Յուրաքանչյուր իրավիճակ անձի հոգեկանի վրա թողնում է խոր ազդեցություն (բայց արդյո՞ք մենք ա՛յն գիտակցում ենք)։
Նեղացկոտությունը, նյարդայնությունը, դավաճանությունը, տագնապը, ամոթը, մեղքի զգացումը այս ամենը հոգեկան այն վիճակներն են, որոնք մեզ հետապնդում են ամեն քայլափոխի, որոնց արմատները գալիս են դեռ մանկությունից։
Եկեք տեսնենք նրանց պատճառահետևանքային կապը մեր հոգեկանի վրա։

 

Հոգեկան տարբեր վիճակների դրսևորման պատճառները
 

1. Նեղացկոտություն, դիմացինից պաշտպանվելու միջոց է։ Այն իր մեջ պարունակում է տարիքային ֆակտոր, քանի որ յուրաքանչյուր տարիք ունի իր հոգեբանական առանձնահատկությունները։ Նման վարքը օգնում է իրավիճակը վերլուծել, խորհել։

Շատ հաճախ մենք նեղանում ենք մեր մտերիմից՝ պատճառաբանելով, որ նա էր պետք տվյալ պահին մեզ հասկանալու համար։

2. Նյարդայնություն, նյարդայնանալիս գիտակցությունը նեղանում է, և արտաքին աշխարհը մենք ընկալում ենք միակողմանի, այսինքն՝ կորցնում ենք օբյեկտիվ լինելու զգացումը։ Նման դեպքում արդարացնում ենք մեզ ողջ շրջապատին մեղադրելով։

Ըստ հոգեբանների հաճախակի նյարդայնության պատճառ կարող են հանդիսանալ հոգեմարմնական հիվանդությունները (գլխացավ, արյան ճնշման տատանում, սրտի առիթմիա և այլն)։

/Հոգեկան առողջություն - Հոգեկան տարբեր վիճակների դրսևորման պատճառները " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հոգեկան առողջություն


Հոգեկան տարբեր վիճակների դրսևորման պատճառները
 
 
Загрузка...


Յուրաքանչյուր իրավիճակ անձի հոգեկանի վրա թողնում է խոր ազդեցություն (բայց արդյո՞ք մենք ա՛յն գիտակցում ենք)։
Նեղացկոտությունը, նյարդայնությունը, դավաճանությունը, տագնապը, ամոթը, մեղքի զգացումը այս ամենը հոգեկան այն վիճակներն են, որոնք մեզ հետապնդում են ամեն քայլափոխի, որոնց արմատները գալիս են դեռ մանկությունից։
Եկեք տեսնենք նրանց պատճառահետևանքային կապը մեր հոգեկանի վրա։

 

Հոգեկան տարբեր վիճակների դրսևորման պատճառները
 

1. Նեղացկոտություն, դիմացինից պաշտպանվելու միջոց է։ Այն իր մեջ պարունակում է տարիքային ֆակտոր, քանի որ յուրաքանչյուր տարիք ունի իր հոգեբանական առանձնահատկությունները։ Նման վարքը օգնում է իրավիճակը վերլուծել, խորհել։
Շատ հաճախ մենք նեղանում ենք մեր մտերիմից՝ պատճառաբանելով, որ նա էր պետք տվյալ պահին մեզ հասկանալու համար։

2. Նյարդայնություն, նյարդայնանալիս գիտակցությունը նեղանում է, և արտաքին աշխարհը մենք ընկալում ենք միակողմանի, այսինքն՝ կորցնում ենք օբյեկտիվ լինելու զգացումը։ Նման դեպքում արդարացնում ենք մեզ ողջ շրջապատին մեղադրելով։
Ըստ հոգեբանների հաճախակի նյարդայնության պատճառ կարող են հանդիսանալ հոգեմարմնական հիվանդությունները (գլխացավ, արյան ճնշման տատանում, սրտի առիթմիա և այլն)։
Ջեֆերսոնը նշում է. «Եթե նյարդայնացած ես մինչև պատասխանելը, հաշվիր մինչև 10-ը, եթե գերնյարդային վիճակում ես, հաշվիր մինչն 100-ը»։

3. Դավաճանություն, ի՞նչն է դրդում մարդուն դավաճանության.
ա) մարդիկ դավաճանում են միայն այն պատճառով, որ իրենց չդավաճանեն,
բ) իրավիճակը, պայմաններն են ստիպում գնալ այդ քայլին,
գ) ներքին ինքնակառավարման թուլությունը։ Բայց մինչ դավաճանության քայլին գնալը, սիրելիներս, նկատի ունեցեք, որ դուք դավաճանում եք նախ և առաջ ձեզ, ձեր հոգուն, մարմնին, հետո նոր դիմացինին։

4. Տագնապ, տագնապային են այն մարդիկ, ովքեր ապրում են ապագայով և մի փոքր խթանիչից կարող են անմիջապես ոչ ադեկվատ հակազդում տալ։
Տագնապայնության պատճառ կարող են լինել հաճախակի կրկնվող տագնապային իրավիճակները։

 

Հոգեկան տարբեր վիճակների դրսևորման պատճառները
 

5. Ամոթ, մարդկանց հոգեկանի կարևորագույն գործոնն է համարվում։ Ամոթի դրսևորման պատճառները հետնյալն են.
ա) ամոթը խթանիչ է ինքնակատարելագործման համար,
բ) կառավարում է սոցիալական վարքը, քանի որ շատ դեպքերում ամոթը վեր է օրենքից։
Ամոթի հիմք կարող է հանդիսանալ նաև ներքին անվստահությունը, որը բխում է ազգային հոգեբանությունից։

6. Մեղքի զգացում, կրում է պաշտպանական բնույթ, և շատ քչերն են ընդունում իրենց մեղավոր լինելու փաստը, քանզի պատճառը ներքին գերարժեքության մեջ է։
Մեղքի զգացումի հետևանքով մարդկանց մեջ առաջանում են հետևյալ հոգեկան թուլությունները.
ա) պակասում է ինքնավստահության զգացումը,
բ) առաջանում է ներքին էներգիայի պակաս,
գ) թուլանում է ակտիվությունը,
դ) առաջանում է ինքնամփոփություն։
Ստատիստիկան ցույց է տվել, որ կանայք ավելի հաճախ են ունենում մեղքի զգացում, քան տղամարդիկ, քանի որ կանայք ավելի զգայուն են։

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: erkusov.com (11.03.16)
Դիտումներ: 535 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...