10 գաղտնիք դրական տրամադրվածություն ունենալու համար
Մենք անընդհատ ենթարկվում ենք բացասական էներգիայի ազդեցությանը, որը անխուսափելիորեն կա մեր շրջապատում: Միշտ չէ, որ մենք կարող ենք պաշտպանվել բացասական էներգիայի աղբյուրներից, սակայն հնարավոր է այնպիսի սովորություններ ձեռք բերել, որոնք կօգնեն դրական մնալ:

1  Դրականը բացասականի մեջ

Բացասականը միշտ կարելի է դրական էներգիայի փոխակերպել, որը քեզ առաջ կմղի: Փորձիր որևէ դրական բան գտնել այն բացասականի մեջ, որը պատահում է քեզ հետ: Յուրաքանչյուր բացասական բան այս կյանքում ինչ-որ դրական բան ունի իր մեջ, որը պետք է գտնել: Ի վերջո մենք սովորում ենք բոլոր այն վատ բաներից, որոնք պատահում են մեզ հետ:

/Հոգեկան առողջություն - 10 գաղտնիք դրական տրամադրվածություն ունենալու համար " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հոգեկան առողջություն


10 գաղտնիք դրական տրամադրվածություն ունենալու համար
 
 
Загрузка...


Մենք անընդհատ ենթարկվում ենք բացասական էներգիայի ազդեցությանը, որը անխուսափելիորեն կա մեր շրջապատում: Միշտ չէ, որ մենք կարող ենք պաշտպանվել բացասական էներգիայի աղբյուրներից, սակայն հնարավոր է այնպիսի սովորություններ ձեռք բերել, որոնք կօգնեն դրական մնալ:

10 գաղտնիք դրական տրամադրվածություն ունենալու համար

1  Դրականը բացասականի մեջ

Բացասականը միշտ կարելի է դրական էներգիայի փոխակերպել, որը քեզ առաջ կմղի: Փորձիր որևէ դրական բան գտնել այն բացասականի մեջ, որը պատահում է քեզ հետ: Յուրաքանչյուր բացասական բան այս կյանքում ինչ-որ դրական բան ունի իր մեջ, որը պետք է գտնել: Ի վերջո մենք սովորում ենք բոլոր այն վատ բաներից, որոնք պատահում են մեզ հետ:

2  Ժամանակ տուր ինքդ քեզ

Երբ ինչ-որ բացասական բան է կատարվում քեզ հետ, ժամանակ տուր դրան, որ անցնի: Այն օգնում է զարգացնել ինքնակառավարումը և օգնում է դրական էներգիա հավաքել: Ժամանակը բուժում է, այն կարող է վերականգնել ինքնավստահությունդ ու դուրս գալ այն բացասականի դեմ, որը կյանքում անխուսափելիորեն պատահում է:

3  Մի՛ վախեցիր

Վախդ երբեք ցույց մի տուր բացասական ուժերին: Ինչպես որսը, երբ նրանք տեսնեն վախդ, կշրջապատեն ու կգերեն մութ էներգիայի մեջ: Քաջ եղիր ու շարունակիր անել այն, ինչին հավատում ես: Դու կտեսնես, թե ինչպես է բացասական էներգիան փոխակերպվում դրական աուրայի:

4  Դրականը կիսելը

Դու պետք է կարողանաս տարածել ու դուրս հանել այն դրական էներգիան, որը կա քո մեջ: Այն ավելացրու ինչ-որ մեկի կյանքին ու թույլ տուր նրանց լիցքավորվել դրանով: Կիսիր ուրախությունն ու ինքնավստահությունը մարդկանց հետ ու այն հետադարձ դրական մտքեր ու զգացմունքներ կծնի քո կյանքում: Թող, որ բոլորն ուրախ լինեն միասին:

5  Ընդունիր քննադատությունները

Քննադատությունը իրականում օգնում է դրական արժեք ստեղծել քո մեջ: Սովորիր քննադատներին առողջ կերպով ընդունել: Նրանց ընդունիր որպես կատարելագործվելու հնարավորություն` նրանց դիտարկումներն օգտագործելով ավելիին ու լավագույնին ձգտելու համար: Քննադատելուն դրական տեսանկյունից նայելու մեկ այլ միտք է այն, որ դու այնքան լավն ես, որ նկատվում ես, ու այնքան բախտավոր, որ քեզ հնարավորություն է ընձեռվում կատարելագործվել:

6  Հեռացիր

Միշտ չէ, որ հեռանալը վատ է: Բացասական էներգիայից պետք է հեռանալ: Դուրս արի այդ էներգիայի շրջանակից ու դրական էներգիա գտիր ու խորը շունչ քաշիր: 

7  «Ինքնահիպնոս»

Երբ զգաս, որ բացասականը պատում է քեզ, փորձիր ինքդ քեզ «հիպնոսացնել»: Հիշիր ու թվարկիր քո բոլոր դրական արժեքները, ձեռքբերումները, որոնք ունեցել ես, ու այն գովելի բառերը, որոնք լսել ես: Սեփական ուժերին հավատալը չափազանց կարևոր է դրական լինելու համար: Ինքնավստահությունը հաջողության գաղտնիքն է:

8  Խոսիր դրական ինչ-որ մեկի հետ

Այն, ինչ տալիս ես, հաճախ հետ ես ստանում: Եթե դու դրական խոսես մյուսների հետ, ամենայն հավանականությամբ, նրանք էլ նույնը կանեն քեզ համար: Ժամանակդ անցկացրու դրական մարդկանց հետ: Թույլ տուր նրանց կիսել քեզ հետ իրենց դրական արժեքները, որ ունեն իրենց մեջ, ու նրանց հետ կիսվիր քո դրական էներգիայով:

9  Դրական մտքեր կարդա

Ոգեշնչող մտքեր գտիր ու գրի առ դրանք քո նոթատետրում: Երբ սկսես քեզ ճնշված զգալ, կարդա այդ տողերը: Այս տողերը դրական էներգիա կփոխանցեն քեզ ու քեզ էներգիայով կլցնեն: Բացի դրանից, ոգեշնչող տեսանյութերն ու հոդվածները նույնպես կարող են դրական էներգիայի աղբյուր լինել քեզ համար:

10  Մարմնամարզություն

Մարմնամարզությամբ զբաղվելը կարող է օգնել քեզ դրական մնալ: Այն կարող է նաև հանգստացնել ու ուժ տալ, երբ ընկճված ես: Վազիր կամ ժամանակ անցկացրու մարզասրահում: Օրգանիզմիցդ տոքսինների դուրս գալով` դու կզգաս, որ բացասական էներգիան նույնպես դուրս է գալիս քեզնից: Դու ոչ միայն դրական կմնաս, այլև առողջ կլինես:


Ներդաշնակության 6 կանոնները 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 772 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...