Սթրեսը ոչ միայն նյարդային լարվածություն է, այլև արձագանք օրգանիզմի համար ոչ սովորական վիճակի դեմ: Զայրույթը, վախը, ստելը, ուրախությունը, սերը, ուժեղ վախը` շոգի կամ ցրտի, վարակների կամ դեղորայքի ընդունման նկատմամբ, հանգեցնում են սթրեսի, որին օրգանիզմը դեռևս պետք է հարմարվի:
  /Հոգեկան առողջություն - Ինքնատիրապետման մի քանի կանոններ " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հոգեկան առողջություն


Ինքնատիրապետման մի քանի կանոններ
 
 


   



Սթրեսը ոչ միայն նյարդային լարվածություն է, այլև արձագանք օրգանիզմի համար ոչ սովորական վիճակի դեմ: Զայրույթը, վախը, ստելը, ուրախությունը, սերը, ուժեղ վախը` շոգի կամ ցրտի, վարակների կամ դեղորայքի ընդունման նկատմամբ, հանգեցնում են սթրեսի, որին օրգանիզմը դեռևս պետք է հարմարվի:

Ինքնատիրապետման մի քանի կանոններըՄեր առաջին արձագանքն անհանգստությունն է: Եթե վտանգը չի անհետանում, ապա վրա է հասնում հակադրվելը, դիմադրելը. օրգանիզմը ողջ ուժերը տրամադրում է պայքարելու ազդակների դեմ, որոնք առաջացել են սթրեսից: Երրորդ շրջանը քայքայման շրջանն է, երբ պահպանված ուժերը լրիվ հատվում են, և օրգանիզմը հիվանդանում է: Այդպիսի դրության մեջ չհայտնվելու համար շատ կարևոր է կարողանալ տիրապետել հույզերին:

Բայցևայնպես, պատահական չէ, որ շատ հաճախ կաթվածի կամ ինֆարկտի զոհ են դառնում թվացյալ հանգիստ մարդիկ: Արտաքինից զգացողություններին տիրապետել կարողանալը չի բացառում օրգանիզմի վրա դրանց բացասական ազդեցությունը: Մեզնից այլ բան է պահանջվում` բացասական զգացողությունների գրգռվածության օջախը ուղեղում վերածել դրականի:

Հանգստացնող դեղամիջոցները թույլատրելի են միայն ծայրահեղ դեպքում, այն էլ բժշկի հսկողությամբ ու նշանակմամբ: Այլ բան է երաժշտությունը, բնության հետ շփումը, ֆիզիկական աշխատանքը և այլն: Լավ է, եթե հերթականությամբ կարողանաք միացնել արտաքին դրական զգացողությունները (օրինակ` իրար հետևից թուլացնել մկանները կամ հաշվել սրտի բաբախումները):
Բացի դրանից, փորձեք համոզել ինքներդ ձեզ, որ սթրեսային իրավիճակի պատճառը ձեր մեջ է թաքնված, կյանքի հանդեպ ձեր մտքերի և հայացքների մեջ:

Այդ տանջալի իրավիճակից կարելի է ազատվել, օրինակ, աստիճաններով արագ բարձրանալ-իջնելով, բարձր ձայնով գոռալով այն ամենի մասին, ինչ դուք մտածում եք , ձեզ նեղացնողին բոլոր գույներով նամակ գրելով, իսկ հետո պատռելով: Մի' ծուլացեք ու մի' ամաչեք դա անել, քանի որ դա շատ կարևոր է ձեր առողջության ու ներուժի բարձրացման համար: Եվ, այդուհանդերձ, մարդուն դա դարձնում է իր վարվեցողության մեջ ավելի բնական ու անբռնազբոս:

Գրգռվածությունը, քայքայող ազդեցությունը թուլացնելու համար պետք է դրդապատճառ հանդիսացող մարդուն բացեիբաց ասել, որ դուք նրա վրա նյարդայնացած եք, և ասել, թե ինչու:
Բայց, եթե հանդիպելու հնարավորություն չկա, փորձեք հայելու մեջ ձեզնից բացի տեսնել նաև ձեզ նեղացնողին: Հիշեք միջադեպը և թողեք, որ զայրույթը պատի ձեզ: Նայեք ձեզ նեղացնողի դեմքին (կամ ձեր սեփական ստվերին, եթե չկարողանաք պատշաճ ձևով պատկերացնել ձեզ նեղացնողին ) և նրան ասեք այն ամենը, ինչ մտածում եք նրա մասին` այնպես, ասես դուք իսկապես բարկացած եք: Եվ եթե դուք այդ լիցքաթափման ընթացքում ցանկանում եք նաև ուժգին հարվածել բարձին, դա էլ արեք: Այդ ժամանակ ինքնատիրապետում պետք չէ, ամեն ինչ բնական պետք է լինի:

Եթե դուք զգում եք, որ չափից շատ է այդ կուտակումը, ապա ընդունեք հիմնարար մի տարբերակ: Կարող եք ընկնել հատակին փռված ինչ- որ փափուկ բանի, գոռացեք ողջ ուժով, ձեռքերով խփեք` բաց թողնելով ձեր ագրեսիան ու բարկությունը: Դա արեք այնքան ժամանակ, մինչև որ ուժերը հատեն (դրանից հետո հնարավոր է, որ խորը քուն մտնեք):
 

 



Տարածել...


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: 13.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: erkusov.com (13.03.16)
Դիտումներ: 509 | Տեգեր: Հոգեբանական | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...