Գործուն մեթոդներ ամաչկոտությունը հաղթահարելու համարԴու վախենում ես մարդկանց հետ շփումի՞ց, ամաչու՞մ ես շրջապատից, քեզ թվում է, որ ողջ աշխարհը հետաքրքրվում է քեզնո՞վ, բոլորը միայն քեզ են նայում և խոսում քո մասի՞ն, այդ իսկ պատճառով կաշկանդվում ես, չգիտես որտեղ թաքցնես ձեռքերդ ու հայացքդ, վախենում ես անգամ սեփական ձայնդ լսելուց... Ծանոթ իրավիճակ է, չէ՞: Դու ուզում ես, ուղղակի երազում ես փոխվել, դառնալ ազատ, անկաշկանդ ու համարձակ, բայց ոչ մի կերպ չի ստացվում, բնությունը քեզ այդպիսին է ստեղծել:  Հավանաբար մտածում ես, որ այս ամենը քո ուժերից վեր է: Բայց բնավ էլ այդպես չէ: Գոյություն ունեն ամաչկոտությունը հաղթահարելու մի շարք ուղիներ.
/Հոգեկան առողջություն - Գործուն մեթոդներ ամաչկոտությունը հաղթահարելու համար " />

 RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հոգեկան առողջություն

Գործուն մեթոդներ ամաչկոտությունը հաղթահարելու համար
 


 


   

Դու վախենում ես մարդկանց հետ շփումի՞ց, ամաչու՞մ ես շրջապատից, քեզ թվում է, որ ողջ աշխարհը հետաքրքրվում է քեզնո՞վ, բոլորը միայն քեզ են նայում և խոսում քո մասի՞ն, այդ իսկ պատճառով կաշկանդվում ես, չգիտես որտեղ թաքցնես ձեռքերդ ու հայացքդ, վախենում ես անգամ սեփական ձայնդ լսելուց... Ծանոթ իրավիճակ է, չէ՞: Դու ուզում ես, ուղղակի երազում ես փոխվել, դառնալ ազատ, անկաշկանդ ու համարձակ, բայց ոչ մի կերպ չի ստացվում, բնությունը քեզ այդպիսին է ստեղծել:  Հավանաբար մտածում ես, որ այս ամենը քո ուժերից վեր է: Բայց բնավ էլ այդպես չէ,- գրում է «Կնոջ աշխարհը»: Գոյություն ունեն ամաչկոտությունը հաղթահարելու մի շարք ուղիներ.

 

 

1. Նախևառաջ սովորեք ժպտալ,  ասում են՝ ժպիտը վանում է բոլոր վատ էներգիաները, այն օգնում է հաղթահարել ամաչկոտությունը, կաշկանդվածությունը:
Մտածեք, որ բոլորն էլ ձեզ նման մարդիկ են ու դուք նրանց հետ խոսելիս, շփվելիս չպետք է ամաչեք:

2. Շատախոսեք, առիթը երբեք բաց մի թողեք խոսելու, շարունակ հարցեր տվեք, համարձակություն ունեցեք շրջապատում աչքի ընկնել ձեր սրամտությամբ, պատմեք անեկդոտներ, հետաքրքիր պատմություններ և կզգաք, որ ամաչկոտությունը քիչ-քիչ նահանջում է:

3. Կարողացեք հաճոյախոսություն անել ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում, դա կօգնի ձեզ ազատ և հաճելի զգալու շրջապատում:

4.  Ի վերջո դադարեք վախենալ մարդկանցից, նրանք նույնպես ձեզ նման էակներ են, անթերի չեն և նույնպես կարող են հուզվել, կաշկանդվել և անհանգստանալ:

5.  Երբեք մի՛ մտածեք, թե մարդիկ ինչ կասեն ձեր մասին, կարևորը՝ վստահ եղեք ձեր ուժերի վրա, և առաջ շարժվեք:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ




Հրապարակման պատրաստեց` Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: erkusov.com (09.05.15)
Դիտումներ: 1411 | Տեգեր: Հոգեբանական, ամաչկոտություն | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...