Հաճախ մարդը չի կարողանում որոշել՝ ինչպես վարվի։ Երկու տարբերակ կա, երկուսն էլ դրական կողմեր ունեն։ Օրինակ՝ առաջարկել են լավ աշխատանք, բայց քո ունեցածը տանը մոտ է, կոլեկտիվը լավն է։ Կամ՝ ուզում ես քո գործն սկսել, բայց ավելի սովոր ես վարձու աշխատող լինելուն։ Ու մի շարք ուրիշ իրադրություններ, ուր պետք է ընտրություն անել լավի ու ավելի լավի մեջ։ Ի՞նչ անենք, որ ընտրության գործընթացը դառնա պարզ ու ակնհայտ։
 

Եղե՛ք համահունչ ինքներդ ձեզ…
 

Ներքին ձայնը

- Իսկ ի՞նչ է ասում քո ներքին ձայնը։
- Իմ ներքին ձայնն անընդհատ բողոքում է.
«Տե՛ր Աստված, ինչո՞ւ ես ինձ այս ապուշի մեջ դրել»։

Որքան էլ տարօրինակ թվա, բայց դուք արդեն որոշում կայացրել եք։ Ընդ որում՝ անմիջապես տարբերակներն իմանալուց հետո։ Չեք գիտակցում ձեր արած ընտրությունը, որովհետև ենթագիտակցական որոշումը խլացնում եք ուրիշ մտքերի աղմուկով։ Չափազանց լարված եք լսելու համար ձեր սեփական որոշումը։

Դրա համար էլ որոշում 

/Հոգեկան առողջություն - Եղե՛ք համահունչ ինքներդ ձեզ… " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հոգեկան առողջություն


Եղե՛ք համահունչ ինքներդ ձեզ…
 
 
Загрузка...


Հաճախ մարդը չի կարողանում որոշել՝ ինչպես վարվի։ Երկու տարբերակ կա, երկուսն էլ դրական կողմեր ունեն։ Օրինակ՝ առաջարկել են լավ աշխատանք, բայց քո ունեցածը տանը մոտ է, կոլեկտիվը լավն է։ Կամ՝ ուզում ես քո գործն սկսել, բայց ավելի սովոր ես վարձու աշխատող լինելուն։ Ու մի շարք ուրիշ իրադրություններ, ուր պետք է ընտրություն անել լավի ու ավելի լավի մեջ։ Ի՞նչ անենք, որ ընտրության գործընթացը դառնա պարզ ու ակնհայտ։
 

Եղե՛ք համահունչ ինքներդ ձեզ…
 

Ներքին ձայնը

- Իսկ ի՞նչ է ասում քո ներքին ձայնը։
- Իմ ներքին ձայնն անընդհատ բողոքում է.
«Տե՛ր Աստված, ինչո՞ւ ես ինձ այս ապուշի մեջ դրել»։

Որքան էլ տարօրինակ թվա, բայց դուք արդեն որոշում կայացրել եք։ Ընդ որում՝ անմիջապես տարբերակներն իմանալուց հետո։ Չեք գիտակցում ձեր արած ընտրությունը, որովհետև ենթագիտակցական որոշումը խլացնում եք ուրիշ մտքերի աղմուկով։ Չափազանց լարված եք լսելու համար ձեր սեփական որոշումը։

Դրա համար էլ որոշում կայացնելու ճիշտ միջոցը քեզ խորապես զգալուն անսալն է, գտնելն է ինքնահամահունչությունը։
Մարդիկ մի զարմանալի մոլորություն ունեն, որ իրենց ներքին վիճակի համար մեղավոր են արտաքին հանգամանքները։ Իհարկե, արտաքին հանգամանքներ գոյություն ունեն, բայց եթե ուշադիր նայենք, ձեր կյանքը ձեր ընտրած ճշգրիտ պատկերն ունի։

Արտաքին հանգամանքները զարմանալի ճշգրտությամբ կրկնում են ձեր պատկերացումները ձեր մասին.

  համարում եք, որ տաղանդ չունեք և չեք գտնում ձեր տաղանդը
 
համարում եք, որ չեք կարող փող ունենալ , և չունեք
 համարում եք, որ ձեզ ոչ ոք չի նկատում, և ձեզ նույնիսկ դեմ դիմաց չեն տեսնում։

Կհարցնեք՝ «Ինչո՞ւ պիտի այդքան տարօրինակ կյանք ընտրեի»։ 

Պատասխանը պարզ է։ Դուք ընտրել եք լավ կյանքի մասին ուրիշի պատկերացումը։ Կարող է միանգամայն հրաշալի պատկերացում լինել, բայց դա ձեզ համար չէ։
Հնարավոր է՝ բաժնի պետ աշխատեք մի խոշոր բանկում։ Շքեղ կյանքի բոլոր ատրիբուտները` մեքենա, բնակարան, փող, իշխանություն, ունենաք։ Բայց եթե դուք այնպես եք աշխատանքի գնում, ինչպես կառափնարան կգնայիք, ո՞րն է ձեր կյանքի իմաստը։ Ամեն օր սպասելու եք թոշակի անցնելուն, որ մի քիչ հանգիստ ապրեք։

Եթե զբաղված եք ձեզ ուրախություն չբերող աշխատանքով, չեք կարող երջանիկ լինել։ Օրերով երազելու եք ուրիշ կյանքի մասին, բայց երազները դատարկ երազ էլ մնալու են։

Փակուղուց դուրս գալու համար հարկավոր է դադարեցնել այդ անմտությունը և անսալ ինքդ քեզ։ Այդ ժամանակ կհայտնվի զարմանալի աշխարհը։
Անհեթեթությունը դադարեցնելու առաջին քայլը մի տեղ գտնելն է, ուր ձեզ պարզապես լավ կզգաք։ Դա կարող է այգում զբոսանքը լինել, գետում լողալը, հեծանիվ քշելը, առավոտյան վազքը կամ մայրամուտը դիմավորելը։ Այդ պահին դուք արձագանքած կլինեք ձեզ։ Մտապահեք այդ զգացողությունը։ Դա ձեր չափանշային վիճակն է։

Հիմա տեսնենք՝ ինչպես դա օգտագործենք։ Օրինակ՝ ձեզ նոր աշխատանք են առաջարկել։ Սկզբում խոսում եք պայմանների մասին։ Դա նորմալ է, բայց այդպես դուք պարզապես տեղեկացվեցիք։ Հիմա փողի ու կարիերայի մասին մտքերը մի կողմ դրեք ու քայլեք նոր աշխատատեղի միջանցքներով ու սենյակներով։ Զգացեք մթնոլորտը։ Ականջ դրեք ձայներին ու հոտերին։ Ձեզ հարց տվեք՝ որքանով է համահունչ ձեզ հետ այդ տեղը։ Հենց այնպես կուզեի՞ք այստեղ գալ, նստել , շփվել։ Եթե ձեր չափանշային վիճակի հետ ինչ-որ բան անհամահունչ է,  այստեղ աշխատելու գալ չարժե։ Ձեզ համար այստեղ վատ կլինի։ Դուք մշտապես ներքին լարվածություն կզգաք՝ անկախ փողից ու պաշտոնից։

Նույն մեթոդից կարող եք օգտվել մեքենա կամ բնակարան գնելիս։ Ինքնահամահունչության մեթոդը ունիվերսալ է և հարմար է ձեր կյանքի ցանկացած ոլորտում։
Եթե նախատեսել եք որևէ բան անել, բայց այդ մասին մտածելիս ծանրության ու տագնապի զգացում եք ունենում, ուրեմն դա պետք չէ անել։ Դա ձեզ համար չէ։

Եթե լավ կյանք եք ուզում, ձեզ հետ համահունչ եղեք։

Կոնստանտին Շերեմետև
  



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: erkusov.com (09.03.16)
Դիտումներ: 420 | - Վարկանիշ -: 0.0/0