Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » ՀԱՐՄՈՆԻԱ & ՍԵՐ » Կանայք


Կանայք և իմիջը. Քո ոճի փոքրիկ գաղտնիքները
 
 
Загрузка...


 
Կանայք և իմիջը. Քո ոճի փոքրիկ գաղտնիքներըՈւնենալ  սեփական  ոճ,  ասել  է թե  լինել կայացած անհատ, մնալ ինքդ  քեզ  հետ: Այսօր հետաքրքիր  մի  մղում  է  նկատվում հայուհիների մոտ, նրանք  ցանկանում  են հագնել  այն ինչ իրենց ընկերուհիները`  կորցնելով  իրենց  «ես»-ը:
Գոյություն  ունեն  հստակ  ձևավորված  ոճեր, որոնք  լրացնելով   կերպարդ, թույլ  են տալիս լինել  նորաձև  և  էլեգանտ միաժամանակ, այլ  կերպ  ասած`   մեկ  վրձնահարվածով ամբողջացնում  են արտաքին  տեսքդ:
 
ԴԱՍԱԿԱՆ
 
Կանայք, որոնք  դասական  ոճի  կողմնակիցներն  են, առանձնանում  են  երկար  և  հարթԿանայք և իմիջը. Քո ոճի փոքրիկ գաղտնիքները վարսերով, որը  թույլ  է  տալիս  ցանկացած  ձևափոխություն; Դիմահարդարումը  բնականին մոտ, սակայն  պարտադիր է սնգույրի առկայությունը:
Զգեստապահարանը  կազմում  են  կոստյումները  շրջազգեստների  եվ տաբատների համադրությամբ, գույների  խիստ  սահմանափակումով:
Թեև  դասական  ոճ  կրել են  բոլոր  ժամանակներում, այնուամենայնիվ  այն ունի  մի  մեծ թերություն.    հաճախ  կրելու  դեպքում  շրջապատողների  մոտ տպավորություն  է ստեղծվում,  թե  ցանկանում  ես  ընդգծել  քո առավելությունը  նրանց  նկատմամբ, ցանկանում ես  հայտնվել  իշխող վերադասի  դերում, այն զրկում է բնականությունից  և  արտիստիզմից: Կարելի  է  երբեմն փոփոխություններ  կատարել  ավելացնելով  գույները:
 
ՍՊՈՐՏԱՅԻՆ
 
Կանայք և իմիջը. Քո ոճի փոքրիկ գաղտնիքներըԿարճ  սանրվածք, որը  չի զգում  հատուկ  ձևավորման  կարիք, չնչին քանակությամբ ստվերաներկ  և  շրթներկ, միայն  կլոր  օղեր... սա հատուկ է  այն  կանանց, որոնք սպորտային  ոճի  կրողներն  են:
Զգեստապահարանը կազմում  են  լայն  տաբատները, հատկապես  ջինսե, մեծ  գրպաններով   շրջազգեստները, տրիկոտաժե  բլուզները  և գլխարկները, տոպերն  ու  լայն վերնաշապիկները: Այս  ոճի  հիմնական թերությունը  նրանում  է, որ կա  վտանգ  երևալու  անփույթ: Ոճումդ ներառի'ր  նաև  ռոմանտիկ  ոճի  տարրեր, եթե չես  ցանկանում, որ շրջապատը  կարծի, թե զուրկ  ես  կանացիությունից  և  քեզ  մոտ  կտրուկ բացակայում  է երևակայությունը:
 
 
ՌՈՄԱՆՏԻԿ
 
Ռոմանտիկ  ոճը  նախընտրղ  կանանց  կարելի  է  հեռվից  նկատել: Նրանք  ունեն  երկար Կանայք և իմիջը. Քո ոճի փոքրիկ գաղտնիքներըուղիղ  կամ  գանգուր  սանրվածք: Աչքերը  ընդգծված  են  2 գույնով, պարտադիր  են փայլի առկայությունը  և լավ  ընդգծված թարթիչները: Հագուստը  ընդգծում  Է  մարմնի բարեմասնությունները: Այս   ոճի  կրողները  սիրում  են թափանցիկ և  ժանյակազարդ բլուզներ, բարձրացված օձիքօվ և  լանջաբաց զգեստներ, ծնկներին հասնող, լայն շրջազգեստներ: Միակ  ոճն  է, որը չչարաշահելու  դեպքում  օգնում  է  լինել  միշտ  օրիգինալ և կանացի:
 
 
ՎԱՌ  ԷԹՆՈ
 
Կանայք և իմիջը. Քո ոճի փոքրիկ գաղտնիքներըԿանանց  այս  տիպը  հիմնական  ուշադրությունը  կենտրոնացնում մազերի  գույնին, սանրվածքին  ու  շուրթերին: Ինչ  սանրվածք  էլ, որ  կրեն  պարտադիր  պայմանը  դրա նորաձև  լինելն  է  և  վառ գույնը: Դիմահարդարման  գլխավոր  առանձնահատկությունը «թաց» սանրվածքն  է, մատիտով  և  փայլով  ընդգծված աչքերը և վառ ներկած շուրթերը: Զգեստապահարանը  ներառում է  բոլոր  ոճերը, գլխավոր  պայմանը, որպեսզի բոլոր հագուստներն  էլ  ընդգծեն  կազմվածքը:
Այս  կանայք հաճախ  չեն  նկատում, որ  չափազանց ազատ  են  հագուկապում, ինչը այնքան էլ առօրեական  և ընդունելի չէ... ու հատկապես  աշխատավայրում:
 
 
 
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: erkusov.com (28.06.12) W
Դիտումներ: 4642 | Տեգեր: հմայք, ոճ, գեղեցկություն, կանայք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...