Կյանքի արագ և անընդհատ փոփոխվող ռիթմերը շարունակաբար ստիպում են մեզ հարմարվել իրավիճակի թելադրած նոր պայմաններին և հաղթահարել բազմաթիվ դժվարություններ:  Ոմանք իրենց հանդիպող խոչընդոտներին նայում են որպես կյանքում առկա նորմալ երևույթների և հեշտությամբ հաղթահարում դրանք, իսկ ոմանք էլ ընկնում են խորը դեպրեսիաների մեջ և շարունակ կրկնում՝ ինչու՞ դա ինձ հետ պատահեց, մի՞թե ես արժանի էի դրան և այլն…  /Հոգեկան առողջություն - Եվ սթրեսները չեն սպառնա ձեզ... " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հոգեկան առողջություն


Եվ սթրեսները չեն սպառնա ձեզ...
 
 
Загрузка...


Կյանքի արագ և անընդհատ փոփոխվող ռիթմերը շարունակաբար ստիպում են մեզ հարմարվել իրավիճակի թելադրած նոր պայմաններին և հաղթահարել բազմաթիվ դժվարություններ:  Ոմանք իրենց հանդիպող խոչընդոտներին նայում են որպես կյանքում առկա նորմալ երևույթների և հեշտությամբ հաղթահարում դրանք, իսկ ոմանք էլ ընկնում են խորը դեպրեսիաների մեջ և շարունակ կրկնում՝ ինչու՞ դա ինձ հետ պատահեց, մի՞թե ես արժանի էի դրան և այլն… 
 
Եվ սթրեսները չեն սպառնա ձեզ...
 
Ձանձրացե՞լ ես քո՝ կյանքից դժգոհ մշտական կարգավիճակից, ուրեմն բավական է փնթփնթաս, բավական է ընկնես սթրեսների և դեպրեսիաների մեջ: Սովորի՛ր հաղթահարել դրանք և վայելիր կյանքը: Քեզ ենք առաջարկում հոգեբանների կողմից ընդունված վեց սկզբունքներ, որոնք կօգնեն հաղթահարել հոգեկան ճնշվածությունը, լարվածությունն ու մելամաղձությունը: Դրանք են՝
 
Լավատեսություն
 
Ըստ ռուս և ամերիկացի հոգեբանների՝ սա ամենակարևոր նախապայմանն է սթրեսային իրավիճակներից խուսափելու և դրանք հաղթահարելու համար: Հիշի՛ր՝ ընկճվածության հիմնական պատճառը բխում է նրանից, թե մենք ինչպես ենք ընկալում մեր շրջապատում և մեզ հետ տեղի ունեցող իրադարձությունները:
Հոռետեսները, որ միշտ բացասական աշխարհընկալում ունեն, ավելի հաճախ են հայտնվում սթրեսային վիճակներում, քան լավատեսները:  Այս խնդիրը կարելի է լուծել շատ պարզ եղանակով. երբ զգում ես, որ թախիծը աստիճանաբար սկսում է համակել քեզ, փորձ՛ր միանգամից վանել տխուր մտքերն ու կենտրոնացի՛ր ինչ-որ լավ, ուրախ բանի վրա:
Հետագայում դա արդեն տեղի կունենա ինքնաբերաբար:
 
Կազմակերպվածության հակում
 
Անկազմակերպվածությունը, անկայունությունը, թափթփվածության հակումը կարող են թվալ հանգստության կամ անհոգության դրսևորումներ, սակայն դրանք իրականում հանգեցնում են սթրեսային իրավիճակների: Դրանցից խուսափելու համար անհրաժեշտ է ամեն առավոտ կազմել օրվա պլան, որպեսզի հնարավոր լինի ամեն ինչ հասցնել և չընկնել խառնաշփոթի մեջ:
 
Սովորիր ասել «ոչ»
 
Պետք չէ փխրուն ուսերիդ վերցնել ողջ աշխարհի հոգսը: Ինքդ քեզ համար պարզիր հնարավորություններիդ սահմանները և աշխատի՛ր չանցնել դրանք:  Եթե չունես ինչ-որ բան անելու ժամանակ կամ պարզապես ցանկություն, ուրեմն մի՛ արա: Սովորի՛ր անկաշկանդ ասել «ոչ»:
 
Թող կյանքը քեզ ուրախացնի
 
Ուրախացի՛ր ամեն բացվող առավոտով: Ուրախացիր, որ կաս, ապրում ես, կարողանում ես վայելել կյանքը. չէ՞ որ այն քեզ տրված ամենաթանկ պարգևն է: Սովորի՛ր ուշադրությունդ կենտրոնացնել այն գործի վրա, ինչով զբաղվում ես, փորձի՛ր հաճույք ստանալ կատարածդ աշխատանքից, և ոչ թե նրանից, թե ինչ արդյունքներ կունենա այն: Հավատա՛, այդ դեպքում աշխատանքդ էլ ավելի արդյունավետ կլինի, որովհետև դու այն սիրով ես կատարել:
 
Մի՛ եղիր մաքսիմալիստ
 
Մի՛ դիր քո առջև անիրագործելի նպատակներ և հետո էլ զուր մի՛ տառապիր դրանք չիրագործելու համար:
Ձգտի՛ր լինել համբերատար և զիջող ինչպես քո, այնպես էլ շրջապատիդ մարդկանց հանդեպ:
 
Մի՛ զղջա անցյալի համար
 
Մեզանից յուրաքանչյուրը կյանքի ընթացքում արել է բաներ, որոնք կցանկանար կատարած չլինել: Պետք չէ ափսոսալ և զղջալ այն բաների համար, որոնք արդեն կատարվել են, կամ կարող էին կատարվել: Պարզապես սովորի՛ր սխալներիդ վրա. չէ՞ որ աշխարհում ամեն ինչ մարդու համար է:
 
Եվ սթրեսները չեն սպառնա ձեզ...Գոյություն ունեն նաև չորս ոչ հոգեբանական սկզբունքներ, որոնք յուրացնելով՝ դու է՛լ ավելի հզոր հակառակորդ կլինես ամենակուլ թախծին, տխրությանն ու ընկճվածությանը: Դրանք են՝
 
Մարմնամարզությամբ պարբերաբար զբաղվելը
 
Արագացնում է արյան շրջանառությունը, ցրվում են տխուր մտքերը, ֆիզիկական լարվածությունը թուլացնում է հոգեկան լարվածությունը:
 
 
Վիտամիններով  և այլ անհրաժեշտ նյութերով հագեցած սնունդը ևս անփոխարինելի «գործընկեր» է սթրեսի դեմ պայքարում: Դա է պատճառը, որ դիետաներով տարված մարդիկ գրեթե ամեն օր սթրես են ապրում:
 
Ալկոհոլը չչարաշահելը
 
Սթրեսը ալկոհոլի օգնությամբ հաղթահարելը հանգեցնում է հակառակ արդյունքի:
 
Խորը քունը
 
Քունը անփոխարինելի դեր ունի սթրեսը հաղթահարելու և առողջությունը պահպանելու գործընթացում: Փորձի՛ր քնել օրը 7-8 ժամից ոչ պակաս:
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: erkusov.com (13.03.16)
Դիտումներ: 815 | Տեգեր: Հոգեբանական | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...