Ի՞նչ է հուզական սպառումը, հնարավո՞ր է մարդը աշխատանքի արդյունքում այրի իր «էներգետիկ» պաշարը
Ինչո՞ւ և ե՞րբ են մարդիկ հայտնվում հուզականորեն սպառված վիճակում: Հաճախ աշխատավայրում ծանրաբեռնվելով` ասում ենք, որ սպառվել ենք, որ այլևս չենք դիմանում և այլն: Իրականում մասնագիտական աշխատանքում առաջ եկող հուզական սպառումը բավականին լուրջ և վտանգավոր երևույթ է:

Աշխատանքային ծանրաբեռնվածությունը ֆիզիկական և հոգեկան լուրջ լարվածություն է առաջացնում: Այդ լարվածությանը դիմանալու համար մարդը կամ պետք է փոխվի անձնապես, կամ պետք է փոխի շրջապատը: Փոխվել ասելով հասկանում ենք ձեռք բերել այնպիսի հատկանիշներ, որոնք կօգնեն ավելի երկար դիմանալ այդ աշխատավայրում: Օրինակ` երկար ժամանակ ծանր հիվանդների հետ աշխատող մարդը հուզական առումով սպառվում է և դիմանալու համար նա պետք է կամ դառնա ավելի սառը և անտարբեր, կամ պետք է փոխի աշխատանքային ծանրաբեռնվածությունը, հակառակ դեպքում կհիվանդանա այդ երկարատև հուզական ծանրաբեռնվածությունից:

 

/Հոգեկան առողջություն - Ի՞նչ է հուզական սպառումը, հնարավո՞ր է մարդը աշխատանքի արդյունքում այրի իր «էներգետիկ» պաշարը " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հոգեկան առողջություն


Ի՞նչ է հուզական սպառումը, հնարավո՞ր է մարդը աշխատանքի արդյունքում այրի իր «էներգետիկ» պաշարը
 
 
Загрузка...


Ինչո՞ւ և ե՞րբ են մարդիկ հայտնվում հուզականորեն սպառված վիճակում: Հաճախ աշխատավայրում ծանրաբեռնվելով` ասում ենք, որ սպառվել ենք, որ այլևս չենք դիմանում և այլն: Իրականում մասնագիտական աշխատանքում առաջ եկող հուզական սպառումը բավականին լուրջ և վտանգավոր երևույթ է:

 

Ի՞նչ է հուզական սպառումը, հնարավո՞ր է մարդը աշխատանքի արդյունքում այրի իր «էներգետիկ» պաշարը

 

Աշխատանքային ծանրաբեռնվածությունը ֆիզիկական և հոգեկան լուրջ լարվածություն է առաջացնում: Այդ լարվածությանը դիմանալու համար մարդը կամ պետք է փոխվի անձնապես, կամ պետք է փոխի շրջապատը: Փոխվել ասելով հասկանում ենք ձեռք բերել այնպիսի հատկանիշներ, որոնք կօգնեն ավելի երկար դիմանալ այդ աշխատավայրում: Օրինակ` երկար ժամանակ ծանր հիվանդների հետ աշխատող մարդը հուզական առումով սպառվում է և դիմանալու համար նա պետք է կամ դառնա ավելի սառը և անտարբեր, կամ պետք է փոխի աշխատանքային ծանրաբեռնվածությունը, հակառակ դեպքում կհիվանդանա այդ երկարատև հուզական ծանրաբեռնվածությունից:

Մարդու անձը բավականին ամբողջական և կայուն կառուցվածք է, և նրան բնորոշ է ձևափոխումից պաշտպանվելու ճանապարհներ փնտրելը,- գրում է 2ov.am-ը: Այդ ճանապարհներից մեկը հուզական սպառման համախտանիշն է: ՀՍՀ-ի զարգացման հիմնական պատճառն անձի և աշխատանքի, ղեկավարի պահանջների և աշխատողի իրական հնարավորությունների անհամապատասխանությունն է:

Հուզական սպառման համախտանիշն սպառնում է հատկապես մարդկանց հետ աշխատող մասնագետներին (հոգեբաններ, ուսուցիչներ, սպասարկման ոլորտում աշխատողներ), առավել շատ` «օգնող» մասնագիտություն ունեցողներին (բժիշկներ, փրկարարներ, հրշեջներին և այլն):

Առանձնացնում են ՀՍՀ-ի երեք հիմնական նախանշան:

1. ՀՍՀ-ի զարգացմանը նախորդում է բարձր ակտիվության շրջան, երբ մարդն ամբողջությամբ կլանված է աշխատանքով, հրաժարվում է աշխատանքի հետ կապ չունեցող պահանջմունքներից, մոռանում է իր կարիքների մասին: Այնուհետև ի հայտ է գալիս առաջին նշանը` հյուծվածությունը: Այն բնորոշվում է գերլարվածությամբ, հուզական և ֆիզիկական պաշարների սպառմամբ, գիշերային քնից հետո չդադարող հոգնածությամբ: Հանգստից հետո այս երևույթները թուլանում են, սակայն վերականգնվում են անմիջապես նախկին աշխատանքային իրավիճակին վերադառնալիս:

2. ՀՍՀ-ի երկրորդ նշանն անձնային մեկուսացումն է: Մասնագետը, օրինակ հոգեբանը, այցելուի հանդեպ կարեկցանք չի զգում, և այս զարգացող հուզական մեկուսացումը գնահատում է որպես հոգնածության դեմ պայքարելու միջոց: Ծայրահեղ դրսևորումներում մարդուն բացարձակ ոչինչ չի անհանգստացնում մասնագիտական գործունեության մեջ, գրեթե ոչինչ հուզական արձգանք չի առաջացնում` ո’չ բացասական, ո’չ դրական իրողությունները: Կորչում է այցելուի հանդեպ հետաքրքրությունը, որն ընկալվում է որպես անշունչ առարկա, որի ներկայությունը երբեմն տհաճություն է պատճառում:

3. Երրորդ նշանը սեփական աշխատանքի անարդյունավետ լինելու զգացումն է կամ ինքնագնահատականի անկումը: Մարդն իր մասնագիտական գործունեության մեջ հեռանկարներ չի տեսնում, աշխատանքից բավարարվածություն չի զգում, կորչում է հավատը սեփական մասնագիտական կարողությունների հանդեպ:

Հուզական սպառման համախտանիշը հուզական, ֆիզիկական և կոգնիտիվ հյուծման ամբողջությունն է, ընդ որում` գլխավոր գործոնը հուզական հյուծումն է: Սոցիալական ոլորտի աշխատողների հետ իրականացված հետազոտությունները թույլ են տվել համախտանիշի մեջ տարբերակել երեք մակարդակ:

Առաջին մակարդակին բնորոշ է գործառույթների իրականացման մակարդակում` կամային վարքում, երբեմն ինչ-որ բաներ մոռանալը, շարժողական որևէ գործողության խախտումները: Սովորաբար այսպիսի դրսևորումների վրա շատ քչերն են ուշադրություն դարձնում: Մասնագետի նյարդահոգեբանական վիճակից և բնավորության առանձնահատկություններից ելնելով` այս մակարդակը կարող է ձևավորվել 3-5 տարվա ընթացքում:

Երկրորդ մակարդակում աշխատանքի հանդեպ հետաքրքրության կորուստ, շփման պահանջի նվազում է նկատվում (այդ թվում նաև ընտանիքի անդամների ու բարեկամների հետ), «չի ցանկանում տեսնել» այն մարդկանց, ում հետ շփվում է աշխատանքի բերումով (աշակերտներ, հիվանդներ, այցելուներ), «հինգշաբթին այնպիսի զգացողություն է առաջացնում, կարծես ուրբաթ է», «շաբաթն անվերջ ձգվում է», շաբաթվա վերջում ավելանում է անտարբերությունը, կայուն մարմնական ախտանիշներ են ի հայտ գալիս (ուժ, էներգիա չկա, հատկապես շաբաթվա վերջում, գլխացավեր երեկոյան ժամերին, «մեռած քուն» առանց երազների, մրսածության հիվանդությունների ավելացում), դյուրագրգռություն, ինչպես ասում են, մարդը « բռնկվում է» կես բառից: Այս մակարդակի ձևավորման ժամանակահատվածը միջինում 5-15 տարի է:

Երրորդ մակարդակը հենց անձնային սպառման փուլն է: Բնորոշ է կյանքի ու աշխատանքի հանդեպ հետաքրքրության լիարժեք բացակայություն, հուզական անտարբերություն, բթություն, անընդհատ ուժերի բացակայության զգացողություն: Մարդը ձգտում է առանձնանալ: Այս փուլում նրան ավելի հաճելի է շփվել կենդանիների ու բնության հետ, քան մարդկանց: Այս մակարդակը կարող է ձևավորվել 10-20 տարվա ընթացքում:

Այն հիմնարկներում, որտեղ ղեկավարները ծայրաստիճան վերահսկում են աշխատողների գործունեությունը, հուզական սպառումը շատ արագ է զարգանում: Սպառումը մասամբ ֆունկցիոնալ է, քանի որ օգնում է մարդուն չափավորել և հավասարաչափ օգտագործել էներգետիկ պաշարները:

Մասնագետների սպառման համախտանիշն ուսումնասիրելիս հոգեբանները եկել են այն եզրահանգման, որ այդ երևույթը «վարակիչ է», այսինքն նրանք, ովքեր ենթակա են հուզական սպառման համախտանիշին, դառնում են ցինիկներ, նեգատիվիստներ ու հոռետեսներ: Աշխատավայրում մարդիկ, շփվելով միևնույն սթրեսին ենթակա այլ մարդկանց հետ,  կարող են միասին դառնալ սպառվողների մի խումբ:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 780 | - Վարկանիշ -: 0.0/0