Ալարկոտությունը մարդկանց ամենաբնորոշ հատկություններից մեկն  է: Եթե հասկանում ենք, որ կարող ենք այսօրվա գործը վաղվան թողնել, ավելի հաճախ այդպես էլ անում ենք: Դուք կարող եք առարկել, ասել, որ այդպես չէ, որ դուք չեք ալարում և միշտ հասցնում եք ավարտել բոլոր գործերը, և մենք, իհարկե, ձեզ կհավատանք:

 

Սոցիալական ալարկոտություն

 

Երբ մարդը կատարում է իր աշխատանքը և սեփական աշխատանքի արդյունավետությունն ակնհայտ է, նա ջանք չի խնայում այդ աշխատանքը լավագույն ձևով անելու համար: Սակայն, երբ մարդիկ աշխատում են խմբով և արդյունքն էլ խմբային է  լինելու, սկսվում է ալարկոտությունը: 

/Հոգեկան առողջություն - Սոցիալական ալարկոտություն " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 19.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հոգեկան առողջություն


Սոցիալական ալարկոտություն
 
 
Загрузка...


Ալարկոտությունը մարդկանց ամենաբնորոշ հատկություններից մեկն  է: Եթե հասկանում ենք, որ կարող ենք այսօրվա գործը վաղվան թողնել, ավելի հաճախ այդպես էլ անում ենք: Դուք կարող եք առարկել, ասել, որ այդպես չէ, որ դուք չեք ալարում և միշտ հասցնում եք ավարտել բոլոր գործերը, և մենք, իհարկե, ձեզ կհավատանք:

 

Սոցիալական ալարկոտություն

 

Երբ մարդը կատարում է իր աշխատանքը և սեփական աշխատանքի արդյունավետությունն ակնհայտ է, նա ջանք չի խնայում այդ աշխատանքը լավագույն ձևով անելու համար: Սակայն, երբ մարդիկ աշխատում են խմբով և արդյունքն էլ խմբային է  լինելու, սկսվում է ալարկոտությունը: Իհարկե, խոսքը ոչ բոլոր տեսակի խմբային աշխատանքների մասին է: Օրինակ՝ ֆուտբոլը խմբային աշխատանք է, սակայն խաղացողներից ամեն մեկն ունի իր առանձին պարտականությունները, և նրա աշխատանքը, բացի խմբայինից, առանձին էլ է գնահատվում: Իսկ եթե, օրինակ, գործարանում պետք է ինչ-որ սննդամթերք փաթեթավորել, և բոլորն անում են նույն աշխատանքը, առանձին մարդու կատարած աշխատանքի արդյունավետությունը չի երևում: Ուստի և մարդկանց մեծ մասը մտածում է, որ եթե մի քիչ էլ «գլուխ պահի», բան չի պատահի, և աշխատում է  պակաս արդյունավետությամբ:

Այս երևույթը մի խումբ հոգեբաններ անվանել են սոցիալական ալարկոտություն և կատարել են մի շարք փորձեր: Երեք փորձարկվողի խնդրել են պարան քաշելու խաղին մասնակցել և նշել են, որ նրանց կօգնեն ևս երեք հոգի: Վերջին երեքն իրականում դերասաններ էին, ում հանձնարարված էր ձևական բռնել պարանը և չքաշել: Այսինքն՝ փորձարկվողները գիտեին, թե թիմում վեց հոգի են, մինչդեռ իրականում երեքն էին պարանը քաշել: Հետո երեք դերասաններին առանձնացրել են և միայն փորձարկվողներին են խնդրել պարանը քաշել: Այս անգամ գործադրված ջանքերն ավելի մեծ են եղել, քան նախորդ փորձում, չնայած որ երկու դեպքում էլ պարանը ձգել են նույն երեք հոգին: Այսպիսով, հետազոտողները եզրակացրել են, որ երբ արդյունքի պատասխանատվությունը բաշխվում է  շատ մարդկանց վրա, մարդիկ առիթից օգտվում են և ալարում են ջանք գործադրել:

շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ

Ծուլություն. ինչպե՞ս ազատվել այս արատից
 
 
 
Как бороться с ленью? 2 способа победить лень!



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: erkusov.com (08.03.16)
Դիտումներ: 748 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...