրոնացած մանրուքների վրա, քանի որ պարզեցնելով աշխարհի պատկերը' թույլ է տալիս կառուցել ամբողջական պատկերներ, հարմոնիկ հայացքների համակարգեր և տեսնել գեղեցկությունը: Զիգզագները սովորաբար ունենում են զարգացած, էսթետիկ զգացմունքներ: Զիգզագի մտածողության գերիշխող ձևը հանդիսանում է համադրող ոճը' լրիվ տարբեր և չհամընկնող մշակութային գաղափարների միավորումը, իսկ դրա հիման վրա արդեն ինչ-որ նորի և յուրատիպի ստեղծումը շատ է դուր գալիս զիգզագին: Ի տարբերություն շրջանների' զիգզագները հետաքրքրված չեն իրենց աշխատակազմի անդամների հետ մտքերի համաձայնության մեջ, այլ իրենց շատ սիրված համադրմանը հասնում են ոչ թե զիջման,այլ ընհակառակը' կոնֆլիկտի գաղափարների սրման և նոր գաղափարների կառուցման միջոցով, որում այդ կոնֆլիկտը նոր լուծում էստանում: Նրանք, օգտագործելով իրենց բնածին սրամտությունը, կարող են բավականին «կծող», «սուր» խոսքեր օգտագործել և «բացել բոլորի աչքերը» նոր լուծման հնարավորության վրա: Զիգզագը սովոր է աշխարհը տեսնել մշտապես փոփոխվող: Այդ պատճառով զիգզագի համար ավելի տխուր բան չկա, քան անփոփոխ իրերն ու օրենքներն են, կանոնները, այն մարդիկ, որոնք միշտ համաձայնվում են կամ ցույց են տալիս, որ համաձայն են: Զիգզագները չեն կարողանում արդյունավետ աշխատել լավ կազմակերպված իրավիճակներում: Նրանց նյարդայնացնում են ուղիղ, հորիզոնական գծերը, ամուր ամրագրված պարտականությունները և նույն աշխատանքային ոճը: Նրանց ուղղակի անհրաժեշտ է աշխատանքային վայրում մեծ բազմազանությունը և խթանող հանգամանքների առկայությունը: Նրանք իրենց աշխատանքում ցանկանում են անկախ լինել իրենց աշխատակիցներից, առավել ևս կողմնակի մարդկանցից: Հայտնվելով հարմարավետ պայմաններում' զիգզագը կենդանանում է,սկսում է արդյունավետ իրականացնել իր հիմնական պարտականությունները, առաջ քաշել նոր գաղափարններ և աշխատանքայիննոր մեթոդներ: Զիգզագներին երբեք չեն գոհացնում այն միջոցները, որոնցով նրանք շարժվում կամ շարժվել են անցյալում: Զիգզագները ամբողջովին ուղղված են դեպի ապագան և ավելի հետաքրքրված են հնարավորությամբ, հավանականությամբ, քանիրականությամբ: Գաղափարների աշխարհը նրանց համար նույնպես էական է, ինչպես էական է նյութերի աշխարհը մնացածի համար: Իրենց կյանքի մեծ մասն անց են կացնում գաղափարների աշխարհում, դրա համար էլ նրանց բնորոշ գծերից են ոչ պրակտիկությունը, անիրատեսությունը, միամտությունը: Զիգզագը 5 պատկերների մեջ ամնեաոգեշնչվող, ամենադյուրագրգիռպատկերն է: Երբ նրա գլխում մի նոր միտք է ծագում, նա պատրասատ է արդեն այդ միտքը հայտնել ի լուր ողջ աշխարհի: Նրանք են իրենց նոր գաղափարների անդադար քարոզիչները և ունակ են բոլորին իրենց կողմ տրամադրել: Սակայն, նրանք զուրկ են նուրբքաղաքականությունից, շատ անզուսպ են, շատ էքսպրեսիվ (ճիշտը երեսին են ասում), որը իրենց յուրօրինակության հետ մեկտեղ խոչընդոտ է հանդիսանում սեփական գաղափարները կյանքի կոչելու հարցում:



Տարածել...
 

Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: 10.04.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: erkusov.com (10.04.18)
Դիտումներ: 197 | Տեգեր: պատկերը, տիպի, թեստ, իմացիր՝, Ընտրիր, ԻՆՉ, երկրաչափական, մարդ, ես. | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...