Ընդհատել վերահսկողությունը նշանակում է թուլանալ և դադարեել մտահոգվել այն մասին, թե ինչ կլինի հետո:
 
Ազատվե՛ք վերահսկողությունից և սկսեք վայելել կյանքը

Չէ՞ որ ցանկացած հարցի լուծման հանգեցնում են բազմաթիվ ճանապարհներ. Ինչու՞ փորձել ամեն գնով պնդել, որ միայն մեր տարբերակն է նախընտրելին: Թույլ տվեք կյանքին ցույց տալ ձեզ խնդրի լուծման այլ եղանակ:  Միգուցե այն կլինի շատ ավելի լավը: /Հոգեկան առողջություն - Ազատվե՛ք վերահսկողությունից և սկսեք վայելել կյանքը " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հոգեկան առողջություն


Ազատվե՛ք վերահսկողությունից և սկսեք վայելել կյանքը
 
 
Загрузка...



Ընդհատել վերահսկողությունը նշանակում է թուլանալ և դադարեել մտահոգվել այն մասին, թե ինչ կլինի հետո:
 
Ազատվե՛ք վերահսկողությունից և սկսեք վայելել կյանքը

Չէ՞ որ ցանկացած հարցի լուծման հանգեցնում են բազմաթիվ ճանապարհներ. Ինչու՞ փորձել ամեն գնով պնդել, որ միայն մեր տարբերակն է նախընտրելին: Թույլ տվեք կյանքին ցույց տալ ձեզ խնդրի լուծման այլ եղանակ:  Միգուցե այն կլինի շատ ավելի լավը:

Ի՞նչ է նշանակում ազատվել վերահսկողությունից

Վերահսկողությունն այն է, երբ մենք ցանկացած գնով ձգտում ենք, որ աշխարհը համապատասխանի մեր ցանկություններին: Երբ որևէ իրավիճակ մեզ դուր չի գալիս, փորձում ենք «ծնկով կոտրել այն», հարմարեցնոլ մեզ: Իսկ երբ դա մեզ չի հաջողվում, ապրում ենք լարվածություն, չարություն, սթրես և այլ տհաճ զգացողություններ:

Բայց չարժե մտածել, որ վերահսկողությունը ազատ արձակելով՝ դուք փակում եք աչքերը, հանգիստ ժեստով ծալում ձեռքերը և լողում կամայական հոսանքով, ինչպես քամուց քշվող տերևը: Ամենևին ոչ: Թողե՛ք վերահսկողությունը և դարձեք դիտորդ: Ազատվե՛ք պահանջմունքից՝ անվերջ ստուգել ձեր յուրաքանչյուր քայլն ու այլ մարդկանց գործողությունները: Հանգիստ հետևեք նրան, ինչ տեղի է ունենում:  Չէ՞ որ բոլոր հարցերը  վաղ թե ուշ լուծվում են, եթե անգամ սկզբում դրանք մեծ մտահոգություն էին պատճառում և թվում էին բոլորովին անլուծելի:

Դուք միայն մեկ խնդիր ունեք՝ հասկանալ, թե ինչ եք ուզում և հստակ պատկերացնեք դա ձեզ համար:

Ապա ուղարկեք ձեր «պատվերը» բարձրագույն ուժերին ու նետեք այն ուղեղից:  Հետո արդեն ամեն ինչ կլինի ինքնըստինքյան:
Դադարե՛ք դիմակայել արտաքին աշխարհին, վիճել, հակադրվել, ամեն կերպ ապացուցել ձեր ճշմարտացիությունը, ցուցում տալ ուրիշներին, թե ինչպես պետք է վարվեն: Թույլ տվեք՝ իրավիճակը կարգավորվի ինքն իրեն, առանց ձեր միջամտության:

Հաջող գործողությունների ալգորիթմը

Առաջին հերթին հստակ սահմանեք, թե ինչ եք ուզում: Չէ՞ որ շատ բաներ չեն  իրականանում այն պատճառով, որ  բացակայում է մեր ցանկության հստակ պատկերը: Այն պատճառով, որ անորոշ է կամ՝ հակառակը, ծանրաբեռնված ավելորդ դետալներով:  Ուստի կարճ ու հստակ արտահայտեք, թե ինչ եք ուզում: Պատկերացրեք ցանկալի արդյունքն այնպես, կարծես այն արդեն վրա է հասել: Մտովի ուրախացեք դրանով: 

Հրաժարվե՛ք կասկածներց: Հեռու՛ վանեք դրանք: Շատերին անմիջապես տիրում են բացասական մտքերը՝ «Օ՜, դա ինձ մոտ չի ստացվի, որովհետև...»,- և սկսվում է պատճառների թվարկումը:  Արդյունքում թաղվում եք կասկածների տակ… Դա չպետք է լինի: Հեռու՛ վանեք կասկածները: Փչեք դրանց վրա, թող ցրվեն: Ձեզ անհրաժեշտ է միայն ցանկության իրականացման պատկերը:

Որսացե՛ք բարձրագույն ուժերի հուշումները

Այն բանից հետո, երբ հստակ ձևակերպեք ձեր ցանկությունը, սկսեք որսալ  բարձրագույն ուժերի ակնարկները (տիեզերքի, կամ անվանեք այնպես, ինչպես ուզում եք): Միշտ զգո՛ն եղեք, նկատե՛ք նշանները:

Ինչպե՞ս է դա պատահում: Լինում է՝ դուրս ես գալիս տնից, և ամեն ինչ բարեհաջող է ընթանում, եղանակը լավ է, տրանսպորտն անմիջապես մոտենում է, ամեն ինչ դասավորվում է ցանկալի կերպով:  Նշանակում է ժամանակը բարեհաճ է ձեր հանդեպ: Գործե՛ք, բռնեք հաջողության շղթան:
Իսկ եթե դուրս եք գալիս տնից, և հանկարծ անձրև է սկսվում, իսկ դուք մոռացել եք հովանոց վերցնել, վազում եք ավտոբուսին հասնելու համար, բայց ոլորում եք ոտքը, ջարդում կոշիկի կրունկը... Նշանակում է իրավիճակը բարեբեր չէ ձեզ համար: Շրջվեք ետ: Հարկ կլինի փոխել պլանները, սպասել ավելի բարեհաճ ժամանակի:

Եվ այսպես, անընդհատ: Որսացե՛ք նշանները, զգացե՛ք իրավիճակը: Եղեք որսորդի պես, ով սպասում հարմար պահին զոհին բռնելու համար: Այս դեպքում դուք հրաժարվում եք վերահսկողությունից: Չեք ջանում իրավիճակը հարմարեցնել ձեզ: Ընդհակառակը, սերտաճում եք դրա մեջ, կարծես միաձուլվում և հոսում նրա հետ: Թուլացեք, և այն կտանի ձեզ այնտեղ, որտեղ պետք է: Թույլ տվեք՝ այն տանի ձեզ անհրաժեշտ տեղը:

Մի՛ ծախսեք ժամանակն ու ուժերը մշտական վերահսկողության վրա:  Անդադար ունայնությունը ժամանակ և ջանքեր է խլում: Մինչ դուք փորձում եք իրավիճակը «ձևել» ձեզ հարմար տարբերակով, բաց եք թողնում հնարավորությունները, որոնք հայտնվում են ձեր ճանապարհին:  Դրանք դուք պարզապես չեք նկատում:

Ինչպե՞ս է դա աշխատում

Գաղտնիքն այն է, որ մենք  ամեն ինչ անում ենք սեփական ձեռքերով: Կա մի ասացվածք. «Աստված չունի այլ ձեռքեր, քան մերը»: Ուրեմն ինչու՞մ է տարբերությունը: Բանն այն է, որ երբ մենք դադարում ենք միջամտել և ջանք թափել ամեն ինչ վերահսկելու համար, Տիեզերքը սկսում է բարեհաճ լինել մեր հանդեպ: Ինչու՞ է այն օգնում է մեզ: Որովհետև մենք տեղավորվում ենք իր էներգետիկ հոսքերի մեջ և հոսում ենք դրանց հետ, այլ ոչ  հակառակվում: Մենք դադարում ենք խարխափել ալիքի դեմ՝ սպառելով մեր ուժերն ու թուլանալով:

Այս կանոնը գործում է բոլոր իրավիճակներում՝ աշխատանքում, անձնական հարաբերություններում,  մտերիմների,  ընկերների, բարեկամների, երեխաների հետ շփումներում: Այն աշխատում է նաև կարևոր կենսական հարցերի լուծման դեպքում: 

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: erkusov.com (12.03.16)
Դիտումներ: 461 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...