Քննադատելն էլ պետք է ճիշտ կերպ արվիԱյսօր կխոսենք կործանարար քննադատության մասին, որը ճակատագրական հետք է թողնում նաև երեխաների հոգեկանի վրա: Երեխաները  հոգեկանի ձևավորման ընթացքում ավելի բաց են արտաքին ազդակների նկատմամբ` առանձնապես ծնողների վերաբերմունքի հանդեպ: Երբեմն ծնողների վերաբերմունքը ծայրահեղությունից ծայրահեղության է հասնում. կան գերհոգատար կամ ծայրահեղ զիջող ծնողներ, որոնք պետք է որոշակիորեն ուղղորդեն և սահմանափակումներ մտցնեն երեխայի պահանջների մեջ, իսկ մյուս ծայրահեղությունը չափից ավելի սահմանափակումներ մտցնելն է երեխայի պահանջների մեջ:

Մենք ինքներս, չնայած նրան, որ չափահաս ենք, ժամանակ առ ժամանակ զգում ենք, թե ինչ բացասական զգացողություններ ենք ունենում քննադատության ժամանակ, որտեղ էլ որ այն լինի` հասարակական, թե անձնական հարաբերությունների մեջ: Այժմ պատկերացրեք, թե այն ինչպիսի բացասական ազդեցություն կունենա հատկապես երեխաների վրա:

/Հոգեկան առողջություն - Քննադատությունն էլ պետք է ճիշտ կերպ արվի " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 25.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հոգեկան առողջություն


Քննադատությունն էլ պետք է ճիշտ կերպ արվի
 
 
Загрузка...


Այսօր կխոսենք կործանարար քննադատության մասին, որը ճակատագրական հետք է թողնում նաև երեխաների հոգեկանի վրա: Երեխաները  հոգեկանի ձևավորման ընթացքում ավելի բաց են արտաքին ազդակների նկատմամբ` առանձնապես ծնողների վերաբերմունքի հանդեպ: Երբեմն ծնողների վերաբերմունքը ծայրահեղությունից ծայրահեղության է հասնում. կան գերհոգատար կամ ծայրահեղ զիջող ծնողներ, որոնք պետք է որոշակիորեն ուղղորդեն և սահմանափակումներ մտցնեն երեխայի պահանջների մեջ, իսկ մյուս ծայրահեղությունը չափից ավելի սահմանափակումներ մտցնելն է երեխայի պահանջների մեջ:

Քննադատելն էլ պետք է ճիշտ կերպ արվի

Մենք ինքներս, չնայած նրան, որ չափահաս ենք, ժամանակ առ ժամանակ զգում ենք, թե ինչ բացասական զգացողություններ ենք ունենում քննադատության ժամանակ, որտեղ էլ որ այն լինի` հասարակական, թե անձնական հարաբերությունների մեջ: Այժմ պատկերացրեք, թե այն ինչպիսի բացասական ազդեցություն կունենա հատկապես երեխաների վրա:

Շատ ընտանիքներում ծնողները և երեխաները կարծես արատավոր ծուղակի մեջ ընկած լինեն` ստեղծելով անառողջ ընտանեկան հարաբերություններ, և այդ ամենի պատճառը կարող է հանդիսանալ հենց պարբերաբար կրկնվող քննադատությունը: Քննադատությունը և պատիժը տանում են դեպի բարկության և պաշտպանողականության  կամ էլ ներամփոփվածության և հետամնացության:

Որքան այս ընթացքը ահագնանում է,  այնքան ծնողները խորացնում են իրենց քննադատությունը,  իսկ երեխաները իրենց հերթին խորացնում են ջղայնությունը և պաշտպանողականությունը: Ծնողներն ասում են. «Նա երբեք մեզ չի լսում», իսկ երեխան ասում է. «Ինչ ես լսում եմ, քննադատություն է.  նրանք միշտ ինձ վրա ջղայնանում են»:

Ծնողները քննադատում են, քանի որ անհանգստացած են երեխայի ապագայի մասին, ցանկանում են երեխային  բարեկիրթ և հաջողակ դարձնել այս մրցակցային աշխարհում: Նրանք մտածում են, որ քննադատությամբ սովորեցնում և խորհուրդ են տալիս, բայց իրականում արդյունքը լրիվ հակառակն է լինում: Հիշե՛ք մի բան`  քննադատելով ոչ մի դրական փոփոխության չեք հասնի: Տվյալ դեպքում ամենալավ միջոցը քննադատելու փոխարեն համբերատար և հարգալից լսելն է ձեր երեխայի կարծիքը: Լսել ի նկատի չունեմ միանշանակ համաձայնվել երեխայի հետ: Լսելով փորձեք հասկանալ նրա տեսակետի ճիշտ կողմերը, այլ ոչ թե դրա մեջ սխալներ գտնել: Օրվա ընթացքում` մոտավորապես քնելուց տասը րոպե առաջ, խոսեք ձեր երեխայի հետ`  հարցնելով նրա խնդիրների, հաջողությունների, հետաքրքրությունների մասին, իսկ եթե նա չի ցանկանում խոսել, դուք կիսվեք ձեր կյանքից: Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ երեխայի տրամադրությունը կտրուկ փոխվում է, երբ դուք ժամանակ եք հատկացնում նրա հետ զրուցելու համար:

Մի՛ զլացեք ներողություն խնդրել երեխայից, եթե դուք ինքներդ եք սխալ վարվել նրա հետ: Որոշ ծնողներ կարծում են՝ եթե ներողություն խնդրեն երեխայից, նրա մոտ կկորցնեն իրենց հեղինակությունը, սակայն դա այդպես չէ: Ուղղակի եղեք զգույշ, որ ձեր ներողությունը երեխայի մոտ չձևավորի տպավորություն, որ նա ճիշտ է եղել, և նա կրկնի նույն անընդունելի վարքագիծը:

Մի կարևոր հանգամանք ևս` եթե դուք ներողություն եք խնդրում, երեխային վերաբերվում եք որպես հավասարը-հավասարի և ձևավորում եք հարգանք ձեր նկատմամբ, իսկ հեղինակությունը հարգանքի հիմքի վրա է ստեղծվում:

Հոդվածի շարունակությունը կարդալ այստեղ:

Մարիամ Դիլբանդյան


Ինչպե՞ս ճիշտ անել դիտողություն. հոգեբանի հուշումները



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 335 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...