♦     Դադարիր հետաձգել նպատակներդ 

Որոշ մարդիկ երազում են հաջողության մասին, մյուսները քրտնաջան աշխատում են՝ դրան հասնելու համար։ Ակտիվ քայլերն ու փոփոխությունները հաճախ չեն արվում այն ժամանակ, երբ մենք դրանց կարիքն առավել շատ ունենք։ Սթափվիր ու կարգապահ եղիր։ Երբ ինչ-որ բան հետաձգում ես, ինքդ քեզ համար ամեն ինչ ավելի ես բարդացնում ու ավելի վախեցնող դարձնում։ Այն, ինչ մենք այսօր չսկսենք, չենք կարող ավարտին հասցնել մինչև վաղը։ Եվ չկա ավելի սթրեսային մի բան, քան հավերժ անցկացնելն անավարտ գործերի հետ։

/Հոգեկան առողջություն - Ո՞ր 10 սովորություններն են արգելակում երջանկությունդ... " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 25.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հոգեկան առողջություն


Ո՞ր 10 սովորություններն են արգելակում երջանկությունդ...
 
 
Загрузка...


 

♦     Դադարիր հետաձգել նպատակներդ 

Որոշ մարդիկ երազում են հաջողության մասին, մյուսները քրտնաջան աշխատում են՝ դրան հասնելու համար։ Ակտիվ քայլերն ու փոփոխությունները հաճախ չեն արվում այն ժամանակ, երբ մենք դրանց կարիքն առավել շատ ունենք։ Սթափվիր ու կարգապահ եղիր։ Երբ ինչ-որ բան հետաձգում ես, ինքդ քեզ համար ամեն ինչ ավելի ես բարդացնում ու ավելի վախեցնող դարձնում։ Այն, ինչ մենք այսօր չսկսենք, չենք կարող ավարտին հասցնել մինչև վաղը։ Եվ չկա ավելի սթրեսային մի բան, քան հավերժ անցկացնելն անավարտ գործերի հետ։

Գործի անցնելու գաղտիքը կայանում է պարզապես գործի անցնելու մեջ։ Սկսելը երբեմն արդեն իսկ բավարար է, որպեսզի գործն արդյունավետորեն առաջ գնա։ Այնպես որ պարզապես մոռացիր վերջնագծի մասին ու կենտրոնացիր սկզբի վրա։ Ինքդ քեզ ասա. «Ես կսկսեմ առաջադրանքը փոքրիկ թերի քայլերով»։ Բոլոր այս փոքրիկ քայլերը կմիավորվեն, ու արդյունքում դու բավականին արագ փոփոխությունները կնկատես։

 

♦     Դադարիր մեղադրել ուրիիշներին ու արդարացումներ փնտրել 

Դադարիր մեղադրել մյուսներին այն ամենի համար, ինչ ունես կամ չունես, կամ նրա համար, թե ինչ ես զգում կամ ինչ չես զգում։ Երբ դու մեղադրում ես մյուսներին այն բանի համար, ինչի միջով անցնում ես, դու հրաժարվում ես պատասխանատվությունից ու խնդիրը հավերժական դարձնում։ Դադարիր վատնել քո հնարավորություններն ու ուժը և սկսիր քո կյանքի համար պատասխանատվություն կրել։ Մյուսներին մեղադրելն արդարացումներ գտնելու միջոց է, իսկ արդարացումներ փնտրելը ձախողումներին տանող առաջին քայլն է։ Քո կյանքի որոշումների ու ընտրությունների միակ պատասխանատուն դու ինքդ ես։

 

♦     Դադարիր խուսափել փոփոխություններից  

Եթե փոփոխություններ չլինեին, չէր լինի
արևածագն ու հաջորդ լուսաբացը: Մեզնից շատերը հարմարավետ են զգում այնտեղ, որտեղ կան, չնայած մեզ շրջապատող տիեզերքն անընդհատ փոփոխվում է: Սա ընդունելն ու սովորելը չափազանց կարևոր է մեր երջանկության ու հաջողության համար ընդհանրապես: Որովհետև մենք աճում ենք ու սկսում աշխարհը տեսնել այնպես, ինչպես երբեք չենք տեսել, երբ մենք փոխվում ենք:
Եվ մի՛ մոռացիր, որ որքան էլ ամեն ինչ լավ կամ վատ լինի այս պահին, այն կփոխվի: Դա միակ բանն է, որում կարող ես համոզված լինել: Այնպես որ ընդունիր դա ու հասկացիր, որ յուրաքանչյուր փոփոխություն որոշակի պատճառով է տեղի ունենում: Միշտ չէ, որ հեշտ է տեսնել ու նկատել դա սկզբում, սակայն ի վերջո դու կհասկանաս, որ այդ փոփոխությունն արժեր, որ տեղի ունենար:
 

♦     Դադարիր փորձել կառավարել այն, ինչ հնարավոր չէ կառավարել

Եթե դու փորձես ամեն ինչ կառավարել ու հետո անհանգստանաս այն բաների համար, որ չես կարող կառավարել, դու ինքդ քեզ կդատապարտես ամբողջ կյանքում հիասթափության ու թշվառության մեջ ապրելուն: Որոշ բաներ կառավարումից դուրս են, սակայն դու կարող ես կառավարել այն, թե ինչպես ես աձագանքում դրանց: Բոլորի կյանքն էլ դրական ու բացասական կողմեր ունի. երջանիկ ես, թե ոչ, կախված է նրանից, թե կյանքի որ կողմին ես ուշադրություն դարձնում: Լավագույն բանը, որ կարող ես անել, հանգիստ թողնելն է այն, ինչ չես կարող կառավարել և քո էներգիան կենտրոնացնել այն բաների մեջ, ինչ կարող ես փոխել:

 

♦     Դադարիր ինքդ քեզ ճնշել 

Ոչինչ քեզ ավելի արագ չի կոտրի, որքան ինքդ քեզ թերագնահատելը: Միտքը հրաշալի գործիք է, եթե այն ճիշտ օգտագործես, սակայն երբ սխալ օգտագործես, այն կործանարար կարող է լինել: Ուշադիր եղիր, երբ ինքդ քեզ հետ զրույց ես ունենում մտքում: Մենք բոլորս էլ լուռ խոսում ենք ինքներս մեզ հետ մեր մտքում, սակայն միշտ չէ, որ մենք գիտակցում ենք, թե ինչ ենք մենք ասում և այն, թե ինչպես է դա մեզ վրա ազդեցություն գործում:
Ինչպես Հենրի Ֆորդը մի անգամ ասել է «Եթե կարծում ես, որ կարող ես և եթե կարծում ես,որ չես կարող, երկու դեպքում էլ ճիշտ ես»: Մեր ձախողվելու գլխավոր պատճառը ինքներս մեզ թերագնահատելն ու ինքներս մեզ հետ ունեցած բացասական միտքն է: Բացասական մտքերը և կործանարար էմոցիաները հաղթահարելու համար պետք է հակառակը զարգացնել' բացասական մտքերը դրականով փոխարինելով, ժամանակի ընթացքում կյանքի հետագծում կնկատես դրական փոփոխությունները:

Շարունակությունը՝ այստեղ:


Խորհուրդ ենք տալիս լսել/դիտել նաև...

Ինչպես ժամանակ գտնել սեփական անձի համար և ճիշտ տնօրինել ժամանակը 


Как заменить негативные установки на позитивные. Практические советы


Психология успеха 3 х минутный урок на всю жизнь!



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 512 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...