Բարձրացնել հետույքը եւ ազատվել ցանցերի սադրիչ ազդեցությունից


«Հարգելի «Մտերմիկ զրույցներ» , ես նամակներ գրել չեմ սիրում, ընդհանրապես` գրել չեմ սիրում, սակայն, ընդգրկված լինելով սոցցանցերում, նկատեցի, որ առանց գրելու չի լինում 
մի տեսակ գրելացավ կա այս ցանցերում և ամենքը առավոտից-իրիկուն գրում են, ջնջում են, ընկերանում են, բաժանվում են, քննադատում են, գովաբանում են...

Մի խոսքով, սոցցանց ասվածը իրոք, ցանց է, րը անգամ ինձ է գրավել, ինչ անեմ, ինչպես ազատվեմ էս ցանցերից»,- գրում է 20-ամյա Հայկ Ավետիսյանը: [...] /Հոգեկան առողջություն - Բարձրացնել հետույքը և ազատվել ցանցերի ազդեցությունից " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հոգեկան առողջություն


Բարձրացնել հետույքը և ազատվել ցանցերի ազդեցությունից
 
 
Загрузка...


«Հարգելի «Մտերմիկ զրույցներ» , ես նամակներ գրել չեմ սիրում, ընդհանրապես` գրել չեմ սիրում, սակայն, ընդգրկված լինելով սոցցանցերում, նկատեցի, որ առանց գրելու չի լինում, մի տեսակ գրելացավ կա այս ցանցերում եւ ամենքը առավոտից-իրիկուն գրում են, ջնջում են, ընկերանում են, բաժանվում են, քննադատում են, գովաբանում են, մի խոսքով, սոցցանց ասվածը իրոք, ցանց է, րը անգամ ինձ է գրավել, ինչ անեմ, ինչպես ազատվեմ էս ցանցերից»,- գրում է մեզ 20-ամյա Հայկ Ավետիսյանը:

Բարձրացնել հետույքը եւ ազատվել ցանցերի սադրիչ ազդեցությունից



Այս կարգի նամակներ մենք էլի էինք ստացել եւ մտորում էինք դրանց ընդհանրական պատասխաններ տալու ձեւերը: Իրականում, այդ պատասխանները մենք չգտանք , քանի որ իրոք, հեշտ չէ խորհուրդներ տալ մի բանի մասին, որում ինքդ եւս ընդգրկված ես եւ քեզ նույնպես սոցցանցային այս սարդոստայնը երբեմն տանում է հեռու եւ ի վերջո, չի հասցնում ոչ մի տեղ: Սակայն, իրոք, խնդիրը կա եւ իրոք` այդ խնդրի լուծման ուղիները տարբեր կարող են լինել եւ բազմազան: Ուստի, որոշեցինք պատմել մեր մասին, պատմել այն ապրումների, բարկությունների, ուրախությունների , մի խոսքով, այն բոլոր հոգեվիճակների մասին, որ մենք եւս ունենում ենք սոցցանցերի գերին դառնալուց ի վեր: Վերջերս տարածվեց մի տեղեկություն, ըստ որի սոցցանցերում ակտիվ երիտասադարներին է հատում ներամփոփվածությունը, ընկճախտը (դեպրեսիա), շրջապատից կտրված լինելը եւ այս կարգի այլ արատներ եւ վիճակներ:

Եվ սա բնական է, պատկերացրեք մարդ, ով օրվա բոլոր ժամերն անցկացնում է համակարգչի առջեւ, նախ` աչքերն են վնասվում, հետո` լսողությունը եւ ամենից կարեւորը` հոգեկան աշխարհը: Այդ կարգի մարդիկ այլեւս դժվարությամբ են շփվում իրական մարդկանց հետ, ռեալ կյանքը նրանց համար դառնում է տաժանակրություն, այս կարգի մարդիկ իրենց օրը չեն պատկերացնում առանց համակարգչի եւ անգամ հարազատների վիշտը, մահը եւ այլ արտակարգ իրավիճակներ «տեղափոխում են» ցանցերից ներս եւ փոխանակ հարազատի վշտի պահին առավոտից-իրիկուն գտնվեն այդ հարազատի կողքին, բռնեն նրա ձեռքը եւ մխիթարեն, հետույքները չեն բարձրացնում աթոռներից եւ տուփին են հանձնում իրենց տխրությունը եւ այդ տուփի միջոցով են հայտնում իրենց ցավակցությունը: Չենք չափազանցնում, կան այս դեպքերը եւ դրանք արդեն քանակից վերածվում են որակի:

 

 


Հիշեք նաև այն դեպքը, երիտասարդ մայրը այնքան երկար էր նստել համակարգչի առջեւ, որ օրերով մոռացել էր կերակրել իր մանկանը, արդյունքում` երեխան մահացավ հյուծվածությունից:

Իմ խորհուրդը շատ կարճ է` իրական կյանքը մարդային շփումներից է բաղկացած եւ մարդը մարդու հետ պետք է շփվի ոչ թե վիրտուալ եւ հորինված աշխարհում, այլ` իրական կյանքում: Կարո ՞ղ եք այդպես ապրել` ուրեմն, արեք այդ բանը, չե ՞ք կարող` ուրեմն ձեր իսկ մահվան համար չմեղադրեք ոչ մեկին; Գուցե դաժան է, բայց այդպես եմ կարծում, հոգեբանությունը մարդ-մարդ հարաբերություներին է վերաբերում եւ այդ հարաբերությունների մասին է եւ ոչ թե մարդ-տուփ երեւակայական հարաբերությունների:

Ամեն ինչ չափավորության եւ չափի մեջ է ճիշտ, հաճելի եւ առողջարար: Ողջ եղեք:


Աղբյուր



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: erkusov.com (23.08.12)
Դիտումներ: 5418 | Տեգեր: ինտերնետ կախվածություն, սոցիալական ցանցեր, Հոգեբանական | - Վարկանիշ -: 0.0/0