​Հետաքրքիր է, որ մեր հասարակության մեջ կարծում են, թե խոսողը ղեկավարն է, լիդերը, նա, ով գերիշխող դիրքում է: Մեր մեջ մանկուց այն համոզմունքն են սերմանել, որ «ով խոսում է, նա մեծն է, իսկ նրանք, ովքեր պետք է խելոք լսեն, ենթականերն են»: Այս դիրքորոշումները խանգարում են բոլոր դեպքերում: Գրախանութները հիմնականում ստանում  են այնպիսի գրքեր, որոնք սովորեցնում են խոսել, այլ ոչ թե լսել…

 

/Հոգեկան առողջություն - Ինչու՞ է հատկապես կարևոր լսելու կարողություն ունենալը " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հոգեկան առողջություն


Ինչու՞ է հատկապես կարևոր լսելու կարողություն ունենալը
 
 
Загрузка...


Հետաքրքիր է, որ մեր հասարակության մեջ կարծում են, թե խոսողը ղեկավարն է, լիդերը, նա, ով գերիշխող դիրքում է: Մեր մեջ մանկուց այն համոզմունքն են սերմանել, որ «ով խոսում է, նա մեծն է, իսկ նրանք, ովքեր պետք է խելոք լսեն, ենթականերն են»: Այս դիրքորոշումները խանգարում են բոլոր դեպքերում: Գրախանութները հիմնականում ստանում  են այնպիսի գրքեր, որոնք սովորեցնում են խոսել, այլ ոչ թե լսել…

Համաձայն արևելյան և արևմտյան հոգեբանության` զրույցը վարում է հենց նա, ով կարողանում է ճիշտ լսել: Հենց այդ մարդիկ էլ ամենախելացի և տաղանդավոր դիվանագետներն են` առաջնորդները:

Արևմուտքի հոգեբանների հետազոտությունները ցույց են տվել, որ ժամանակակից մարդիկ կարծում են, որ եթե մարդը լսում է, ուրեմն մանկամիտ է, անտարբեր և թույլ: Դա այդպես չէ: Թող այդպես մտածեն անհաջողակները: Իրականում, երբ մարդը խոսում է, իսկ դուք նրան լսում եք, դիտում, դուք նկատում եք նրա բոլոր թերություններն ու բարդույթները. նա ինքն է իրեն մատնում:

Վառ արտահայտված էքստրավերտներն իրենց մատնում են 1-2 րոպեի ընթացքում: Այսպիսի մարդուց նույնիսկ կարիք չկա ինչ-որ «խոսք քաշել». բավական է միայն հարցնել` ինչպես են գործերդ, տալ մի քանի հարց, և նրա բառերը կսկսեն հոսել:

Մարդը, ով կարողանում է լսել, ուշադիր է և զուսպ, հաշված րոպեների ընթացքում կարողանում է հստակ «կարդալ» ձեզ, որոշել ձեր մարդկային տեսակը, իմանալ ձեր ցանկությունները, ուժեղ և թույլ կողմերը և այլն: Ե՞վ, ո՞վ է այս դեպքում ղեկավարում ընթացքը, ո՞վ է ընդունում ճիշտ որոշումներ:

Ինչպես են վարվում փորձառու բանակցողները: Հրահրում են: Զրուցակիցն սկսում է ինչ-որ բան պատմել, և իրենք «կարդում են» նրան, եզրակացություններ են անում և «հարվածում» ուղիղ թիրախին: Երբ մարդը լռում է, ինչ-որ չափով հնարավոր է նրան կարդալ նաև ժեստերի միջոցով, բայց եթե մարդը խոսի, նրան կարդալը շատ ավելի հեշտ կլինի: Այդ պատճառով էլ իմաստուն ղեկավարները երկար ժամանակ են տրամադրում լսելուն:

Որքա՞ն էր խոսում Կուտուզովը: Շատ քիչ: Եթե վերացարկվենք Հիտլերի կատարած բոլոր սարսափելի ու հրեշավոր գործերից, որպես ղեկավարի` նրան ըստ արժանվույն են քննադատում: Իրականում նա վատ առաջնորդ է եղել. երբեք չէր լսում և չեր կարդում ենթակաների ուղարկած հաշվետվությունները: Ինչո՞ւ էին ցանկանում սպանել նրան 1944-ին: Պարզապես մարդիկ այլևս չէին կարողանում տանել նրա բթությունը: Գեներալներ էին այցելում, զեկուցում իրավիճակի մասին ու խորհուրդնել տալիս, բացատրում նրա որոշումների հնարավոր հետևանքները, սակայն նա չէր լսում և անում էր այնպես, ինչպես ինքն էր ցանկանում: Ինքն իրեն հանճար էր համարում: Ընդունակ չէր լսել և դա իրականում մեծագույն խնդիր էր: Նա, իհարկե, Գերմանիան հզորացրեց, ջախջախեց հարևան երկրները, բայց պետք է ընդունել, որ կարողանում էր հրաշալի խոսել և ոգևորել….

Եթե այսպիսի հատկանիշներով օժտված մարդը կարողանար նաև լսել, ապա առավել մեծ հաջողությունների կհասներ: Դրա փոխարեն նրանք անում են այնպես, ինչպես թելադրում են զգացմունքները: Նրանց ասում են` այդպես չի կարելի, իսկ նրանք ուղղակի բարկանում են: Ուստի իմաստ չունի նրանց որևէ բան ասել: Այսպիսով, պետք չէ շատ խոսել: Սովորեք հիմնականում լսել: Ոչ ոք ձեզ չի ստիպում պատեհ-անպատեհ մի բան ասել:

շարունակությունը կարդալ այստեղ:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: erkusov.com (10.03.16)
Դիտումներ: 707 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...