Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հոգեկան առողջություն


Դարձրե´ք շփումը հաճելի
 
 


   

Մենք բոլորս ամենօրյա մեր կյանքում գրեթե միշտ հանդիպում ենք բազմաթիվ անծանոթ մարդկանց, որոնց հետ պետք է շփվենք թեկուզև ոչ այնքան շատ, և ոչ այնքան խորը, բայց այդ կարճ ժամանակահատվածում փորձենք այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ մեզանից հետո թեկուզև քիչ, բայց դրական ազդեցություն թողնենք:

Երևի Ձեզանից շատերն են ծանոթ «թիթեռի էֆեկտ»  արտահայտությանը: Այս արտահայտությունը մատնանշում է այն փաստը, որ հարաբերությունների վրա նույնիսկ ամենաչնչին ազդեցությունը մեծ և անկախատեսելի հետևանքներ կարող է ունենալ, այսինքն մեզնից հետո միշտ փորձենք այնպիսի դրական ազդեցություն թողնել, որ ապագայում նույն դրականը վերադառնա  ավելի մեծ չափերով:

Առաջինը, որ գրեթե բոլոր մարդկանց հաճելի է, խոսակցի մեջ տեսնել ընդհանուր զարգացվածություն և նաև տեղեկացվածություն ոչ միայն տեղական նորություններից, այլ նաև աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից:

Երբ Դուք արդեն ունենք խոսելու նյութ, ապա անցնենք խոսակցություն սկսելուն: Շատ կարևոր է մուտքը, այսինքն խոսակցությունը սկսելը: Քանի որ ժպիտը համաձայնության նշաններից մեկն է համարվում, ապա փորձենք առաջին իսկ բառից մի փոքր ժպիտ տալ Ձեր դեմքին, այնուհետև կամաց-կամաց ժպիտը ավելի մեծացնենք, որը դիմացինին կստիպի ավելի ընդունված զգալ և այդ ընթացքում չմոռանաք նայել խոսակցի աչքերին:

Խոսակցությունը կարելի է շարունակել` դիմացինին հարցեր տալով նրա անձի և հետաքրքրությունների մասին: Սա մի ձև է, որով արտահայտում ենք մեր ուշադրությունը, բայց փորձեք «փակ» հարցեր չտալ, որոնք սահմանափակվում են «այո» կամ «ոչ» պատասխաններով:

Ուշադի’ր լսեք խոսակցին, քանի որ մարդիկ միշտ խոսում են այն մասին, ինչ սիրում են, և ըստ դրա էլ արդեն ավելի հեշտ կլինի Ձեզ համար կողմնորոշվել, թե ինչ ուղղությամբ կարելի է տանել խոսակցությունը:

Զրույցի ընթացքում փորձեք ավելի շատ օգտագործել «դու» կամ «Դուք» բառերը, քան «Ես»-ը:

 

Շարունակությունը՝ կարդալ այստեղ կամ լսել հոլովակում:
 



Տարածել...


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: 10.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: erkusov.com (10.03.16)
Դիտումներ: 559 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...