Խելամտորեն ընտրված դիպուկ հարցերը շատ բան կարող են հուշել դիմացինիդ մասին։ Անկաշկանդ խոսակցության գրավականը  ճիշտ ընտրված հարցերն են։ Այս հոդվածում մենք առանձնացրել ենք 25 դիպուկ հարց, որոնք շատ բան կարող են հուշել զրուցակցիդ մասին։ 

/Հոգեկան առողջություն - 25 խելացի հարցեր, որոնցով կարող ես բացահայտել դիմացինիդ " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 21.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հոգեկան առողջություն


25 խելացի հարցեր, որոնցով կարող ես բացահայտել դիմացինիդ
 
 


   

Մարդկանց ավելի շատ դատեք ըստ իրենց հարցերի, քան ըստ պատասխանների:

Վոլտեր

Խելամտորեն ընտրված դիպուկ հարցերը շատ բան կարող են հուշել դիմացինիդ մասին։ Անկաշկանդ խոսակցության գրավականը  ճիշտ ընտրված հարցերն են։ Այս հոդվածում մենք առանձնացրել ենք 25 դիպուկ հարց, որոնք շատ բան կարող են հուշել զրուցակցիդ մասին։ 

 

25 խելացի հարցեր, որոնցով կարող ես բացահայտել դիմացինիդ

 

1. Ո՞րն է քո մանկության լավագույն հուշը։

Այս հարցը միշտ մարդկանց ստիպում է ժպտալ և հաճախ հումորային կամ սրտաճմլիկ խոսակցության սկիզբ դառնում, խոսակցություն ընտանիքի, ճանապարհորդությունների, արձակուրդների, ավանդույթների, հույսերի, երազանքների ու մանկության ընկերների մասին։ Մարդու մասին շատ բան կարելի է իմանալ, երբ նա կիսվում է մանկության հիշողություններով։ 

 

2. Եթե հնարավորություն ունենայիր կյանքդ վերստին սկսել, ի՞նչն այլ կերպ կանեիր։ 

Այս հարցի պատասխանը կարող է պատկերացում տալ զրուցակցի հոգեվիճակի, խոցելի կողմերի, հույսերի ու երազանքների մասին։ Ափսոսանքների կամ չիրագործված ցանկությունների մասին խոսակցությունը հաճախ թույլ է տալիս տեսնել դրանք իրագործելու նոր հնարավորությունները կամ անհրաժեշտ փոփոխությունը կատարելու վստահություն հաղորդել։

 

3. Ինչպե՞ս հանդիպեցիք իրար։

Սա շատ լավ հարց է, որը կարելի է ուղղել սիրահար զույգին։ Վերհիշելով իրենց հանդիպման պատմությունը՝ նրանց փոխհարաբերություններն ավելի կուռ են դառնում: Հանդիպման երջանիկ հուշերն ավելի են մոտեցնում իրար սիրահարներին։ Դա նրանց վերամիավորվելու հնարավորություն է տալիս, իսկ դու հնարավորություն ես ստանում ավելի շատ բան իմանալ նրանց անցյալի և նրանց սիրային հարաբերությունների մասին։

 

4. Ի՞նչով ես ամենից շատ հպարտանում։

Այս հարցը մարդկանց մոտ վստահություն է առաջացնում, որ դու հետաքրքրված ես իրենցով։ Բոլորն էլ ցանկանում են կայացած ու հպարտ զգալ։ Այս հարցը հնարավորություն է տալիս մարդուն կիսվել իր ձեռքբերումներով՝ առանց գոռոզ անձնավորության տպավորություն թողնելու։ Այս հարցի պատասխանը թույլ կտա պատկերացում կազմել այն մասին, թե մարդ ամենից շատ ինչն է գնահատում այս կյանքում։

 

5. Ի՞նչ երաժշտություն ես սիրում։

Մեր հավանած երաժշտությունը որոշակի պատկերացում է տալիս դիմացինին մեր մասին։ Դրանում արտացոլվում են մեր երազանքներն ու մոտեցումները։ Մենք սովորաբար հաճույքով լսում ենք այն երաժշտությունը, որը հոգեհարազատ է մեզ։

 

6. Եթե ճանապարհորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կուղևորվեիր և ինչո՞ւ։  

Այս հարցը ոչ միայն ճանապարհորդական փորձառություններով կիսվելու հնարավորություն է ընձեռում, այլև հնարավորություն տալիս գաղափար կազմել զրուցակցի հետաքրքրությունների ու անձնային որակների մասին։  

 

7. Եթե քո ունեցած բոլոր բաներից ընդամենը հինգ բան պահելու հնարավորություն ունենայիր, ո՞ր հինգ բաները կընտրեիր։  

Այս հարցն իսկապես խորհելու տեղիք է տալիս մարդկանց։ Մենք այնքան կապված ենք մեր ունեցածի հետ, սակայն ընդամենը մի քանի բաներ կան, առանց որոնց մենք չենք կարող պատկերացնել մեր կյանքը։ Երբ մարդիկ սկսում են թվել այդ բաները, կարողանում ես հասկանալ, թե նրանք ինչն են ամենից ավելի բարձր գնահատում։

 

8. Դպրոցի ո՞ր ուսուցիչն է ամենամեծ ազդեցությունը գործել վրադ։  

Ուսուցիչները կարող են առանցքային դեր խաղալ մեր մեջ ուսման հանդեպ սերը զարգացնելու, մեր տարերքները բացահայտելու ու մեր թաքնված ընդունակությունները բացահայտելու գործում։ Երբեմն հենց ուսուցիչներն են այն մարդիկ, ովքեր ոգեշնչում են մեզ, հավատում մեր ուժերին ու պարզապես լավագույնը ցանկանում մեզ համար։

 

9. Ի՞նչ կցանկանայիր, որ գրված լիներ տապանաքարիդ վրա։

Թեպետ սա մի փոքր ռիսկային հարց է, այն հնարավորություն է ընձեռում մտածել, թե ինչպես ենք մենք ցանկանում հիշվել և ինչ ավանդ ենք ցանկանում թողնել։

 

10.  Ո՞րն էր կյանքիդ ամենաբախտորոշ պահերից մեկը։

Բախտորոշ պահերը հաճախ համընկնում են կյանքի անցումային փուլերի հետ՝ մահվան, ամուսնալուծության, աշխատանքի կորստի և այլն։ Հենց այս պահերին է, որ մենք ստիպված ենք լինում կտրուկ փոփոխությունների գնալ։ Դժվար պահերին մեզ ուժ է գալիս, և մենք կարողանում ենք վերահսկել մեր էմոցիաները։

ամբողջական՝ կարդա հոլովակում:

 



Տարածել...


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: 10.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: erkusov.com (10.03.16)
Դիտումներ: 1291 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...