Երջանիկ մարդկանց բնորոշ 8 դրսևորումներըՄեզնից շատերը սիրում են ասել, թե երջանիկ են, սակայն հոգու խորքում միշտ չէ, որ հավատում են դրան կամ իսկապես ուրախ զգում։ Երբ նայում ես շրջապատի մարդկանց, որ լավագույնն են քաղում կյանքից, իսկ դու ամեն օր մի աշխատանքի ես գնում, որը քեզ դուր չի գալիս, կրկնում ես միևնույն առօրյան, հեշտ է քո կյանքի համար բավարարված չզգալը։ Իսկ որո՞նք են երջանիկ մարդկանց սովորությունները։ Ի՞նչ են նրանք անում կյանքից լավագույնը ստանալու համար, որ մենք չենք նկատում կողքից։
 

/Հոգեկան առողջություն - Երջանիկ մարդկանց բնորոշ 8 դրսևորումները " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հոգեկան առողջություն


Երջանիկ մարդկանց բնորոշ 8 դրսևորումները
 
 
Загрузка...


Մեզնից շատերը սիրում են ասել, թե երջանիկ են, սակայն հոգու խորքում միշտ չէ, որ հավատում են դրան կամ իսկապես ուրախ զգում։ Երբ նայում ես շրջապատի մարդկանց, որ լավագույնն են քաղում կյանքից, իսկ դու ամեն օր մի աշխատանքի ես գնում, որը քեզ դուր չի գալիս, կրկնում ես միևնույն առօրյան, հեշտ է քո կյանքի համար բավարարված չզգալը։ Իսկ որո՞նք են երջանիկ մարդկանց սովորությունները։ Ի՞նչ են նրանք անում կյանքից լավագույնը ստանալու համար, որ մենք չենք նկատում կողքից։

 


 
1. Նրանք տալիս են

Երջանկությունը մեր ստացածից չէ, այլ նրանից, որ ինչ-որ բան տալիս ենք։

Բեն Կարսոն

Եթե կենտրոնանաս փողի վրա, կարող ես վստահ լինել, որ երբեք երջանիկ չես զգա քեզ։ Հետազոտություններն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ բավականաչափ գումար ունես՝ քո հիմնական կարիքները հոգալու համար, փողը կարող է միայն երկու ձևով քեզ օգնել։ Առաջինը՝ քո սոցիալական դիրքի բարելավման համար օգտագործելու և երկրորդը նվիրաբերելու դեպքում։ Անիմաստ վատնելու փոխարեն, մյուսներին օգնելու համար փողն օգտագործելով, երջանիկ մարդիկ զգում են, որ դրական ներդրում են անում աշխարհում, ինչն էլ նրանց բավարարվածության զգացում է փոխանցում։


2     Նրանք խուսափում են դրամայից

Երջանիկ մարդիկ հակված են իրենց սեփական գործին մնալ։ Մինչ որոշ մարդիկ խառնվում են մյուսների հարաբերություններին կամ սթրեսի մեջ հայտնվում նրանից, թե ով ում ինչ է ասում, երջանիկ մարդիկ ընտրում են կենտրոնանալ այն բաների վրա, ինչը նրանք կարող են կառավարել։ Սեփական կյանքին ուշադրություն դարձնելն ու մյուսներին թույլ տալն իրենց կյանքն ապրելը՝ երջանկությունը մեծացնելու պարզ ճանապարհներից մեկն է։


3     Նրանք երախտապարտ են 

Երջանիկ մարդիկ չէ, որ շնորհակալ են։ Շնորհակալ մարդիկ են, որ երջանիկ են։

Երջանիկ մարդիկ շնորհակալ են այն ամենի համար, ինչ ունեն։ Նրանք իրենց ժամանակը չեն ծախսում մյուսների ունեցածը ցանկանալու կամ էլ ավելի լավ կյանքի մասին երազելու վրա։ Փոխարենը՝ նրանք ամեն օր ժամանակ են հատկացնում մտածելու բոլոր այն բաների մասին, որոնք նրանք գնահատում են և երախտապարտ զգում դրա համար։
 


4     Նրանք լուսավոր կողմն են տեսնում

Երբ ամեն ինչ դժվարանում է, իրական երջանիկ մարդիկ հաճախ չեն սասանվում։ Ձախողումների մասին մտածելը և ամենավատ սցենարը պատկերացնելը կարող է շատերի համար լավագույն տարբերակը լինել, սակայն եթե դու իրապես ցանկանում ես երջանիկ լինել, պետք է հավատ ունենաս, որ ամեն բան լավ կլինի։
Պահպանիր լավատեսությունդ և իմացիր՝ անկախ ամեն բանից դու կարող ես կրկին ոտքի կանգնել։


5     Նրանք գնահատում են հարաբերությունները

Փողի ու կարիերայի հետևից գնալու և երկար ժամեր աշխատելու փոխարեն երջանիկ մարդիկ կենտրոնանում են մարդկանց հետ անձնական հարաբերությունների վրա։ Կյանքի ավարտին դու չես հիշի այն ժամանակը, որն անց ես կացրել աշխատավայրում։ Դու կգնահատես սեղանի շուրջ ընտանեկան հավաքույթները ու ընկերների հետ անցկացրած ժամանակը։ Մարդկանց փողից առավել գնահատելն ու կարևորելը հզոր միջոց է երջանկության հասնելու համար։

Շարունակությունը՝ այստեղ:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 537 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...