Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 24.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » ՀԱՐՄՈՆԻԱ & ՍԵՐ » Կանայք


Սխալներ, որ կանայք թույլ են տալիս տղամարդկանց հետ շփվելիս
 
 


   erkusov.com


Տղամարդու և կնոջ հարաբերությունը բարդ հոգեբանական խաղ է, որը կա՛մ ավարտվում Է հարսանիքով, կա՛մ էլ բաժանումով և սկանդալներով։ Նշենք մի քանի առավել տարածված սխալներ, որոնք կատարում են կանայք հակառակ սեռի հետ հարաբերություններում՝ այդպիսով վանելով տղամարդկանց իրենցից ու զրկելով իրենց սիրուց և ուրախությունից։
 
 

1. Սիրահարվելով՝ կինը աշխատում է անընդհատ լինել սիրելի մարդու կողքին։ Եթե դա նրան չի հաջողվում (ասենք՝ աշխատանքի բերումով) նա սկսում է զանգահարել, SMS-ներ և էլ. նամակներ ուղարկել։ Որոշ տղամարդկանց այդ ամենը դուր է գալիս (հատկապես նրանց, որոնք ինքներն էլ սիրահարված են այդ կնոջը) և նրանց անչափ գրավում է այդ կանանց կողմից իրենց ուղղված ցանկացած ուշադրության դրսևորում։ Սակայն այն տղամարդկանց, որոնք դեռևս չեն կողմնորոշվել իրենց զգացմունքներում, դա կարող է վախեցնել։ Բացի այդ՝ այն կինը, որը ինչպես հատակի շոր ընկած է ոտքերի առջև, տղամարդու մոտ գրավելու ոչ մի ցանկություն չի առաջացնում և թուլացնում է նրա նկատմամբ հետաքրքրությունը։ Թույլ տվեք նրան նախաձեռնությունը իր ձեռքը վերցնել և զգալ իրեն իսկական տղամարդու պես։

2. Շատ հաճախ կանայք առաջին իսկ հանդիպման ժամանակ սկսում են խոսել իրենց թերությունների մասին՝ (այն մասին, թե որքան գեր են, թե որքան կցանկանային, որ իրենց չափից մեծ քիթը փոքր լիներ և այլն) այսպիսով «առաջարկելով» տղամարդուն հաճոյախոսել։ Ինքնաքննադատությունը բնավորության ողջունելի գիծ է, սակայն ոչ այս դեպքում, քանի որ տղամարդը կարող է հավատալ դրան և հեռանալ՝ փնտրելու համար ավելի գրավիչ կնոջ։

3. Չի կարելի նաև առաջին հանդիպման ժամանակ խոսել ձեր խնդիրների և նախկին ընկերների մասին։ Խոսելով ձեր խնդիրների մասին՝ դուք նրան կարող եք թվալ դեպրեսիվ, նյարդայինի մեկը, ով ծանրաբեռնում է իր խնդիրներով նույնիսկ առաջին պատահածին։ Իսկ խոսելով ձեր նախկին ընկերների կամ ամուսնու մասին՝ տպավորություն կստեղծեք, որ դեռևս անտարբեր չեք կամ որ անտակտ եք։

4. Կարիք չկա առաջին հանդիպման ժամանակ հագնվել նորաձևության վերջին ճիչով (այն, ինչը սազում է նիհար մոդելներին, երբեմն սարսափելի տեսք է հաղորդում սովորական կանանց)։ Պետք չէ հագնել հայտնի ապրանքանիշերի շատ թանկ հագուստ. դրանով դուք կվախեցնեք նրան։
Եղեք բնական և վստահ, այդ դեպքում դուք չեք կատարի հիմար սխալներ, իսկ եթե անգամ սխալվեք, ապա դա կդիտվի որպես ձեր շփման յուրահատուկ ոճ։
 




Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: 06.08.14 | Հեղինակ: erkusov.com

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: erkusov.com (06.08.14) | Հեղինակ: erkusov.com
Դիտումներ: 1218 | Տեգեր: սիրախաղ, կանայք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...